Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

ԵԽ փորձագիտական խումբը կաջակցի Հայաստանի ազգային երիտասարդական ռազմավարության վերանայմանը

Եվրոպայի խորհրդի երիտասարդական քաղաքականության խորհրդատվական առաքելության փորձագիտական խումբն այցելել է Հայաստանում: Այն կաջակցի ՀՀ իշխանություններին՝ ի դեմս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, երիտասարդական պետական քաղաքականության իրավական դաշտի կատարելագործման հարցում: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Առաքելությունը մասնավորապես կներկայացնի առաջարկություններ: Դրանք կվերաբերեն երիտասարդության հարցերի ոլորտում Եվրոպայի խորհրդի նորմերի և ստանդարտների հիման վրա Հայաստանի ազգային երիտասարդական ռազմավարության վերանայմանը:

Այդ նպատակով հուլիսի 16-ին տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Եվրոպայի խորհրդի փորձագիտական թիմի և ազգային երիտասարդական քաղաքականության մեջ ներգրավված շահագրգիռ կողմերի հետ: Մասնակցել են ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, երիտասարդական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպմանը հրավիրվել էին նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի, ՄԱԿ-ի կառույցների հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, շնորհակալություն հայտնելով ԵԽ փորձագիտական խմբին՝ ՀՀ իշխանություններին աջակցելու համար, նշել է, որ հանդիպումը միտված է ոլորտում առկա խնդիրների քննարկմանը և դրանց լուծման ուղիների մշակմանը: «Բոլորովին վերջերս ստանձնելով ոլորտի կառավարումը՝ միանգամից բացահայտեցի, թե որքան անելիքներ ունենք երիտասարդական քաղաքականության կատարելագործման առումով՝ հատկապես իրավական դաշտում: Երիտասարդների ներգրավվածությունն ակտիվ հասարակական-քաղաքական կյանքին մեր գերնպատակն է, և մեր ցանկությունն է ունենալ կրթված ու բանիմաց երիտասարդություն: Որպես նոր Հայաստանի ամենաերիտասարդ պետական պաշտոնյա՝ ինձ համար կրկնակի պատասխանատվություն է ստանձնել ոլորտի կառավարումը:

Երիտասարդներն իրենց կարողությունները ցույց են տվել միշտ ու բոլոր հնարավոր մակարդակներում. այդ կարողությունների լավագույն ցուցադրումը եղավ նաև թավշա հեղափոխության ժամանակ երիտասարդական խմբերի ակտիվ ներգրավումը երկրում տիրող գործընթացներում»,-նշել է փոխնախարարը՝ հույս հայտնելով, որ շատ արագ հնարավոր կլինի կանոնակարգել ոլորտը, և ժամանակի հրամայական է՝ ունենալ երիտասարդության մասին առանձին օրենք և ռազմավարություն:

ԵԽ փորձագիտական խմբի կազմում ընդգրկված են Երիտասարդության հարցերի եվրոպական ղեկավար կոմիտեի, Երիտասարդության խորհրդատվական բյուրոյի, Երիտասարդական ֆորումի, ԵԽ քարտուղարության մեկական ներկայացուցիչ և եվրոպական երիտասարդական քաղաքականության պրոֆեսոր-գլխավոր զեկուցող:

Հուլիսի 17-ին նախատեսվում է այց Գյումրի, հանդիպում-քննարկումներ ՀՀ Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի, Գյումրիում գործող երիտասարդական կազմակերպությունների հետ:

Հուլիսի 18-ին փորձագիտական խումբն այցի արդյունքները կամփոփի նախարարությունում նախատեսված հանդիպում-քննարկմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում