Friday, 17 07 2026
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Արդարադատության նախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին

Արդարադատության նախարարությունում մեկնարկել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ երկու առանցքային փաստաթղթերի շուրջ քննարկումների շարքը:

Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Ռուստամ Բադասյանը հուլիսի 10-ին ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և քննարկել Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի և Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության հայեցակարգային մոտեցումներն ու կարգավորումները: Նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկեր կազմակերպություններին հրավերն ընդունելու համար և, կարևորելով նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, վստահեցրել, որ դրանք լինելու են շարունակական:

Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը ներկայացրել է երկու կարևոր ոլորտներում նախատեսվող խորքային բարեփոխումները՝ ուղղված Հակակոռուպցիոն դատարանի և Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթների հստակեցմանը, պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործմանը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, դատավորի ինքնաբացարկի հիմքերի, ընթացակարգերի, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակի հստակեցմանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության ներդրման անհրաժեշտությանը:

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը կարևոր է համարել հակակոռուպցիոն նոր մարմնի ընտրության շուրջ կոնսենսուսային լուծումը և նշել, որ Հայաստանն իրավունք չունի ձախողելու Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսվող գործողությունները: Կարեն Զադոյանը նաև իր մտահոգությունն է հայտնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերաբերյալ վերջերս շրջանառվող նախագծի շուրջ, ինչին ի պատասխանը նախարարն արձագանքել է, որ այն վերջնական փաստաթուղթ չէ:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ՀԿ նախագահ Լարիսա Մինասյանը դրական է գնահատել երկու կարևոր ռազմավարությունների զուգահեռ մշակումը և ընդգծել, որ միայն դատական իշխանության խորքային բարեփոխումները բավարար չեն լինի: Ըստ Լարիսա Մինասյանի՝ դատախազության և քննչական մարմիններում ևս բարեփոխումներ իրականացնելու անհարժեշտություն կա:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը ևս կարևորել է երկու ռազմավարությունների համաժամանակյա մշակումը և նշել, որ գործող իրավապահ մարմինների գործունեությունը ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի հետ ներդաշնակ պետք է լինի և նոր կառույցը գործողների նկատմամբ չպետք է լինի գերիշխող: Արթուր Սաքունցը կարևորել է նաև հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմնին անկախության բավարար երաշխիքներով օժտելը և այդ մարմնի ղեկավարի ընտրության գործընթացի ապաքաղաքական լինելը:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, հակակոռուպցիոն պայքարի շրջանակում իրավաբանական անձանց իրական սեփականատերերին բացահայտելու նպատակով կարևորել է ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների գրանցմատյանը բացելու և վերաբերելի տեղեկությունները հանրությանն ազատորեն հասանելի լինելու հարցը:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր Լևոն Բարսեղյանի խոսքով՝ բարեփոխումները պետք է լինեն համալիր՝ առնչվելով նաև ոստիկանության, դատախազության և քննչական մարմիններին, որտեղ, նրա համոզմամբ, անհրաժեշտ են հեղափոխական լուծումներ:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը ողջունել է հանդիպման նախաձեռնությունը և Կոալիցիայի փորձագիտական աջակցությունն է հայտնել հակակոռուպցիոն ոլորտի վերջնական փաստաթուղթը մշակելու աշխատանքներում:

Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և հավաստիացրել, որ Նախարարությունը ներկայում, օրենսդրական առկա հնարավորություններն օգտագործելով, փորձում է արագ և արդյունավետ լուծումներ առաջարկել ոլորտների բարեփոխման համար, սակայն երկարաժամկետ հեռանկարում չի խուսափում սահմանադրական փոփոխություններով որոշ խնդիրների համար վերջնական լուծումներ առաջարկելուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում