Sunday, 12 07 2026
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել

«Յան» ազգանունով Հայաստանի գլխավոր հակառակորդը. Քոչարյանը ժամանակը սխալ օգտագործեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվելուց առաջ հայտարարեց գործող իշխանություններին ընդդիմադիր դաշտում քաղաքական հակառակորդ լինելու իր ծրագրերի մասին։ Քոչարյանը նաև  նշել էր, թե այս պահի դրությամբ հստակ չէ, թե ինչ կարգի միավորման գործընթացներ կլինեն,  միանշանակ պատասխան չէր տվել նաև, թե կցանկանա՞ անձամբ վերադառնալ իշխանության, թե՞ ոչ։

Ի՞նչ զարգացումներ են սպասվում քաղաքական դաշտում նրա կալանավորվելուց հետո, արդյոք միավորման այդ գործընթացը ավելի մեծ թափ կհավաքի՞, թե՞ ոչ։ Առայժմ դատարանի, ապա ԱԱԾ մեկուսարանի մոտ հավաքված մարդկանց քանակն այդ իմաստով մեծ «լավատեսություն» չի ներշնչում, իսկ երբ նայում ենք այն մարդկանց հետագիծը, ովքեր  հավաքվել են Քոչարյանի շուրջը, ամեն բան էլ ավելի պարզ է դառնում։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ էական զարգացումներ սպասել պետք չէ: «Երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխվեց մայիսի վերջերին, և մինչև  նորից կալանավորվելը նա քաղաքական  միջոցառումներ չնախաձեռնեց, չի զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Եվ միակ քաղաքական գործունեությունը հեռուստաընկերություններից մեկին նրա տված հարցազրույցն էր։ Ուրիշ քաղաքական գործունեություն՝ առավել ևս ինչ-որ բևեռների ձևավորում, քաղաքական գործընթացների, կառույցների ձևավորում, իմիջի փոփոխություն՝ այդ ամենը բացակայում է։ Մեկ-երկու լուսանկար է հրապարակվել իր ընտանիքի հետ, բայց դա քաղաքական գործունեություն չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բադալյանն ընդգծեց. «Այս  մեկ ամսվա ընթացքում ես չեմ տեսել, որ երկրորդ նախագահը կամ նրա կողմնակիցները զբաղվեն նման գործողություններով՝ բացառությամբ իր գրքի շնորհանդեսի միջոցառման և իր մեկ հանդիպման իր աջակիցների հետ։ Բայց այս ամենը իրար գումարելով մենք քաղաքական գործունեություն չենք ստանում, ինչ-որ հպանցիկ երևույթներ են և ոչ քաղաքական գործընթաց»։

Մեր զրուցակիցը սա Քոչարյանի կողմից կոպտագույն սխալ է համարում. «Մի բան  պարզ էր՝ նա հայտնվելու էր գործող իշխանությունների թիրախում, և ինքն էր էր նշում, որ չի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ, բայց հիմա ստիպված է դա  անել։ Իսկ մեկ ամսվա ընթացքում խոսքից բացի՝ որևէ գործ չտեսանք, նա չօգտագործեց այս ազատությունը քաղաքական ակտիվ գործունեություն իրականացնելու համար»։

Փորձագետը որևէ հզոր բևեռի ձևավորման հնարավորություն էլ չի տեսնում. «Ես չեմ տեսել, որ որևէ քաղաքական ուժ, բացառությամբ մեկ-երկու մարդ-կուսակցությունների, հայտարարի, թե նրանք աջակցում են երկրորդ նախագահին։ Հզոր, ազդեցիկ որևէ ուժ նրան աջակցելու հայտարարություն չի արել, իսկ  աջակցություն հայտնողներն էլ սոցիալական ցանցերի գրառումներից և  որոշ կայքերում դրա արտատպումից այն կողմ չեն անցել։ Մենք նաև չենք տեսել, որ երկրորդ նախագահն ինչ-որ գործընթացներ իրականացնի այդպիսի մի ուժ ստեղծելու ուղղությամբ։ Այսինքն՝ ժամանակը նա ճիշտ չի օգտագործել, իսկ ինչ որ արվել է՝ քաղաքական գործընթացի համար լուրջ ու էական ազդեցություն ունենալ չի կարող։ Այն, ինչ նա ասում էր իր հարցազրույցներում, մենք իրական կյանքում չտեսանք»։

Ըստ Բադալյանի՝ այժմ ընդդիմադիր ուժերը բավականին թույլ և պասիվ վիճակում են, ու դա ամառային տապի հետ կապ չունի, Քոչարյանն էլ կարող էր սա օգտագործել. «Պարարտ հող էր, որ կարող էր օգտագործվել իր կողմից, և նա դա չարեց, ինչը  Քոչարյանի կոպտագույն սխալն էր»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ մի բան է ճիշտ՝ Քոչարյանը լինելու է ժողովրդավարական, անկախ, ազատ Հայաստանի գլխավոր ընդդիմությունը: «Ինքն ու իր կողմնակիցները կարող են այդպիսին լինել, ու դա միակ ճիշտ բանն է, որ նա կարողացել է  այս վերջին շրջանում ասել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ Արշակյանը նշեց. «Երբ 11-րդ բանակը՝ այս կողմից, քեմալականները այն կողմից հարձակվեն Հայաստանի վրա, Ռոբերտ Քոչարյանի հաղթելու շանսերը շատ լուրջ կլինեն։ Քեմալականները, բոլշևիկներն ու Քոչարյանը կգան իշխանության, եթե Հայաստանը երկու կողմից ենթարկվի ագրեսիայի։ Նախորդ անգամ էլ է նա այդ պայմանով հաղթել, նա եկել էր, որ վերականգնի Սովետական Միությունը այս փոքրիկ հայկական հատվածում։ Նա Հայաստանի գլխավոր հակառակորդն է «յան» ազգանունով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում