Tuesday, 21 07 2026
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
23:40
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև

Թովմասյանի ծանր սպասումը. սահմանադրա-դատական գրպանահատություն

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը նախօրեին իր հարցազրույցով ըստ էության պատասխանել է վարչապետ Փաշինյանի հարցազրույցին, ընդ որում՝ բառի, այսպես ասած, բուն և ինտերիերային իմաստով: Ինչպես Փաշինյանի հարցազրույցի համար ընտրվել էր կանաչապատ այգում ծառերի ստվերի ներքո հարցազրուցավայրը, այդպես էլ Հրայր Թովմասյանը հարցազրույցի վայր էր ընտրել կանաչը: Դրանով, անկասկած, հարցազրույց տվողը կամ հարցազրույցի գաղափար հղացողը ընդգծում էին, որ բանը հենց վարչապետին պատասխանելն է, թեև Հրայր Թովմասյանը հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ վարչապետի քաղաքական հայտարարություններին չի կարելի քաղաքական հայտարարություններով պատասխանել: Հրայր Թովմասյանի հարցազրույցի ընդհանուր իմաստը թերևս այն էր, որ նա ընդունում է վարչապետի նետած ձեռնոցը:

Վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ 2019-ի Հայաստանին պետք է համապատասխանաբար ուղեկցի 2019-ի Սահմանադրական դատարանը: Հրայր Թովմասյանի հարցազրույցի ընդհանուր և անթաքույց տողատակն այն էր, որ չի պատրաստվում զիջել և չի տեսնում որևէ խնդիր: Թովմասյանը հայտարարել է, որ դատարանների վրա ճնշումը քրեորեն պատժելի արարք է: Իհարկե, նա խուսափել է ասել, որ վարչապետի քայլերը գնահատում է ճնշում, իսկ հանրությանն էլ հորդորել է դա ևս ճնշում չհամարել, սակայն ակնառու է նաև, որ տողատակում հանրությանն ուղղված մեսիջ է, որ վարչապետի հորդորով դատարանների դեմ որևէ քայլ հանցանք է: Ի դեպ, այս տեսանկյունից հատկանշական նմանություն կա, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական ոճին, այն իմաստով, որ երկրորդ նախագահն էլ դատարանին և նաև իր գործում ներգրավված քննիչներին էր հորդորում ձեռնպահ մնալ մասնակցելուց, քանի որ անօրինականություն են անում և, վաղ թե ուշ, պատժվելու են դրա համար:

Իհարկե, այս նմանությունը ինչ-որ իմաստով տրամաբանական է պաշտպանական ընդհանուր տակտիկայի առումով, ով էլ դրա անհրաժեշտությունն ունենա, ըստ այդմ՝ չենք կարող անել միարժեք հետևություն, որ Թովմասյանի հարցազրույցը ընդհանուր համակարգմամբ պաշտպանական տակտիկայի մաս էր, սակայն այդուհանդերձ աներկբա է թվում, որ Սահմանադրական դատարանի նախագահը ոչ միայն ընդունում է վարչապետի նետած մարտահրավերը, այլ ինքն է ըստ էության նետում մարտահրավեր: Թովմասյանը հայտարարել է, որ թեև խորհրդատվության համար կարծիք են հայցում ՄԻԵԴ-ից և Վենետիկից՝ երկրորդ նախագահի գործով, սակայն վերջնական որոշումը կայացնելու է Սահմանադրական դատարանը:

Մյուս կողմից, նետելով մարտահրավերը, Հրայր Թովմասյանը կարծես թե փորձում է շտապեցնել Նիկոլ Փաշինյանին, որն իր հարցազրույցում խոսելով քաղաքական խնդրի առկայության մասին, այդուհանդերձ չբացեց այդ խնդրի լուծման, այսպես ասած, քայլերի հետագա հաջորդականությունը: Արդյոք Հրայր Թովմասյանին անհանգստացնո՞ւմ է հենց դա, այսինքն՝ ծանր է սպասելը, անընդհատ հարվածի սպասումով ապրելը, և Թովմասյանը փորձում է հրահրել իշխանությանն արագ քայլերի, շտապեցնել, գուցե, այսպես ասած, դրանից սխալվելու հավանականության մեծացման ակնկալիքով: Հրայր Թովմասյանի հույսն ըստ երևույթին մնացել է հենց այդ, որովհետև այն իշխանությունը, որը նրան դրել է Սահմանադրական դատարանի նախագահի աթոռին, այլևս իշխանություն չէ և Թովմասյանին կարող է օգնել, իհարկե, բանսարկու քարոզչությամբ, ինչը, սակայն, Հրայր Թովմասյանի վիճակը ոչ միայն չի թեթևացնում, այլ հակառակը՝ ավելի է ծանրացնում՝ վերստին ու վերստին հիշեցնելով, թե նա ինչպես է հայտնվել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնին, և թե այդ մեխանիզմը ինչ կապ ուներ անկախ արդարադատության ձևավորման և դատական անկախության հետ:

Հրայր Թովմասյանը խոսում է դատական համակարգին քաղաքական միջամտության անթույլատրելիության մասին, այն դեպքում, երբ ինքը, որպես դատավոր, նշանակվել է շատ կոնկրետ քաղաքական ուժի քվեարկությամբ, շատ կոնկրետ քաղաքական պատկանելության պարագայում: Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահի պաշտոնում հայտնվելը այլ բան չէ, քան բացարձակ քաղաքական որոշում, ակնառու քաղաքական անհրաժեշտությամբ: Այդ պարագայում խոսել անկախ արդարադատության, դատական անկախ համակարգի և դրան միջամտելու անթույլատրելիության մասին, նույնն է, որ գրպանահատները տրանսպորտի մեջ խցկված ուղևորների գրպանը մաքրելուց հետո սկսեն խոսել տրանսպորտային հարցը լուծելու և արժանապատիվ տրանսպորտի անհրաժեշտության մասին:

Եվ դա էլ այն դեպքում, երբ կան գրպանահատության անգամ տեսագրված և ձայնագրված ապացույցներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում