Friday, 07 06 2024
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար

Ազգային վիճակագրական կոմիտեն հին՝ «տարին երկու անգամ ծաղկող արտերի» կառքն է լծել

Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է մայիս ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Համաձայն ՀՀ ԱՎԿ-ի կողմից ներկայացված տվյալների՝ 2019թ. հունվար-մայիս ժամանակային միջակայքում նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի նկատմամբ գրանցվել է 107.3% տնտեսական ակտիվության ցուցանիշ (ՏԱՑ): Ճիշտ նույնպիսի ակտիվության աճ է գրանցվել նաև մայիսին՝ նախորդ տարվա մայիս ամսվա համեմատությամբ: Ավելի մեծ՝ 108.4% աճ է գրանցվել ապրիլի համեմատությամբ: Հունվար-մայիսին, 2018թ. համապատասխան ժամանակամիջոցի համեմատությամբ, արդյունաբերության ոլորտում գրանցվել է 105.6%-անոց ակտիվություն: Մայիսին, 2018-ի մայիսի համեմատությամբ, ՏԱՑ-ի ցուցանիշը կազմել է 110.2%: Իսկ մայիսին, ապրիլի համեմատությամբ, արդյունաբերության ոլորտում գրանցվել է ՏԱՑ-ի 105.9%-անոց աճ:

Գյուղատնտեսությանը վերաբերող վիճակագրությունը՝ սկսած 2019-ից, հրապարակվում է եռամսյակը մեկ անգամվա պարբերականությամբ: Հետևաբար, գյուղատնտեսության վերաբերյալ որևէ վիճակագրություն չկա:

Շինարարության ոլորտում բավականին հետաքրքիր զարգացումներ են: Եթե առաջին հինգ ամիսների հաշվարկով արձանագրվել է ՏԱՑ-ի 106.1%-անոց աճ, մայիս ամսին, 2018թ. մայիսի համեմատությամբ՝ 102.0%-անոց աճ, ապա մայիսին, ապրիլի համեմատությամբ, շինարարության աճը կազմել է 143.0% :

Առևտրի շրջանառության ծավալների առումով ևս տնտեսական ակտիվության ցուցանիշը մոտ է երկնիշի. հունվար-մայիս ժամանակահատվածում այն կազմել է 109.4%: Մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ՝ 104.9%: Իսկ ապրիլի նկատմամբ գրանցվել է ՏԱՑ-ի 109.2%-անոց աճ:

Ծառայությունների ծավալն, առանց առևտրի, էլ ավելի առաջընթաց տեմպերով է զարգանում: Այստեղ ՏԱՑ-ը տարվա առաջին հինգ ամիսների համար աճել է 116.5%-ով: Մայիսին, 2018թ. մայիսի համեմատությամբ՝ 114.8%-ով, իսկ այս տարվա ապրիլի համեմատությամբ՝ 5.1%-ով: Տնտեսության արյունատար անոթները հանդիսացող, նրա զարգացումը պայմանավորող էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները, ինչպես վերջին մի քանի ամիսներին, շարունակում են նվազել: Հունվար-մայիսին, 2018թ. նույն ժամանակամիջոցի համեմատությամբ, արտադրվել է 92.6% էլեկտրաէներգիա:

Մայիս ամսին, 2018թ. մայիսի նկատմամբ՝ 101.0% և մայիսին, ապրիլի նկատմամբ՝ 94.9%:

Միջին ամսական անվանական աշխատավարձը 2018թ. հունվար-մայիսի համեմատությամբ աճել է 105.4%-ով: 2018թ. մայիսի համեմատությամբ՝ 106.5%-ով, իսկ ապրիլի՝ 100.3%-ով: Ընդ որում՝ պետական հատվածում հունվար-մայիս միջակայքում աշխատավարձն աճել է 106.4%-ով, մայիս ամիսների համեմատությամբ՝ 106.9%-ով, իսկ մայիսին, ապրիլի համեմատությամբ՝ աշխատավարձի 3.8%-անոց կրճատում է արձանագրվել: Ոչ պետական հատվածում աճի միտումների անկում է գրանցվել:

Ինչպես տնտեսության իրական վիճակը բնութագրող էլեկտրաէներգիայի արտադրության դեպքում, այնպես էլ սրանից, թերևս, առավել կարևոր ցուցանիշ հանդիսացող արտաքին առևտրի հաշվեկշռի պարագայում արդեն որերորդ ամիսն է, որ միտումները բացասական են, վերընթաց զարգացումներ առայժմ չեն արձանագրվում: Այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով՝ արտաքին առևտուրը կազմում է նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի առևտրի 97.4%-ը:

Ընդ որում, արտահանումը՝ 99.1%-ը, ներմուծումը՝ 96.6%-ը: Այս տարվա մայիսին, նախորդ տարվա համեմատությամբ, արտահանումը կազմել է 111.7%, իսկ ներմուծումը՝ 89.5%: Մայիսին, ապրիլի համեմատությամբ, արտահանումն էլ է նվազել, ներմուծումն էլ:

Ստացվում է, որ վերջին ամիսներին տնտեսությունը կայուն աճ է արձանագրում, աստիճանաբար մոտենալով երկնիշ ցուցանիշի, այն դեպքում, երբ տևական ժամանակ է, որ այդ տնտեսության արյունատար անոթներում արյան արտադրությունն, ի դեմս էլեկտրաէներգիայի, նվազում է: Մյուս կողմից չի աճում տնտեսության առողջության հիմնական «ցուցիչ-բնութագրիչը»՝ արտաքին առևտուրը, մասնավորապես արտահանումը, մինչդեռ տնտեսությունը գնալով վերընթաց է ապրում: Իհարկե, համապատասխան մասնագետները կբացատրեն, որ տնտեսությունը շատ ավելի բարդ կառուցվածք ունի, և մեկ-երկու, թեկուզև շատ կարևոր բաղադրիչներով տնտեսության վիճակը բնութագրել չի կարելի, և չեն սխալվի: Բայց «մեկ-երկու կարևորից» բացի, երրորդն էլ կա, գյուղատնտեսությունը, որի «հալի չգալու» պատճառով ստիպված եղան սրան վերաբերող ցուցանիշները «փակել»: 2018-ին, երբ հանրապետությունից նախադեպը չունեցող ծավալներով գյուղմթերք էր արտահանվում, տարին փակվեց գյուղատնտեսության գրեթե երկնիշ անկումով: Այս տարի գյուղմթերքի արտահանման ծավալների առումով կառավարությունում, չեղած նախարարությունում «քար լռություն» է: Արտահանման ծավալները չնչին են: Ծիրանի բերքը նույնպես համեմատելի չէ: Բայց հունիսին այս ոլորտում կա՛մ աննշան անկում կլինի, կա՛մ նույնիսկ աճ: Արդեն մարզերից, գյուղերից տեղեկություններ են ստացվում, որ Ստեփան Մնացականյանի ղեկավարած վիճակագրական կոմիտեն հին՝ տարին երկու անգամ «ծաղկող արտերի» կառքն է լծել ու սկսել է թվերը բերել իր ստանդարտներին. սկսել են համայնքապետարաններից պահանջել «բարեկարգված թվեր», չհամաձայնել ներկայացվածներին, պահանջել վերանայել դրանք: Ինչպես նախկինում էր: Իսկ չի լինում այնպես, որ մի ոլորտում կեղծեն, մյուսները թողնեն անարատ: Այնպես որ, տնտեսության թվային ծաղկումը դեռևս առջևում է:

 

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում