Արքայազն Ուիլյամը պատասխանել է հարցին, թե ինչպես կարձագանքի, եթե իր երեխաները ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենան, հաղորդում է ITV News-ը։
Նշվում է, որ նրան այդպիսի հարց են տվել The Albert Kennedy Trust կազմակերպությունում, որն օգնություն է ցուցաբերում ԼԳԲՏ հանրության անտուն ներկայացուցիներին։ Քեմբրիջի դքսի խոսքով՝ ինքը միշտ կաջակցի իր երեխաներին՝ անկախ նրանց կողմնորոշումից։
«Ես նյարդայնանում եմ ոչ այն պատճառով, որովհետև վախենում եմ, թե նրանցից մեկը միասեռական կլինի»,-ասել է արքայազնը։
Նա հավելել է, որ անհանգստանում է ճնշման պատճառով, որին նրանք կարող են բախվել։