Ճապոնացի հայտնի գրող Հարուկի Մուրակամին ծրագրում է այս տարվա ապրիլին լույս ընծայել պատմվածքների նոր ժողովածու, որը վերջին 9 տարում առաջինը կլինի, հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով հրատարակչությանը:
Ինչպես սպասվում է, «Տղամարդիկ առանց կանանց» ժողովածուում կներառվի 1 նոր պատմվածք, ինչպես նաև 5 պատմություն, որոնք ավելի վաղ արդեն հրապարակվել էին ճապոնական տարբեր ամսագրերում: Դրանց թվում է նաև սկանդալային «Վարիր իմ ավտոմեքենան» պատմվածքը, որի համար Մուրակամին մի քանի շաբաթ ստիպված էր ներողություն խնդրել:
64-ամյա Մուրակամին աշխարհում ամենահայտնի ժամանակակից գրողներից է, որի գրքերը թարգմանվել են ավելի քան 40 լեզվով:










































