Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Արցախի ներիշխանական դասավորումներն ընդդեմ Փաշինյանի՞, թե՞ Սամվել Բաբայանի. ինչո՞ւ է Բակո Սահակյանը պաշտոններ տալիս իրեն լոյալներին

Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին զուգահեռ ուշագրավ ներիշխանական վերադասավորումներ են տեղի ունենում Արցախում։ Նախ՝ Արցախի ոստիկանապետի պաշտոնում նշանակվեց Լևոն Մնացականյանը, ապա ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատվեց Վիտալի Բալասանյանը, և օրերս նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց ԱԱԾ նախկին ղեկավար Արշավիր Ղարամյանը։ Զարմանալի զուգադիպությամբ նորանշանակ այս գործիչները, լինելով լոյալ Արցախի նախագահ Բակո Սահակյանին, միևնույն ժամանակ շատ ուղղակի կերպով հակադրվել են Երևանի իշխանություններին՝ թե՛ իրենց հրապարակային հայտարարություններում ու գրառումներում և թե՛ իրենց օգնականների միջոցով։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ Արցախի իշխանությունների վարած քաղաքականության վրա այժմ երկու հիմնական գործոն է ազդում: «Մեկը իրենց ավանդական գործոնն է, որը կա և միշտ հաշվի է առնվում. դա միշտ պատերազմական գործողություններին պատրաստ լինելն է։ Եվ երկրորդը՝ այնտեղ շատ է կարևորվում ներքին կայունության հարցը, մանավանդ որ ապագայում՝ մի քանի ամիս հետո, Արցախում սպասվում են միանգամից երկու ընտրություններ՝ մեկ օրվա ընթացքում։ Ըստ իրենց Սահմանադրության՝ մեկ օրում պետք է անցկացվեն ոչ միայն նախագահական, այլև Ազգային ժողովի ընտրություններ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ եթե առաջին գործոնը պարզ է և արդեն 30 տարի է՝ առկա է, երկրորդը որոշակի հարցեր է պարունակում. «Նույնիսկ Արցախում շատ դեպքերում՝ նախընտրական շրջանում բավականին լուրջ տարանջատող հանգամանքներ կարող են լինել։ Ամեն դեպքում դա մրցակցություն է։ Պայմանավորված Երևանում տեղի ունեցած հեղափոխական փոփոխություններով՝ այդ ընտրությունների վրա մեծ խաղադրույքներ են դրվում։ Ես կարծում եմ, որ կայունությունը, երկրում կարգուկանոնը ապահովելու համար են պայմանավորված այս հայտնի կադրային փոփոխությունները։ Բացի Արշավիր Ղարամյանից՝ ռեալ ուժային լծակներ վերադարձվեցին Լևոն Մնացականյանին, այսինքն՝ դա ներքին կայունությունը ապահովելու համար է։ Բոլոր այդ գործիչները փորձված, լրջագույն ավանդ ունեցող մարդիկ են. եթե Աստված չանի, պատերազմական գործողություններ լինեն, իսկ դրա հավանականությունը բարձր է, քանի որ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է տարածաշրջանում, այս գործիչները իրենց գործառույթները կարող են տրանսֆորմացնել դեպի պաշտպանություն»։

Արդյոք այս նշանակումները քա՞յլ են ընդդեմ պաշտոնական Երևանի՝ հարցին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Ես կարծում եմ, որ գոնե այս շրջանում այդ տարաձայնությունները ոչ այնքան սուր ֆազայում են գտնվում. ինչ կարելի էր իրար ասել՝ ասվել է, ինչ-որ գործողություններ արդեն եղել են. մի քանի օր առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստն էր, որին մասնակցում էին և՛ ՀՀ վարչապետը, և՛ Արցախի նախագահը։ Ըստ իս՝ եղել են համապատասխան կոնտակտներ ու շփումներ, որի արդյունքում, իմ տպավորությամբ, որոշակի փոխադարձ խաղի կանոններ են սահմանվել, հստակեցվել են ինչ-որ հարցեր։ Հիմա ո՛չ այդ հռետորաբանությունը կա, ոչ էլ իրար մեղադրելու հրապարակային դրսևորումները, անգամ իրենց թիմերը մամուլում նույն սրությամբ մեկնաբանություններ չեն անում։ Երկու կողմերն էլ հրահանգել են իրենց կողմնակիցներին ու թիմի ներկայացուցիչներին, որպեսզի վերջ տան այդ դրսևորումներին»։

Հակոբյանի կարծիքով՝ Արցախի ղեկավարությունը փորձում է ճկուն կադրային քաղաքականություն վարել ու ընտրել է ճկուն մարտավարություն. «Մի կողմից՝ Արցախի իշխանությունները վերնախավից դուրս են թողնում մարդկանց, որոնք առավել նյարդայնացնում էին հայաստանյան իշխանություններին, բայց մյուս կողմից՝ որոշակի վերադասավորումներ են լինում արցախյան իշխանությունների մեջ, որպեսզի նրանք էլ իրենց ստատուս քվոն պահպանեն՝ ներքին և արտաքին լսարանների համար։ ՀՀ վարչապետն է ասում, որ Արցախն առանձին պետություն է, վարում է ինքնուրույն կադրային քաղաքականություն, որի հետևանքով էլ ՀՀ վարչապետը իր վրա չի ստանձնում պարտավորություններ բանակցություններ վարելու նաև Արցախի անունից։ Անկախ նրանից, թե ինչ կպայմանավորվեն Ադրբեջանն ու Հայաստանը, դա դեռ փաստ չէ, որ այն կարող է ճիշտ ընկալվել նաև Արցախի կողմից»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ հարցը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում: «Ունենք իրավիճակ, երբ ըստ իրենց հայտարարությունների՝ Սամվել Բաբայանի կողմնակիցների թիվն անցնում է 23 հազարը։ Արցախի պարագայում դա բավականին լուրջ թիվ է, և Սամվել Բաբայանը բոլոր հնարավորություններն ունի այդ հարցն Արցախում օրակարգ բերելու ու Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնելու համար։ Այդ իսկ պատճառով իշխանությունը այժմվանից փորձում է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, նշանակում է հավատարիմ մարդկանց, որոնք նույնիսկ այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները կպաշտպանեն Սամվել Բաբայանին, կարող են ինչ-որ չափով դիմադրել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ Արցախի իշխանությունները փորձում են իրենց ապահովագրել. «Հավանականությունը մեծ է, որ եթե Սամվել Բաբայանը կարողանա առաջադրվել՝ հենց նա էլ դառնա նախագահ»։

Ղևոնդյանը նաև նշեց, թե չի կարծում, որ այս նշանակումներն ակնհայտորեն ուղղված են Երևանի իշխանությունների դեմ, ամենայն հավանականությամբ՝ Արցախի իշխանությունները փորձում են համախմբել ուժերը թե՛ Երևանի և թե՛ Սամվել Բաբայանի հետ կապված մարտահրավերներին դիմակայելու համար. «Իհարկե, պետք է հաշվի առնենք նաև այն, որ տվյալ գործիչները հավատարիմ են Արցախի իշխանությանը։ Եթե հաշվի առնենք այն, որ ինչպես վերջին հարցազրույցում ասաց Քոչարյանը՝ Արցախում կա իշխանություն, որ իր տեսակի մարդիկ են, այսինքն՝ եթե տեսակավորենք, այդ տեսակը փորձում է համախմբել ուժերն ու դիմակայել նոր տեսակին, որն առաջադրվում է թե՛ Երևանից և թե՛ Սամվել Բաբայանի կողմից»։

Ըստ քաղաքագետի՝ եթե Արցախում կա երեք թեկնածու՝ Վիտալի Բալասանյան, Արայիկ Հարությունյան, Սամվել Բաբայան, ապա առաջին երկուսը ժառանգում են իշխանության տեսակը: «Այսինքն՝ ստացվում է այնպես, որ փոփոխություն բերում է միայն Սամվել Բաբայանը։ Թե Երևանն ում կպաշտպանի՝ այս պահի դրությամբ դեռ չգիտենք, հայտարարություններ չեն արվել։ Եթե թեկնածուները երեքն են լինելու, ապա Սամվել Բաբայանի գալն ակնհայտորեն սպառնալիք է Արցախի ներկայիս իշխանությունների համար»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում