Friday, 07 06 2024
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:20
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
18:10
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
18:05
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան

Սկանդալային պատմություն. իշխանություննե՞րը խնդիր ունեն Սամվել Կարապետյանի, թե՞ Սամվել Կարապետյանի ընտանիքը՝ օրենքի հետ

Ռուսաստանաբնակ միլիարդատեր, «Տաշիր-Գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին, մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու հոդվածով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Նարեկը Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր, Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի որդին է: Հեղափոխությունից հետո ընտանիքով Հայաստան տեղափոխված 30-ամյա գործարար Վահե Պարազյանն այս գործով տուժող է ճանաչվել:

Այնքան էլ համարժեք չէ անդրադառնալ քրեական գործի մանրամասներին, մանավանդ, որ դրա գրեթե բոլոր դրվագների մասին հնչում են հակասական, իրարամերժ գնահատականներ։

Սամվել և Կարեն Կարապետյանների ընտանիքը՝ թեև նախկին համակարգի հետ ունեցած սերտ առնչություններին, հանուն արդարության՝ անցած տարիներին ներքաշված չի եղել մեծ սկանդալների, քրեական աղմկոտ իրադարձությունների մեջ։ Սամվել Կարապետյանը համարվել է օլիգարխիայի, այսպես ասած, խոշոր խաղացող՝ իր ունեցած ֆինանսական մեծ կարողությունների, ինչպես նաև այն բանի շնորհիվ, որ կարևոր դեր է ունեցել հայ-ռուսական հարաբերություններում։

Թավշյա հեղափոխությունից հետո Սամվել Կարապետյանի ֆինանսական ռեսուրսները չպակասեցին, սակայն էապես նվազեց նրա դերակատարությունը Հայաստանի տնտեսաքաղաքական համատեքստում։ Այդ իրողությունների դաշտում ուշագրավ էր նրա ու Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս տեղի ունեցած հանդիպում-զբոսանքը, որի բովանդակության մասին հնչել են հնարավոր բոլոր վարկածները։ Դժվար է ասել՝ Փաշինյան-Կարապետյան հանդիպումը կամ դրա բովանդակությունն ու արդյունքներն ինչ կապ ունեն «Տաշիր գրուպի» սեփականատիրոջ եղբորորդուն առաջադրված մեղադրանքի հետ։ Համենայնդեպս, նույնիսկ հեղափոխությունից հետո Հայաստանում գործել է մի տրամաբանություն, որ իրավապահ մարմինները կոնկրետ մարդկանց քրեական բարքերը հիշել են, երբ նա որևէ առումով հայտնվել է իշխանության տեսադաշտում։ Իհարկե, այստեղ ճշմարտանման կարող են լինել տարբեր վարկածներ՝ թե՛ այն, որ իշխանությունն ինչ-որ բան է հասկացնում աշխարհի ամենահարուստ հային, և թե՛ այն, որ քրեական պատմությունն ինքնին գոյություն ունի ու, որպես գործոն, կարող է ազդել Փաշինյանի թիմի ու «Տաշիր գրուպի» սեփականատիրոջ հարաբերությունների կամ դրանց նոր համատեքստի ձևավորման վրա։

Մյուս կողմից՝ հայ-ռուսական հարաբերությունների նախկին տրամաբանությունն այլևս չի գործում, և շատ հնարավոր է, որ այս գործը դրա հետևանքներից մեկն է ու լարվածության կամ հարաբերությունների պարզաբանման նոր առիթ դառնա Երևանի ու Մոսկվայի միջև։

Շատերն ասում են նաև, որ աղմկոտ գործով տուժող Վահե Պարազյանն ու նրա ընտանիքի այլ անդամներ ևս տարբեր մութ պատմությունների ու քրեական գործերի մեջ են ներգրավված Ռուսաստանում, ու չի բացառվում, որ մեր երկիրն ընդամենը դարձել է, այսպես կոչված, ռուսական քրեական կամ բիզնես «ռազբորկաների» աշխարհագրական թատերաբեմ։

Եվ վերջապես՝ խնդիրը դիտարկելի է, այսպես կոչված, արժեքային միջավայրում։ Նոր համակարգը Հայաստանում քաոտիկ ինքնահաստատման ճանապարհին է, իսկ հին համակարգը ու դրա հետ ուղղակի կամ անուղղակի կապված սեգմենտներն ապրում են հին իներցիայով։ Ահա այս կոնտրաստը կարող է ծնել հակադրության լոկալ դրսևորումներ, ինչպիսին է այս քրեական դրաման՝ իր իրավական հետևանքներով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում