Հարվարդի համալսարանիգիտնականները հաստատել են, որ չիպսերը և քաղցր գազավորված ըմպելիքները վտանգավոր են տղամարդկանց առողջության համար։ Այս արտադրանքներից նվազում է շարժուն սպերմատոզոիդների քանակը և վատանում է սերմնային հեղուկի ընդհանուր որակը։
Հետազոտողները ուսումնասիրել են 19-50 տարեկան 3 հազար տղամարդկանց սերմնահեղուկի որակը: Տվյալները համեմատվել են ստուգվողների սննդակարգի հետ: Սա թույլ է տվել հետևել, թե կոնկրետ որ սննդատեսակներն են առավելապես ազդում տղամարդկանց վերարտադրողական ունակությունների վրա: Բացարձակապես բոլոր արագ սնունդները և չափազանց ճարպային սնունդը համարվել են վտանգավոր: Չիպսերը և գազավորված ըմպելիքները ոչ միայն նվազեցնում են սպերմատոզոիդների ակտիվությունը, այլև անդարձելիորեն խոչընդոտում են տղամարդու մարմնում սերմնային հեղուկի արտադրության համար պատասխանատու բջիջների աշխատանքին։











































