Thursday, 16 07 2026
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
ԱՄՆ-ն շուտով կհայտարարի TRIPP-ի նոր ֆինանսական հատկացումների մասին
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանը
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Եվրամիությանը կհաջողվի՞ Ուկրաինայում կանխարգելել համաեվրոպական պատերազմը
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:15
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Արցախում նախանձելի ընտրություններ կլինեն․ բոլոր ուժերին ճանաչում եմ, որևէ մեկը կառավարվող տղա չէ

Լևոն Մնացականյանը շաբաթներ առաջ նշանակվեց Արցախի ոստիկանապետ, իսկ օրերս Արշավիր Ղարամյանը նշանակվեց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, վերջինս հայաստանյան հեղափոխությունից հետո հայտնի հանգամանքներում ազատվել էր Արցախի ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե այս նշանակումներով Արցախի իշխանություններն ինչ հաղորդագրություններ են հղում պաշտոնական Երևանին, Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը նշեց. «Եկեք այդ նշանակումները չկապենք պաշտոնական Երևանի հետ. դա Ղարաբաղի ներքին խնդիրն է, և Ղարաբաղի նախագահը ունի այդ իրավունքները և լիազորությունները, նշանակումները պայմանավորված են ԼՂ հետագա անվտանգության կատարելագործմամբ: Որևէ հաղորդագրություն, ուղերձ՝ ուղղված Երևանին, չկա»:

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ Արշավիր Ղարամյանը հակակրանք չունի Հայասատնի ներկա իշխանությունների նկատմամբ. «Հակառակը՝ երբ որ եղել է Արցախի ազգային անվտանգության ծառայության պետ, բավական լավ հարաբերություններ է ունեցել հայաստանյան կոլեգայի հետ, այսօր էլ շարունակում է կապ պահպանել: Եթե մեկ-մեկ մտահոգություններ են հնչում, դա ուղղված է երկրի անվտանգությանը, ոչ թե քննադատություն է՝ ուղղված Հայաստանի ներկա իշխանություններին»:
Ինչ վերաբերում է ՀՀ նախկին իշխանությունների հետ Ա. Ղարամյանի հարաբերություններին, Ա. Հարությունյանը նշեց, որ նա եղել է Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի մարտական ընկերը. «Նրանց շփումները բարոյական տիրույթում են, ոչ թե քաղաքական: Քաղաքական առումով Ա. Ղարամյանը շահագրգռված է Արցախի անվտանգության համակարգի կատարելագործմամբ և զարգացմամբ, և այդ հարցում մեծ է ՀՀ իշխանությունների դերը»:

Հակադարձելով Ռ. Քոչարյանի հայտարարությանը, թե Արցախը բեռ է ՀՀ իշխանությունների համար, Ա. Հարությունյանը նշեց, որ ՀՀ իշխանությունը Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի անվտանգությունը համարում է գլխավոր արժեք և որևէ հակաքայլ չի արել. «Հակառակը՝ վստահ կարող ենք հայտարարել, որ ֆինանսական, մարդկային և քարոզչական ռեսուրսներ են օգտագործվում Արցախի անվտանգությունն ապահովելու, արցախյան խնդիրը միջազգային, բանակցային հանդիպումների ժամանակ ավելի շահավետ դիրքերով ներկայացնելու համար: Նաև Արցախի իշխանությունների կողմից բարձրացված սոցիալ-տնեսական հարցերին տրվում է դրական պատասխան: Արցախի և Հայաստանի իշխանությունների համագործակցությունն այսօր շատ բարձր հարթության վրա է, լավ հարաբերություններ են ձևավորվել»:

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց. «Համոզված եմ՝ Փաշինյանը հող հանձնելու ցանկություն և տրամադրություն չունի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում