Friday, 10 07 2026
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով

Եթե ուզեի սպանել՝ մի քանի անգամ կխփեի․ Գրիշա Վիրաբյանի բացառիկ խոստովանությունը բելգիական բանտից

Մոտ մեկ ամիս առաջ «Հրապարակ» օրաթերթը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Բելգիայում ապաստանած, ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանը կալանավորվել է:

Թերթի տեղեկությունների համաձայն ՝ Վիրաբյանից տուժած 35-40 տարեկան տղամարդու կյանքը դժվարությամբ, բայց փրկել են: Վերջինիս իբր թե երկու անգամ վիրահատել են: Գրիշա Վիրաբյանը, հրապարակման համաձայն, դանակահարել է Ա. Ա.-ին՝ իբր իրեն «մեր քրֆելու համար»:

«Առաջին լրատվական»-ին ուշագրավ մանրամասներ է հայտնի դարձել միջադեպից: Պարզվում է, որ Վիրաբյանի «զոհը» Բելգիայում ապօրինի բնակվող Արմեն Ալաջանյանն է, որը օրեր առաջ մեկ այլ թեմայով «Առաջին լրատվական»-ին հարցազրույց էր տվել: Արմեն Ալաջանյանը մեզ պատմել էր, թե իբր ստամոքսի ետնամասում քաղցկեղ ունի և օրեր առաջ է դուրս գրվել հիվանդանոցից, ու եթե ապօրինի բնակվող մյուս հայերի նման իրեն էլ ետ ուղարկեն Հայաստան՝ ինքն այստեղ կմահանա:Վերջինս չէր նշել, սակայն, որ իբր իրեն այնտեղ դանակահարել է Վիրաբյանը:

Հատուկ «Առաջին լրատվական»-֊ին ուղարկած նամակում Վիրաբյանը պատմում է, թե ինչ մեղադրանքով է ինքը հիմա կալանավորված: Ներկայացնում ենք նրա նամակից մի հատված՝ ամբողջությամբ կարող եք կարդալ մեր լուսանկարներում: Վիրաբյանը կտրականապես հերքում է իրեն մայր հայհոյելու հանգամանքը և նշում, որ այդ գործն իր գլխին պարզապես սարքվել է այլ պատճառներով:

«Եթե որևէ մեկը փորձի վիրավորել իմ ծնողին, իր արժանի պատիժը կստանա: Ամեն մարդ իր արարքների պատիժը կստանա, հարազատներին կեղտոտ գործարքների կամ այլ քաղաքական գործարքների մեջ խառնելն ու օգտագործելը անբարոյականություն է: Հայտարարում եմ՝ Արմեն Ալաջանյանը ինձ մայր չի հայհոյել և, առավել ևս, իմ առաջ չի հայտարարել նման բան, որ ես էլ իրեն դանակահարեի: Նա հեռուն գնացող քաղաքական նպատակ ունի. կեղծ մեղադրանքներ ներկայացնելով՝ փորձում է զոհի կարգավիճակ ստանալ ու փող կորզել և միաժամանակ Բելգիայում ապաստան ստանալ ու մեկնել Ամերիկա: Իր հետ կատարված կեղծ մահափորձի պատասխանատվությունը, ինչպես նաև բազմաթիվ այլ հանցանքների ու կատարած գողությունների պատասխանատվությունը կրում և կրելու է ինքը ու իր կողքին կանգնած թափթփուկները, որոնք էլ կազմակերպել են այս սադրանքը:

Հստակ ու պատասխանատու ասում եմ և հետագայում իր ցուցմունքներն էլ ցույց կտամ, որտեղ նա ասում է, որ ես՝ Գրիշա Վիրաբյանս, կապ ունեմ Հայաստանի բարձրագույն քաղաքական իշխանության հետ և նրա պատվերով ուզում եմ Արմեն Ալաջանյանին սպանել, քանի որ նա վտանգ է ներկայացնում Հայաստանի գործող իշխանություններին: Ցուցմունքի մեջ հստակ երևում է, որ ես՝ որպես հատուկ հանձնարարություն կատարող, չէի կարող սպանել քեզ քո ընդդիմադիր լինելու համար, մայր հայհոյելը ուղղակի պատրվակ ու պատճառ է իմ իսկական նպատակին հասնելու համար:

Մեկ անգամ ևս հայտարարում եմ, որ ես նրա դեմ մահափորձ չեմ կատարել ու կազմակերպել և Հայաստանի գործող իշխանության հետ էլ կապ չունեմ:

Արմեն Ալաջանյանի համար շատ ցանկալի ու նպատակային դանակահարությունը կատարվել ինձ անհայտ տեղում և ժամանակ, և միայն իրեն է հայտնի, թե ով է օգնել իրեն:

Ես կիսատ գործ չեմ թողնում, եթե ես ուզենայի իրեն սպանել, մանավանդ եթե իմ «հարազատ» իշխանությունն է պատվիրատուն, ապա մի քանի անգամ կխփեի ու այդպես խնամքով ու նպատակային չէի շոյի իրեն»:

Զավեշտալի է Գրիշա Վիրաբյանին Հայաստանի իշխանությունների հետ գործարքի գնալու մեղադրանքը, հատկապես երբ հայտնի է, որ վերջինս Հայաստանից արտագաղթել է երկրորդ նախագահի օրոք և Սերժ Սարգսյանի կողմից նշանակված Երևանի ոստիկանապետի կողմից խոշտագումների ենթարկվելուց հետո:

Գրիշա Վիրաբյանին խոշտանգելու հանգամանքն, ի դեպ, ընդունել և Հայաստանի Հանրապետությունից դրա համար փոխհատուցում է պահանջել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում