Wednesday, 15 07 2026
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը

Եռացող տարածաշրջան, բոլոր հնարավորներից՝ ամենավատ սցենար. Հայաստանի լռությունը «ոսկի արժե»

Հայաստանի հարևան երկրներում տեղի ունեցող իրադարձությունները մեզ, մեղմ ասած, հեշտ իրավիճակի առջև չեն դնում։ Մի կողմից պաշտոնական Երևանը վարում է զուսպ քաղաքականություն, աշխատում գոնե հրապարակային հայտարարություններում չմիջամտել ռուս-վրացական հերթական էսկալացիային, ինչպես նաև ԱՄՆ-Իրան լարված իրավիճակին, մյուս կողմից՝ ամբողջությամբ ձեռնպահ մնալն ու այդ իրադարձություններին ուշի-ուշով չհետևելը կարող է նաև մեզ համար անցանկալի հետևանքներ ունենալ։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ նախ և առաջ պետք է որոշենք, թե ինչ չենք անելու։ «Բնականաբար, մենք Ռուսաստանին պատերազմ չենք հայտարարելու՝ չնայած այն խայտառակ վարքին, որ կա Վրաստանի նկատմամբ՝ այն մանր վրեժխնդրությունը, ռուս չինովնիկի պարզապես հիմարությունը և դրան հետևած անհասկանալի հիստերիան ռուսական պրոպագանդայի բարձրախոսների կողմից, դրան հետևող վրացական գինիների որակի հանկարծակի «անկումը»։ Կարծես Ռուսաստանում սպասում էին, որ նման բան լինի։

Միանշանակ է, որ սա ակնհայտ ռուսական սադրանք էր, և որ դա տեղի ունեցավ վրացական որոշ իշխանական շրջանակների թողտվությամբ՝ նույնպես ակնհայտ էր։ Հայաստանն իր բարոյական ներգործությունը պետք է ունենա այդ կոնֆլիկտի շուտափույթ հանգուցալուծման, գոնե էմոցիոնալ մթնոլորտի լիցքաթափման հարցում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Դեռ 2007 թվականին գրված Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգը այդպես էլ չթարմացվեց՝ չնայած վերջերս մի խումբ փորձագետներ, այդ թվում և մեր զրուցակիցը, Անվտանգության խորհրդի քարտուղարի հրավերով մասնակցել էին հայեցակարգի փոփոխության շուրջ ընթացող քննարկումներին։ Մեր այն հարցին՝ այս փաստաթղթի՝ մեր արդիական իրողություններին չհամապատասխանելն է պատճառը, որ Հայաստանը նմանատիպ իրավիճակներում արագ չի կողմնորոշվում, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. «Ես չէի ասի, որ հայկական կողմը առանձնապես մեծ սխալներ է գործել և այնպես չէ, որ եթե փաստաթուղթը լինի՝ մենք սխալվելուց ապահովագրված կլինենք։ Բայց մյուս կողմից այդ փաստաթղթի անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն նման իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու հանգամանքով, այլ մեզ անհրաժեշտ է ակտիվ քաղաքականություն վարելու և տարբեր իրավիճակներում մեր պլան Բ կամ պլան Ց ունենալու համար։ Մեր շրջապատը խիստ անկանխատեսելի է և կախված է դրան նախորդող պահին անկանխատեսելի ֆորս-մաժորներով, և դա չպետք է Հայաստանի համար կատաստրոֆիկ հետևանքներ, այսինքն՝ այդ պրոբլեմը չպետք է փլուզվի մեր գլխին։ Հայաստանն այդ իմաստով պետք է իր պահեստային տարբերակները միշտ մշակած ունենա՝ թե որ իրավիճակում ինչպես գործի»։

Ըստ նրա՝ Ազգային անվտանգության խորհրդի վերջին նիստը, որ տեղի ունեցավ վարչապետ Փաշինյանի նախագահությամբ՝ ճիշտ ժամանակին էր. «Ես ողջունում եմ այդ նախաձեռնությունը և կարծում եմ, որ Ազգային անվտանգության խորհուրդը հենց այդպիսի առիթներին պետք է հավաքվի, և հենց այն հարթակն է, որ այդ հարցերը պետք է քննարկվեն, ու այդ պահեստային տարբերակները հենց այդ հարթակում պետք է մշակվեն։ Դրան գումարած՝ ոչ կառավարական, փորձագիտական շրջանակները այդ հարցում նաև իրենց խոսքն ունեն ասելու, իսկ կառավարությունն էլ, որ մասով, որ օգտակար կհամարի, դրանից ազատորեն պետք է օգտվի»։

Ինչքանո՞վ է Հայաստանը պատրաստ հարևան երկու պետություններում տեղի ունեցող զարգացումներին՝ մի կողմից ընդդեմ Ռուսաստանի, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. «Երբ այդ երկու ճգնաժամերն իրար հետ համընկնում են, իհարկե, դա Հայաստանի համար բոլոր հնարավորներից ամենավատ սցենարն է։ Այստեղ Հայաստանից պահանջվում է մաքսիմալ սթափություն ու հավասարակշռություն, ակտիվ դիվանագիտական շփումներ իրականացնել կոնֆլիկտող կողմերի հետ, որպեսզի մեղմվի հնարավոր բացասական ազդեցությունը։ Ասել՝ Հայաստանը պատրաստ էր կամ ոչ, իսկ ո՞վ էր պատրաստ այդ ամենին, ոչ մեկ էլ պատրաստ չէր՝ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Իրանը, ո՛չ Վրաստանը, ո՛չ Ռուսաստանը։ Ի վերջո, սրանք գծային իրավիճակներ չեն, և այդ տուրբուլենտությունը դնել ու կանխագուշակել, իմաստ չունի։ Ամենահարմար տարբերակը այն է, որ մենք ունենանք պահեստային տարբերակներ ամենատարբեր իրավիճակների համար։ Նորից եմ ասում՝ Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների, ինչպես նաև ԱՄՆ-Իրան հարաբերությունների ճգնաժամը, երբ ժամանակի առումով համընկնում են, Հայաստանի համար բոլոր հնարավորներից ամենավատթարագույն սցենարն է»։

Գոնե հայտարարությունների մակարդակով հայտարարությունը պե՞տք է չեզոքություն պահպանի դիտարկմանն ի պատասխան Մեհրաբյանն ասաց. «Ես կարծում եմ, որ այստեղ Հայաստանը պետք է դրական չեզոքություն պահպանի, շատ գործի և քիչ խոսա։ Ցանկացած խոսք՝ այսպիսի լարված, էմոցիոնալ ֆոնի վրա մեզ ոչ բարեկամական պրոպագանդայի կողմից կարող է օգտագործվել մեր դեմ։ Ընդհանրապես, լռությունը ոսկի է, և չարժե խոսքեր շռայլել, եթե քո խոսքերը ոսկուց ավելի թանկ չեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում