Sunday, 12 07 2026
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ

Սվիտալսկու հայտարարությունը պետք է բնականոն ու օրինաչափ համարել․ Արման Բաբաջանյան

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել»,- այսօր հրավիրված հրաժեշտի ասուլիսում հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Առաջին հայացքից զուտ դիվանագիտական ու արարողակարգային այս հայտարարությունն իրականում Հայաստանին, նոր Հայաստանին տրված գնահատական է, որը, ցավոք, չենք կարող դրական գնահատական համարել։

Պյոտր Սվիտալսկիի հայտարարությունը գնահատական է այն մասին, որ անցած մեկուկես տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունը չի կարողացել կապիտալիզացնել, առարկայացնել թավշյա հեղափոխության արժեքներն այնպես ու այնքան, որ Եվրոպական միությունը փոխեր իր դիրքորոշումն ու վերաբերմունքը Հայաստանի համար ամենակենսական՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն իր տրամաբանությամբ ու հռչակումներով ամբողջությամբ ժողովրդավարական, ավելի խտացված բնորոշմամբ՝ եվրոպական գործընթաց էր, որը հնարավորություն էր տալիս Հայաստանին անասելի կարճ ժամանակում տեղ զբաղեցնել ժողովրդավարական ու զարգացած ազգերի ընտանիքում։

Դրա համար անհրաժեշտ էր, որպեսզի թավշյա հեղափոխությունը ներքին վերափոխումներից բացի՝ փոփոխությունների հանգեցներ նաև արտաքին քաղաքական ասպարեզում, եթե ոչ՝ վեկտորալ փոփոխությունների, ապա առնվազն արտաքին քաղաքականության արժեքային կողմնորոշիչների հարթությունում։

Մինչդեռ տեղի ունեցավ ըստ էության հակառակը. բոլոր հնարավոր, այդ թվում՝ եվրոպական ամբիոններից հեղափոխության առաջնորդ ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշիչ է, այլ ներքին հավատամք։

Այս հայտարարություններն ուղեկցվեցին դեպի Ռուսաստան ու Եվրասիական միություն Հայաստանի իշխանության միագիծ ու միագործոն քաղաքականությամբ՝ ըստ էության այդպիսով ստվերելով այն արժեքային հենքը, որը ընկած էր հեղափոխության հիմքում։

Այս պայմաններում պետք է բնականոն ու օրինաչափ համարել հայտարարությունը, որ Եվրամիությունը չի փոխել իր մոտեցումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Ըստ ամենայնի, այն պատճառով նաև, որ Եվրամիությունում այնքան էլ միարժեք չեն գնահատել ժողովրդավարական Հայաստանի ոստոստուն քայլերը ավտորիտար Եվրասիական միությունում ու առ Ռուսաստան։

Մինչդեռ Եվրամիության դիրքորոշումը կարող էր այլ լինել, եթե Հայաստանը հեղափոխությունից մեկուկես տարի անց ներկայանար որպես տարածաշրջանում իրական ժողովրդավարության ու ազատությունների միարժեք կրող ու մերժեր ժողովրդավարության դեմ ուղղված ցանկացած երևույթ։ Սակայն Հայաստանը, ինչպես վերը նշեցի, հետևողականորեն ամրացնում է իր դիրքերը ամբողջությամբ հակադեմոկրատական ու բռնատիրական երկրների ակումբում՝ Եվրասիական միությունում։

Այս երևույթների կապն ու փոխառնչությունը, բնականաբար, միագիծ ու միարժեք չէ, սակայն անկասկած է, որ Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը չէր կարող համարժեք գնահատականի չարժանանալ մեր եվրոպացի գործընկերների շրջանում։

Ժողովրդավարությունը արժեքների ու սկզբունքների համակարգ է, որը չի կարող լինել կիսատ կամ հատվածական։ Հնարավոր չէ ներքնապես լինել ժողովրդավարական պետություն, բայց վարել ժողովրդավարության դեմ հանդես եկող պետությունների հետ դաշնակցությանն ուղղված արտաքին քաղաքականություն։

Նման դեպքում փոխվում է կա՛մ արտաքին քաղաքականությունը՝ դառնալով իրապես ժողովրդավարությանն ուղղված, կա՛մ ներքին կյանքը՝ վերափոխվելով հակադեմոկրատական կացութաձևի։

Հայաստանը դեռևս հնարավորություն ունի գնալու առաջին տարբերակով։ Այլընտրանքը մեր ներքին կյանքի համապատասխանեցումն է Եվրասիական միության երկրների ավտորիտար համակարգերին։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է դիտարկել նաև այս՝ առավել խորքային, արժեքային հարթությունում, եթե ցանկանում ենք աջակցություն ստանալ քաղաքակիրթ ազգերի ընտանիքից, այդ թվում ու գուցե առաջին հերթին՝ Եվրամիությունից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում