Thursday, 16 07 2026
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը
20:50
Ուկրաինայում բողոքի ակցիաներ են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ

ՍԴ-ում Քոչարյանի գործի քննության մասով շատ անկանխատեսելի հետևանքներ են սպասվում

Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործի քննության մասով շատ անկանխատեսելի հետևանքներ են սպասվում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այդ մասին ասել է փաստաբան Հովիկ Արսենյանը՝ մեկնաբանելով Սահմանադրական դատարանի որոշումը։

Նշենք, որ Սահմանադրական դատարանը օրերս աշխատակարգային որոշմամբ մասամբ վարույթ է ընդունել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը։

Վարույթ է ընդունվել 300.1 հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու մասով: ՍԴ-ն սակայն որոշել է մերժել Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը։ Մերժվել է նաև Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում մեկնաբանելու հարցը։ Գործի քննությունը նշանակվել է օգոստոսի 20-ին։

«Ես առաջին հերթին կասկածի տակ եմ դնում հենց դատարանի կազմը։ Բազմիցս ասվեց, որ ՍԴ-ում պետք է դատավորներ լինեն։ Եվ անցումային դրույթները, խոսքը Սահմանադրության 213 հոդվածին է վերաբերում: Եթե նրանք պետականամետ գործիչներ են իրենց համարում, պետք է հրաժարական տային, ՍԴ դատավորներ ընտրվեին, և այդ ժամանակ հնարավոր էր մտածել, որ իրավաչափ որոշումներ կայացվեն»,- ասել է Արսենյանն ու հավելել. «Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի կողմից ուղարկված մասով՝ 300 պրիմ հոդվածի դատարանի մասով որոշեց կասեցնել և ուղարկել ՍԴ, միանշանակ է, որ դա քաղաքական նպատակներ է հետապնդում։ Իրավական մասով նման խնդիր գոյություն չունի»։

Հարցին, թե ինչ զարգացումներ կարող են լինել, երբ ՍԴ-ն որոշեց սկսել քննությունը, Արսենյանն ասաց. «Դեռ ամիսներ առաջ եմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանի գործի քննության մասով շատ անկանխատեսելի հետևանքներ են սպասվում, դժբախտաբար։ Կարծես անփութություն, անգործություն ցուցաբերեցին, ժամանակին այդ խնդիրը չլուծվեց, և այսօր նման խնդրի առջև են կանգնած։

Ինչ պետք է անի նոր իշխանությունը՝ անկանխատեսելի զարգացումները կանխելու համար. Արսենյանը նկատեց. «Ողջ խնդիրն այն է, որ երբ ասում ենք վեթինգի վերաբերյալ, լռության մատնվեց, կարծես։ Դրա մեխանիզմը, գործողությունը, ստրատեգիան մինչ օրս չեմ կարողացել ընկալել ըստ էության, առարկայական տեսնել։ Դժվար չէր հենց միայն ՍԴ անդամների նկատմամբ վեթինգ իրականացնեին, հասնեին նրան, որ հրաժարական տային»,- ասաց Արսենյանը։

Դիտարկմանը, թե իշխանության խոսքով վեթինգը պիտի իրականացնի Բարձրագույն դատական խորհուրդը, մինչդեռ ԲԴԽ անդամների վերջին ընտրությունը ոչ միանշանակ է ընդունվել հանրության կողմից, Հովիկ Արսենյանը պատասխանեց. «Այս գործընթացները որ տեսնում եմ, վեթինգի ապագան կոնկրետ առարկայական չեմ նկատում։ Մեթոդները, ձևը բովանդակային առումով շատ էին, բայց ոչինչ չարվեց»։

Հարցին, թե ինչ կլինի, եթե ՍԴ-ն Քոչարյանի օգտին որոշում կայացնի, Հովիկ Արսենյանը պատասխանեց. «Ես դա չեմ պատկերացնում։ Հասարակական գիտակցությամբ նույնիսկ ընկալվում է, որ Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է, և բոլոր քայլերն արել է, որ 2008 թվականին սպանդը տեղի ունենար, սահմանադրական կարգը խախտվեր, տապալեր իր իսկ կողմից բարեփոխված սահմանադրությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում