Այլ թռչունների բներում ձվադրելով՝ կկուները փրկում են նրանց սերունդը գիշատիչներից՝ հաստատում են իսպանացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Science գիտական ամսագրում:
Նրանք նման եզրակացության են եկել 16 տարի տևած հետազոտության ընթացքում:
Գիտնականներին հաջողվել է արզել, որ այլ թռչունների բնում կկուների դրած ձվերն արձակում են խեղդող նյութ, որը վախեցնում է գիշատիչ թռչուններին և կատվազգի գիշատիչներին: Միևնույն ժամանակ այդ նյութը որևէ ազդեցություն չի թողնում այն թռչունների վրա, որոնց բնում դրվել են ձվերը:











































