Monday, 13 07 2026
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում

Ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե. որքանով անկախ կլինի այս կառույցը

Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը ենթադրում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անվամբ, որը լինելու է բավականին լայն լիազորություններով օժտված միասնական նախաքննական մարմին։ Քննչական կոմիտեն, ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն, հարկային և մաքսային մարմինների կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները և գործիքակազմը կփոխանցեն Հակակոռուպցիոն կոմիտեին: Այս կոմիտեի ծառայողների կատարած հանցագործությունների նախաքննությունն էլ կիրականացնի ԱԱԾ-ն: Իսկ ՀՔԾ-ն լուծարվում է։

Հակակոռուպցիոն փորձագետ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ի իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ կառույցի լիազորությունների մասով կարգավորումներ չկան, քանի որ չկա օրենքի նախագիծ, բայց կարելի է ենթադրել, որ սա այն միասնական քննչական մարմինն է, որը պայքարելու է կոռուպցիայի դեմ։ «Բնականաբար, այստեղ նույն խնդրին ենք հանգելու, թե ոնց է նշանակվելու Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմը, արդյոք ապահովելու է այդ կառույցի անկախությունը։ Որքանով որ մենք ենք հասկանում, դա լինելու է ինքնավար մարմին, իսկ ինքնավար մարմնի ղեկավարի նշանակումը տրվում է նորից գործադիր իշխանությանը։ Այսինքն՝ կրկին կառույցի անկախության մասով խնդիր ենք ունենալու։ Սրանք զուտ ենթադրություններ են, քանի որ, ինչպես արդեն նշեցի, դեռ չկա նախագիծ, բայց հաշվի առնելով այն մոտեցումները, որոնք մինչ այժմ որդեգրվել են կառավարության կողմից, ես կարող եմ ենթադրել, որ նորից նշանակումը լինելու է գործադիր իշխանության կողմից»,- ասաց Սողոմոնյանը՝ հավելելով, որ լուրջ հարց է նաև հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի տեղակալների նշանակումը։ «Եթե պարզվի, որ նորից գործադիր մարմնի ղեկավարը պետք է լինի վարչապետը, ապա կառույցի անկախության մասով մեր սպասելիքները չեն արդարացվելու»,- նշեց փորձագետը։

Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանը զուգահեռ, հունիսի 24-ին էլ վարչապետի որոշմամբ ընդունվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու որոշումը, որում աննշան փոփոխություններ են կատարվել՝ ուղղված ՔՀԿ-ների, ՏԻՄ-երի և արդարադատության նախարարության մասնակցության և դերի նվազեցմանը։ «Իրականում, մենք ջատագովում ենք մեկ ունիվերսալ անկախ մարմին ունենալու գաղափարը, որը պետք է իրականացներ կոռուպցիայի դեմ պայքարը երեք ուղղություններով․ կանխարգելում, կրթություն, իրավապահ գործառույթներ։ Բայց հիմա մենք ունենալու ենք մեկ քննչկան միասնական մարմին, դրան զուգահեռ ստեղծվելու է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, դրան գումարած վարչապետի որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը, որը որոշ առումներով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դուբլիկացիան է լինելու, քանի որ միտված է լինելու քաղաքականությունների մշակմանը և իրականացմանը։ Ստացվում է, որ մենք մի քանի մարմիններ ենք ունենալու նորից, բայց թե որքանով է դա նպատակահարմար ու արդյունավետ, դժվար է ասել»,- ասաց փորձագետը։

Սյուզաննա Սողոմոնյանի խոսքերով՝ կատարվող այս քայլերից պարզ է դառնում, որ իրականում կառավարությունն այնքան էլ լուրջ նպատակ չի հետապնդում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու համար։ Իրականացնում են միայն որոշ թիրախավորված գործողություններ։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության ծրագրերի տնօրեն Վարուժան Հոկտանյանը, հակառակը, խնդիրներ չի տեսնում։ Նոր մարմնի անկախության հարցն էլ համարում է ոչ այնքան լուրջ, երկրորդական։ «Ես առաջնահերթ տեսնում եմ հակակոռուպցիոն իրավապահ մարմնի գործունեության արդյունավետությունը, որը, ենթադրում եմ, ավելի կմեծանա։ Նախկին տարանջատված մոդելն այնքան էլ արդյունավետ չէր, գումարած, որ քաղաքական կամք չկար։ Հիմա, եթե քաղաքական կամք կա և այս մոդելն է ընտրվել, ապա կարծում եմ, որ բավականին լավ կաշխատի։ Ինձ համար, շատ այլ երկրների փորձից ելնելով, կարևոր է արդյունավետությունը»,- ասաց Հոկտանյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում, առայժմ մարմինը չկա և ասել, թե դա անկախ կլինի, թե կախյալ, սխալ է։ Պետք է սպասել, որ մարմինը ստեղծվի, աշխատի, նոր հնարավոր կլինի գնահատական տալ դրան։ «Խնդիրը մարմիններ ստեղծել-չստեղծելու մեջ չէ։ Խնդիրը այդ մարմինների արդյունավետության մեջ է, խնդիրն այն է՝ այդ մարմինները կաշխատե՞ն, թե՞ ոչ»,- նշեց Հոկտանյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում