Երեկ գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նախին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն Ղրիմի միանալու առնչությամբ Դաշնային ժողովին հղված Պուտինի ուղերձն անվանել է «ֆաշիստական պրոպագանդա»:
«Այն, ինչ մենք տեսանք, մաքուր ֆաշիզմ է, ավելի վտանգավոր, քանի որ այն եկել է՝ թաքնվելով ժողովուրդների բարեկամության մասին արտահայտությունների ներքո: Արհամարհանքն այլ ազգի հանդեպ, մարտահրավերները՝ ուղղված ողջ աշխարհին, սեփական անսխալականության հարցում հիվանդագին հավատը՝ բացահայտ ստի համադրությամբ, դա հենց ֆաշիստական պրոպագանդա է»,- Տիմոշենկոյի խոսքերն է մեջբերում պարբերականը:
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդն Արևմուտքի ամենամեծ սխալն է համարել այն փաստը, որ քաղաքական գործիչները Պուտինի ագրեսիան Ուկրաինայի դեմ ընկալել են որպես տեղային հակամարտություն:
Տիմոշենկոյի կարծիքով՝ այդ ագրեսիան կարելի է արհամարհել հանում ողջ աշխարհի խաղաղության, սակայն ըստ այդմ պետք է հասկանալ, որ Պուտինը ցանկանում է կործանել առկա աշխարհակարգը:
«Նա սկսել է իր պատերազմն աշխարհի դեմ շատ ավելի վաղ, երբ աջակցություն հայտնեց Մոլդովայի տարանջատմանը, կոտորած հրահրեց Վրաստանում, գլխավորեց բռնապետերի համաշխարհային ակումբը և մինչև վերջ պաշտպանեց նրա անդամներին՝ Քադաֆիից Ասադ: Աշխարհը սխալ գործեց՝ նայելով նոր ֆաշիստական համակարգի ծննդին: Եթե աշխարհը շարունակի լռել, ստիպված կլինի պարել Պուտինի դուդուկի տակ»,- ասել է Տիմոշենկոն:
Ուկրաինացի քաղաքական գործիչը կարծում է, որ Ուկրաինան պետք է անձամբ իրեն պաշտպանի ագրեսիայից:
«Մենք պետք է պաշտպանենք մեր երկիրը՝ ինչ գնով էլ լինի»,-համոզված է Տիմոշենկոն:






































