Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Վարչապետն ընդգծել է խաղաղության կարևոր բանաձևը

Լավ գեներալները հաղթում են առանց պատերազմելու՝ չինական ասույթն է հիշեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը: Փաշինյանն այդ համատեքստում նշել է, որ Հայաստանը պետք է ունենա այնպիսի զինված ուժեր, պետք է լինի այնպիսի պետություն, որի պոտենցիալ հակառակորդները լավ հասկանան, որ իմաստ չունի Հայաստանի դեմ կռվի դուրս գալ, որովհետև այդ կռիվը ավարտվելու է հակառակորդի պարտությամբ և հայկական զինուժի հաղթանակով:

Առերևույթ սա իհարկե լոկ իրադրությանն ու միջոցառմանը, ընդհանրապես խնդրին բնորոշ օբյեկտիվ հուզական հռետորաբանություն է, որն այլ կերպ լինել չի կարող: Սակայն գործնականում սա իհարկե հայկական պետականության զարգացման կարևոր բանաձև է, որի հիմքում նաև օբյեկտիվ և ռացիոնալ իրողություններն են:

Հայաստանի Հանրապետության զարգացման համար անհրաժեշտ է խաղաղ ու կայուն միջավայր, խաղաղ ու կայուն ռեգիոն: Մյուս կողմից՝ աներկբա է, որ Հայաստանն այդ իմաստով ունի ահռելի մարտահրավերներ, պատերազմի գործուն ռիսկեր և ըստ այդմ՝ դրանք չեզոքացնելու անհրաժեշտություն, ընդհուպ ռազմական գործողությունների միջոցով: Եվ Հայաստանի զինուժը անշուշտ պետք է պատրաստ լինի պատերազմի, ու հենց այդ պատրաստակամությունն ու պատրաստվածությունն է նաև, որ պետք է լինի կանխարգելիչ գործոն:

Սակայն այստեղ կա թերևս էական հանգամանք. պատերազմը կանխարգելելու փիլիսոփայության գերակայությունը, որովհետև պատերազմը հաղթելու տարբերակն այդուհանդերձ պահանջելու է շատ ավելի մեծ ռեսուրսներ, քան պատերազմը կանխարգելելը: Ընդ որում, ռեսուրսներ, որոնք զուտ հաղթանակն են ապահովում, սակայն վստահաբար չեն չեզոքացնելու նոր պատերազմների ռիսկերը:

Մենք գտնվում են աշխարհում, որտեղ պատերազմները երբեք չեն լինում վերջինը: Եվ առավել ևս մենք գտնվում են այդպիսի ռեգիոնում: Ըստ այդմ՝ մեր ռազմական հաղթանակները մեզանից խլելու են մարդկային և տնտեսական ռեսուրսներ, սակայն մեզ չեն ազատելու նոր պատերազմների ռիսկից: Հետևաբար մենք առավել պետք է բազմապատկենք մեր ռեսուրսները կանխարգելիչ տրամաբանության ուղղությամբ, որպեսզի մեր զինված ուժերը և պետությունն ընդհանրապես ունենան այն որակն ու ուժը, որ իրապես կիմաստազրկի պատերազմն այդ պետության և զինուժի դեմ: Այս բանաձևն իր մեջ պարունակում է արդեն գեներացիոն տրամաբանություն, որովհետև այն ենթադրում է համակողմանի պետական արդիականացում, զարգացում և գեներացիա:

Խոշոր հաշվով, վարչապետը հայտարարում է խաղաղության պահպանման մի բանաձևի մասին, որը այդ բեռը Հայաստանի զինված ուժերի ուսերից տեղափոխում է ընդհանրապես հայկական պետականության ուսերին, քաղաքական էլիտաների ուսերին, հանրային, կառավարման ինստիտուտների ուսերին: Դա մի խնդիր է, որի մասին մենք խոսել ենք տարիներ շարունակ՝ ապրիլյան պատերազմից հետո, որը առավել ցցուն և ողբերգականորեն ընդգծվեց այդ պատերազմում, երբ գործնականում հայկական պետականության համալիր տապալման հետևանքը ամբողջապես ընկավ զինված ուժերի ուսերին, և զինուժը այդ չորս օրերին ուղղակի անձնազոհության գնով փրկեց հայկական պետության տապալումը:

Մեզ պետք է խաղաղության պահպանման և ապահովման այն բանաձևը, որը դրա ընթացիկ պատասխանատվությունը չի թողնի միայն զինված ուժերի վրա, և, առերևույթ ապահովելով պետական սահմանի, առաջնագծի անվտանգությունն ու անխախտությունը, խոշոր առումով՝ լայն, բազմաշերտ իմաստով, զինուժը կապահովի հայկական պետականության խորքային զարգացման և արդիականացման թիկունքը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում