Friday, 10 07 2026
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին

Հերթը հասավ Արմեն Սարգսյանին. ինչու՞ են «մերժվածները» թիրախավորել նախագահին

Այն, որ նախկին իշխանությունները քարոզչական տիրույթում օգտագործում են հնարավոր և անհնար ամեն բան նոր իշխանություններին, իշխող թիմին վարկաբեկելու համար, նորություն չէ։ Ըստ քաղաքական տվյալ ժամանակաշրջանի նպատակահարմարության՝ թիրախները պարբերաբար փոխվում են։

Հանրապետական կուսակցության անդամները, Քոչարյանի աջակիցները վերջին շրջանում ակնհայտորեն թիրախավորել են նախագահ Արմեն Սարգսյանին և նախագահի ինստիտուտն առհասարակ։ Եվ սա այն դեպքում, երբ երկրի համար ամենադժվար իրավիճակներում նախագահն ունենում է կայունացնող և հաշտեցնող դերակատարություն։ Մասնագետների կարծիքով՝ Արմեն Սարգսյանի դեմ ուղղված նախկին իշխանությունների հակաքարոզչությունն ունի մի քանի բացատրություն։

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի կարծիքով՝ նախագահի դերակատարությունն այս պահին շատ կարևոր է։ Այն սոցիալական կապիտալը, որ նա տարիների ընթացքում կուտակել է, ըստ սոցիոլոգի, ամբողջությամբ ուղղված է նրան, որ նա ներդրումներ բերի Հայաստան։ Եվ վերջերս այդպիսի մի փորձ նախագահն արեց Ֆրանսիայում։ «Եթե խոշոր ներդրումների հետ կապված այդ ծրագիրը դառնա իրականություն, Հայաստանում ինչ-որ լաբորատորիաների հիմնադրում լինի, դա զարկ կտա տնտեսության զարգացմանը, այսինքն՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումը։ Եթե դա տեղի ունենա՝ մյուս ընտրություններին նախկին իշխանությունների արգումենտներից մեկը՝ իբրև թե իրենք տնտեսության աճ էին ապահովում, իսկ նոր կառավարությունը՝ ոչ, չի աշխատի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը հավելեց՝ այդ դեպքում կմնան սոցիալական հարցերը, իսկ այդ ոլորտում նախկինները նորմալ արգումենտներ չունեն. «Նրանք չեն կարողանա մեղադրել կառավարության անդամներին։ Լրագրողները, և երևի թե նաև իրենք, նախագահին հռչակել էին «անգլիական թագուհի»՝ մոռանալով, որ Մեծ Բրիտանիայում թագավորական ինստիտուտը կառավարման հսկայական ռեսուրս ունի։ Այսինքն՝ Արմեն Սարգսյանը ամբողջությամբ գործն ուղղել է ներդրումներ բերելուն, իսկ դա Հայաստանի վարկանիշը բարձրացնում է, գործող վարչապետն ու իշխանությունը ստանում են հավելյալ իմպուլսներ, որը հաջորդ ընտրություններում լինելու է շատ կարևոր գործոն։ Իհարկե, անձամբ Արմեն Սարգսյանի հետ ոչ ոք ոչ մի խնդիր չունի, բոլորը հարգում են նրան, և չկա այսպիսի բան, որ նա մեր ուզած մարդը չի և այլն։ Նա միշտ եղել է լոյալ՝ ոչ թե կոնկրետ անձանց, այլ պետականությանը, միշտ եղել է լոյալ, օրինակ, նախագահի ինստիտուտին։ Չենք կարող ասել, որ Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին է լոյալ եղել, այլ կոնկրետ այդ ինստիտուտին»։

Ըստ նրա՝ գործում է հետևյալ տրամաբանությունը. «Փոխանակ Արմեն Սարգսյանը տեղը նստի ու ոչինչ չանի՝ իր ամբողջ ռեսուրսը, ուժերը կիրառում է, որ Հայաստանի տնտեսությունն, իր պատկերացումներով, զարգանա»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հիշեցնում է, թե կոնկրետ երբ նախկին իշխանությունների կողմից սկսվեց նախագահ Արմեն Սարգսյանի դեմ ուղղված հակաքարոզչությունը։ «Դա եղավ դատարանների շրջափակման ժամանակ Արմեն Սարգսյանի ելույթից հետո, այդ ելույթը բավականին խոր իմաստ ուներ, սակայն առաջին հայացքից կարելի էր ենթադրել, որ նախագահը պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ շատերն այդ հայտարարության խոր նկատառումները չընկալեցին։

Ըստ հասարակության՝ այնպիսի տպավորություն է, որ նախագահը «ոչ ձուկ է, ոչ միս». «Այդ արտահայտության հետևում թաքնվում է այն, որ ընդդիմությունը շատ դեպքերում նախագահին մեղադրում է անգործության մեջ։ Չեմ կարծում, թե ընդդիմության քննադատությունը ուղղված կլինի ներդրումներ բերելու քաղաքականությանը, որովհետև, ըստ իս, նրա բերած մեծ ներդրումների քաղաքականությունն առայժմ տեսանելի չէ»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում