Sunday, 12 07 2026
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

«Արմենիա» ավիաընկերությունը ծրագրում է Գյումրի-Բաթումի-Գյումրի ուղություններով չվերթներ իրականացնել

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում դեպի Հայաստան կանոնավոր փոխադրումներ իրականացնող ռուսական ավիաընկերությունների և տեղական «Ավիակոմպանիա Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ հանդիպում է տեղի ունեցել։

ՔԱԿ-ի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է ռուս-վրացական օդային փոխադրումների ոլորտում ստեղծված ներկայիս իրավիճակը, Հայաստանի տարածքով նշված ուղևորահոսքերի սպասարկման, չվերթերի ավելացման և ավելի տարողունակ օդանավերի ներգրավման հնարավորությունները:

Աղբյուրը նշում է, որ ներկայումս Ռուսաստանից դեպի Հայաստան 9 ուղղություններով կանոնավոր չվերթեր են իրականացնում 11 ռուսական ավիաընկերություններ, որոնցից 6-ը՝ Ուրալյան ավիաուղիներ, Պոբեդա, Աերոֆլոտ, Սիբիր, Նորդավիա և Ռեդ Վինգս ավիաընկերությունները չվերթեր են իրականացնում նաև Ռուսաստանից Վրաստան:

Հանդիպմանը ներկա ավիաընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրավիճակի շուրջ իրենց ավիաընկերությունների նախատեսվող քայլերը, մասնավորապես.

«Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը հուլիսի 8-ից նախատեսում է ավելացնել չվերթների հաճախականությունը Թբիլիսի-Երևան և հակառակ ուղություններով օրական 2 անգամ, ինչպես նաև թռիչքներ իրականացնել Երևան-Մոսկվա և հակառակ ուղություններով օրական 2 անգամ:

«Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը տնօրենը հավելել է, որ նախատեսում է չվերթներ իրականացնել Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Բաթումի-Գյումրի ուղություններով:

«Աերոֆլոտ» ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ իրենք պատրաստ են Վրաստանից դեպի Ռուսաստան ավիատոմսերը անվճար փոխանակել ՀՀ-ից իրականացվող չվերթերի ուղևորատոմսերով: Նա նաև հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է ավելացնել դեպի ՀՀ փոխադրումների հաճախականությունը:

«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ քննարկվում են տարբերակներ Վրաստանում առկա ուղևորահոսքը Թբիլիսիից և Բաթումիից հայկական ավտոբուսներով Երևան փոխադրելու և այնուհետև ավիաընկերության օդանավերով դեպի Ռուսաստան տեղափոխելու շուրջ: Հարկ է նշել, որ Ռուսաստանից Վրաստան թռիչքների 60% իրականացնում է «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը:

Նա նաև հայտնել է, որ հուլիս ամսից ավիաընկերությունը նախատեսում է շաբաթական 7 հաճախականությամբ չվերթեր ավելացնել դեպի Մոսկվա, որոնք կկատարվեն Մոսկվայի «Ժուկովսկի» օդանավակայանից, ինչպես նաև 2 չվերթ շաբաթական հաճախականությամբ կավելացվի Սանկտ Պետերբուրգից Երևան չվերթերի քանակը: Ներկայացուցիչը նշել է, որ նախատեսվում է նաև թռիչքներ իրականացնել Գյումրիի օդանավակայանից:

«Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք ցանկանում են բանակցել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության հետ՝ Ռուսաստանից դեպի Գյումրի փոխադրված ուղևորներին երկաթգծով դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ փոխադրելու շուրջ: Նման փոխադրում նախատեսում են նաև իրականացնել ավտոբուսներով:

«Սիբիր» ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ առաջիկայում կներկայացնեն դեպի ՀՀ կանոնավոր չվերթերի հաճախականությունների ավելացման նոր հայտեր:

«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է իր պատրաստակամությունը սեղմ ժամկետներում արձագանքել և հնարավոր աջակցություն ցուցաբերել տեղական և այլ ավիաընկերություններին նման փոխադրումների թույլտվությունների տրամադրման հարցում», նշվում է կոմիտեի հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում