Ինչպես հաղորդում է Fergana.ru կայքը, Աշգաբադում զենքի պահեստի պայթյունի հետևանքով հնարավոր է՝ տուժել են տեղի հարյուրավոր բնակիչներ և զինվորականներ: «Այս պահին Աբադան քաղաքի շուրջ՝ 20 կմ հեռավորության վրա, տեղադրվել են անցակետեր ոստիկանների և զինվորականների կողմից, այն շրջապատված է: Չնայած իշխանությունների հավաստիացումներին, թե ամեն ինչ վերահսկողության տակ է, պայթյունները դեռ շարունակվում են»,- գրում է կայքը:
Նշվում է, որ առնվազն 100 հոգի ներգրավված էին այդ պահեստների հսկողությանը։ Հնարավոր է՝ հենց նրանք են առաջինը տուժել այդ պայթյունից: Այլ կայքեր հաղորդում են տասնյակ զոհերի մասին: Անջատված է Թուրքմենստանի ինտերնետ կապը: