Saturday, 18 07 2026
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ

«Ուկրաինան պատասխանեց՝ կազատագրվե՞նք գաղութարար լծից, թե՞ ոչ» (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Պարոն Խզմալյան, Ձեր ֆեյսբուքյան էջում գրառում եք կատարել` հանդես գալով արվեստի ու մշակույթի գործիչների անունից և նշելով, որ ձեր համերաշխությունն եք հայտնում Ուկրաինայում տեղի ունեցող ազատագրական-հակագաղութային պայքարին: Ինչո՞ւ եք այդ մասին հայտարարում հիմա:

– Ընդունված է մտածել, որ քաղաքականությունը մի կեղտոտ բան է, մարմնավաճառության հետ են հաճախ համեմատում և ասում, որ արվեստով, մշակույթով զբաղված մարդիկ գործ չունեն, չպետք է «մղտռվեն», զբաղվեն նման հարցերով։ Ես կարծում եմ` նման բաներ ասում են մարդիկ, ովքեր քաղաքականությամբ զբաղվում են` ինչպես մարմնավաճառությամբ։ Իրականում քաղաքականությունը, ինչպես և արվեստը, մարդկանց, ազգերի, պետությունների հարաբերության, հարաբերվելու արվեստ է, այսինքն` քաղաքականությունը նույնպես արվեստ է, և մեծ հաշվով այնտեղ գործում են նույնպիսի պարկեշտության, ինչպես և գեղագիտության, նույնպիսի ֆիզիկական և տիեզերական օրենքներ, ինչպես և մնացած ամբողջ աշխարհում:

Ես, ինչպես և բոլորս, անհանգստությամբ, տագնապով դիտում եմ այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, և քաջ գիտակցում եմ, որ դա ուղղակիորեն առնչվում է այն գործընթացներին, որ սկսվեցին Հայաստանում 88 թվականին, երբ ձեր սերունդը գրեթե չկար, իսկ մենք ձեր այսօրվա տարիքին էինք: Մենք հասկանում ենք, որ այս ամենը առնչվում է և 2008 թվականի Մարտի 1-ի ողբերգության հետ, նաև ուղիղ կապ ունի այն գործընթացի և վախճանի հետ, որ կունենա մեր կյանքը, ճակատագիրը, մեր սերունդը և երկիրը:

Կազատագրվե՞նք մենք գաղութային այս լծից, կազատագրե՞նք մեր երկիրը, ինչպես փորձեցինք ազատագրել Արցախը` գերության մեջ թողնելով Հայաստանը, թե՞ ոչ՝ այս հարցին այսօր պատասխանում է նաև Ուկրաինան, նախ և առաջ՝ որովհետև դա նույն հարցի կարևոր, միջանկյալ շրջադարձ է: Ռուսաստանում առկա է գաղափարական խոր ճգնաժամ, և այսօրվա վայ- հայրենասիրության այդ վերելքը շատ կարճ կյանք է ունենալու, ինչպես եղել է 1914 թվականին, 30-ականներին, երբ բոլոր այլախոհներին համարում էին թշնամի, 5-րդ շարասյուն:

Ցավոք, հայ հասարակությունը չունի իրեն վայել և մեզ բոլորիս անհրաժեշտ համատեղ բարոյական մոտեցում, այ դա է պատճառը, որ Ուկրաինայում առաջին նահատակը և հերոսը հայ է, և վարձկան խաժամուժի շարքերում, որոնց հարազատ եղբայրները նաև Երևանն են ահաբեկում, ևս Ուկրաինայի մեր հայրենակիցները կան. տարօրինակ չէ և շատ ցավալի է, որ հայերն այստեղ փորձում են լինել ավելի ռուս և կայսերապաշտ, քան նույն կայսերապաշտ ռուսները։ Սակայն լավագույն անունները, կերպարները, որ կան ռուսական մշակույթի մեջ, արտահայտեցին վերջին օրերին եղբայրական ուկրաինական ժողովրդի և իրենց ազատատենչ պայքարի ոգին:

Ես արձագանքեցի մեր վաղեմի բարեկամ և իմ անձնական բարեկամ ու ընկեր, Հայաստանում Ուկրաինայի բազմամյա դեսպան Բոժկոյի կոչին, որն ուղղակի գրել էր ուկրաիներեն և հայերեն` որտե՞ղ են հայ մտավորականները, ավելի ճիշտ` նա ընդգծեց` արվեստագետները. ես երկու օր այդ կոչից հետո սպասեցի և արձագանք չգտնելով` գրեցի մի կարճ, իմ կարծիքով` բավական զուսպ նամակ, կոչ արեցի ստորագրել արվեստագետներին, մարդկանց, ովքեր արվեստով են զբաղվում, ոչ թե ընդհանրապես մտավորականներին, ստացա արձագանքները` և՛ մերժումներ, և՛ ստորագրություններ, թվով շուրջ երեսուն ստորագրություն եղավ առաջին քսանչորս ժամում:

– Ի՞նչ դասեր տվեց Մայդանը հայ հանրությանը, քաղաքական գործիչներին, հասարակական սեկտորին:

– Կան բազմաթիվ դասեր. այս ամենը լուրջ ներազգային վերլուծություն է պահանջում: Մայդանն այն իդեալական պետության և ժողովրդավարության նմուշը, կաղապարը ստեղծեց, որի առջև ծնկի եկան քաղաքական և կուսակցական ուժերը: Շատ բնորոշ և կարևոր է, դա, ի միջի այլոց, Մայդանի, ուկրաինական հեղափոխության հաղթանակի (թեև ոչ մի բան ավարտված չէ, բայց այս փուլում հեղափոխությունը հաղթող է) գրավականն է. Մայդանում չկար առաջնորդ։ Մենք միշտ ձգտում ենք մեր ճակատագիրը հանձնել մեկ անձի, մեր ամբողջ էներգիան, հույսերը, հույզերը փոշիանում են, երբ այդ առաջնորդը կամ առաջնորդող ուժը փոշիանում է, ծռվում, ծալվում, գործարքի է գնում. դա եղել է 2008-ին, նաև 2013-ին` ընդամենը մեկ տարի առաջ։ Մենք այլևս իրավունք չունենք նման շռայլություն թույլ տալու:

Երկրորդ կարևորագույն դասը, որ ես տեսա. Մայդանը երկար ամիսներ սարսափելի պայմաններում դոփում էր տեղում, և այդ դիմադրությունը չէր ստանում իրավական և պետաշինարարական, եթե կարելի է այդպես ասել՝ բնույթ, մինչև չստեղծեցին Ժողովրդական խորհրդարանի նշույլներ, որ հիմա հանդիսանում է ամենագործնական  և հեղինակավոր ուժը Ուկրաինայում: Նախախորհրդարանը մեկուկես տարի շարունակ պնդում է, որ այսպես` զուգահեռ և այլընտրանքային իշխանական խորհրդարան ընտրելու դեպքում մենք կստանանք այն բաղձալի հակակշիռը, որ թույլ կտա խուսափել ներքին և արտաքին ցնցումներից, և իշխանափոխությունն ու ամենակարևորը` համակարգի փոփոխությունը կընթանան ավելի սահուն ու անվտանգ Հայաստանի համար:

 

Մանրամասները` տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում