Thursday, 16 07 2026
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը
20:50
Ուկրաինայում բողոքի ակցիաներ են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ
Գյումրիում դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է
Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին
20:10
Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին
Արմեն Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարին

Արմենը գլխին ստացած ուրագի հարվածից հետո նոր դանակն առել է ձեռքը. դատախազը «դիտավորյալ սպանություն» է պահանջում

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Արմեն Մինասյանի գործի դատական քննությունը:

Նախորդ նիստն ընդմիջվել էր, որ մեղադրողը նախապատրաստվի մեղադրական ճառին:

Արմեն Մինասյանին նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

2013 թվականի նոյեմբերի 18-ի երեկոյան, ըստ մեղադրանքի, Արմեն Մինասյանը դանակով սպանել է իրենց թաղեցի Եղիային:

Եղիան երիտասարդների խմբում դեռ 1993 թվականին հրկիզել էր Արմեն Մինասյանի հայրական տունը:

Ոչնչացել էր Արմենի ծնողների առանձնատունը, թալանվել ամբողջ գույքը:

Մինչև օրս Արմենի ծնողներն ու Արմենի ընտանիքն ապրում են ավտոտնակում, իրենց խոսքերով՝ անմարդկային պայմաններում:

Հրկիզողները պատասխանատվության չեն ենթարկվել, մնացել են անպատիժ:

7 տարի անց՝ 2000 թվականին, Արմենը ծեծել է Եղիային, քրեական պատասխանատվության ենթարկվել՝ վեց ամիս պատիժ է կրել:

Հետո Արմեն Մինասյանը Եղիայի հետ չի շփվել, չնայած նույն թաղում են ապրել: Եղիան հարբեցող է դարձել:

Եվ ահա ծեծից 13 տարի անց՝ 2013 թվականի նոյեմբերի 18-ին Եղիան փորձել է խոսել Արմենի հետ, բայց խոսակցությունը չի ստացվել: Խմել են ու բաժանվել:

Երեկոյան Արմենը գնացել է Եղիայի տուն:

Արմենի այցից դժգոհ Եղիան, ըստ Արմենի, վերցրել է ավտոտնակում ձեռքի տակ ընկած ուրագը, հարվածել Արմենի գլխին, վնասվածք է պատճառել:

Արմենը ձեռքն է առել ավտոտնակում եղած դանակներից մեկը ու մի քանի հարված է հասցրել Եղիայի որովայնի շրջանին:

Ստացած վնասվածքներից Եղիան մահացել է:

Դեպքից մոտ մեկուկես ժամ անց ոստիկանները Արմենենց տուն են գնացել ու բերման ենթարկել Արմենին:

Այսօր մեղադրող դատախազը հաստատված համարեց Արմեն Մինասյանի մեղքը դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և միջնորդեց նրան դատապարտել 11 տարի ազատազրկման:

Արմենի շահերի պաշտպան Կարեն Մանուչարյանը ժամանակ խնդրեց պաշտպանական ճառին պատրաստվելու համար:

Նախագահողը հաջորդ դատական նիստը նշանակեց մարտի 21-ին:

Մեր զրույցում ամբաստանյալի շահերի պաշտպան Մանուչարյանն ասաց, որ այս գործով ակնառու կերպով խախտվել են Արմեն Մինասյանի իրավունքները, մասնավորապես՝ նրան հենց սկզբից չի բացատրվել հանրային պաշտպան ունենալու հնարավորությունը, քննիչը անուշադրության է մատնել տուժողի կողմից Մինասյանին հասցված առաջին՝ ուրագի հարվածը, Մինասյանի ստացած վնասվածքը գլխի շրջանում: Մինասյանը հարցաքննվել է խմած վիճակում, գիշերը, այլ անձանց ներկայությամբ, ցուցմունքը գրել է քննիչը, ցուցմունքի մեջ Արմենի անունից նա գրել է, թե ցանկացել է սպանել Եղիային, իսկ ցուցմունքի վերջում Արմենն իր ձեռքով գրել է, թե նպատակ չի ունեցել սպանելու:

Ըստ պաշտպանի՝ Արմեն Մինասյանի արարքին տրվել է սխալ քրեաիրավական գնահատական: Կոնկրետ իր մոտեցումները պաշտպանը կներկայացնի պաշտպանական ճառում:

Արմեն Մինասյանի ծնողները դատախազի ճառից հետո բոլորովին հուսահատվել էին: Տարիներ շարունակ անտուն էին, հիմա էլ տևական ժամանակով իրենց որդին զրկվելո՞ւ է ազատությունից… Նրանք նորից կրկնեցին, թե տեսնել է պետք՝ ինչ անտանելի պայմաններում են ապրում, որտեղ է մեծանում Արմենի անչափահաս դուստրը:

Եթե էդ սպանվածը բարի պտուղ լիներ, հիմա նրա ընտանիքից որևէ մեկը ներկա կգտնվեր, որևէ մեկի սիրտը կցավեր կորստի համար՝ ասում էին ամբաստանյալի հարազատները:

Միայն թե նման դատողություններով չէ, որ կարող է մեղմացվել Արմեն Մինասյանի վիճակը: Արարքի քրեաիրավական գնահատականի հարցն է առաջնայինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում