Sunday, 12 07 2026
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն

Հին ու բարի ավանդույթները շարունակվում են. ՔՊ-ի ներսում՝ կուսակցության շարքերի մաքրում

Որքան էլ իշխող թիմի ներկայացուցիչները հերքում են, թե կուսակցության ներսում կան թևեր, իրենց մոտ ընդամենը բազմակարծություն է՝ վերջին իրադարձություններն ու դրանց հաջորդած զարգացումները բոլորովին այլ բան են հուշում։ Խոսքը, իհարկե, կուսակցության համագումարի մասին է, որի ընթացքում շատերի համար անակնկալ կերպով վարչության անդամ չդարձավ մինչ այդ պահը վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։ Դրանից ավելի վաղ, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ Միքայելյանը Աբովյանի ընտրություններում որևէ մասնակցություն և աջակցություն չի ցուցաբերել։

Սասուն Միքայելյանն այնուհետև սկսեց չմասնակցել ԱԺ նիստերին, անգամ չներկայացավ ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի քվեարկությանը, ինչն, ըստ մամուլի տեղեկությունների՝ իշխող ուժի համար կյանքի ու մահվան հարց էր, և հրահանգված էր այդ քվեարկությանը մասնակցելու համար չեղարկել անգամ բոլոր գործուղումները։ Ըստ որոշ տեսակետների՝ ՔՊ վարչությունում չընդգրկվելու պատճառով Միքայելյանը որոշել է ուժեղացնել ԵԿՄ-ն, իսկ թե ինչ հետևանքներ կարող են լինել, եթե այդ կառույցը նորից քաղաքականացվի՝ առայժմ հայտնի չէ։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ Սասուն Միքայելյանի՝ ՔՊ վարչությունում չընդգրկվելու փաստը պայմանավորված է Աբովյանի ընտրություններով։ «Նրան չներվեց իր դրսևորած չեզոքությունը։ Եվ երկրորդ՝ որքան էլ Սասուն Միքայելյանը կուսակցության հնաբնակներից է, նա թիմակից չէ, այն անձը չէ, որի վրա գործող վարչապետը, որը նաև կուսակցության փաստացի ղեկավարն է, կարող է հույս դնել։

Ժամանակը ցույց տվեց, որ երբ պետք էր, Սասուն Միքայելյանն առաջին նախագահի կողքին էր, հետո՝ երկրորդ նախագահի, հետո երրորդ, երբ պահը եկավ՝ նաև Նիկոլ Փաշինյանի։ Ուսումնասիրեք ու տեսեք, թե նա ինչ գործունեություն է իրականացրել նախկինում ու պարզ կդառնա, որ նա գաղափարական գործիչ չէ։ Ըստ իս՝ այս երկու պատճառներն էին, որ Միքայելյանը չընդգրկվեց ՔՊ վարչության կազմում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Եթե ուշադրություն դարձնեք, ՔՊ վարչությունում չընդգրկվեցին նաև «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները, այսինքն՝ ընտրությունների միջոցով «վեթինգ» է իրականացվել նաև վարչության կազմում, ու այստեղ սորոսականներ չեն ընդգրկվել։ Այսինքն՝ վարչությունում ընդգրկվեցին հնաբնակներն ու վարչապետին ավելի շատ ենթարկվողները։ Սա կուսակցության պառակտում չէ, սա ընդունված երևույթ է, որը կոչվում է կուսակցության շարքերի մաքրում, ինչն էլ բերում է կուսակցության թուլացման»։

Ինչ վերաբերում է ԵԿՄ-ին, ապա ըստ Արմեն Բադալյանի՝ այն արդեն իսկ քաղաքական կառույց է, որովհետև ղեկավարը ՔՊ անդամ է, իշխող խմբակցության անդամ. «Եթե հիշում եք՝ ԵԿՄ նախկին ղեկավարն էլ ՀՀԿ ԳՄ անդամ չէր, բայց դա չէր խանգարում, որ ԵԿՄ-ն ծառայի Հանրապետական կուսակցությանը։ Այս պահի դրությամբ մենք կարող ենք հստակ ասել, որ «հին ու բարի ավանդույթները» շարունակվում են։ Բայց մենք չենք կարող ասել, թե հետագայում ինչ գործողություններ կլինեն, այս պահին ԵԿՄ-ի գործունեություն ծավալելու անհրաժեշտությունը ես չեմ տեսնում։ Բայց խիստ կասկածելի է՝ ԵԿՄ շարքային անդամները վարչապետի հետ կապված ինչ դիրքորոշում ունեն։ Եթե խոսքը վարչապետին սատարելու մասին է, նա դրա համար ունի իրեն ենթական՝ ոստիկանություն և ԱԱԾ։ Ես ամեն դեպքում ԵԿՄ-ի խիստ ակտիվացումն այս պահին անիմաստ եմ համարում»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ ՔՊ-ն որդեգրել է ՀՀԿ-ի նախկին գործելաոճը։ «Նույն Սասուն Միքայելյանը, կարելի է նշել, որ իրենից ներկայացնում է Հրազդանի Մանվել Գրիգորյան։ Ինչպես Մանվել Գրիգորյանն էլ իր որդու հետ գերակտիվություն ցուցաբերում Արմավիրի մարզում՝ հատկապես Էջմիածնում, այնպես էլ Սասուն Միքայելյանն իր որդու հետ՝ Կոտայքի մարզում և, հատկապես, Հրազդանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ երկուսն էլ արցախյան պատերազմի հերոսներ են։

Մեր զրուցակիցը նշեց. «Ինչ վերաբերում է ՔՊ-ին, ապա պետք է նշեմ, որ այդ կուսակցությունն ի սկզբանե, որպես այդպիսին, գոյություն չունի, մի խումբ մարդկանց միավորում է եղել, հիմա հեղափոխությունից հետո նրանց շարքերը քանակով ավելացել են, ու այդ կուսակցությունն իրենից ներկայացնում է մինի ՀՀԿ, նրանց միավորող միակ թևը իշխանությունն է։ Ինչպես ՀՀԿ-ում կային տարբեր թևեր, նույնն էլ ՔՊ-ի դեպքում է, բազմաթիվ թիմեր կան, ու եթե գոնե ՀՀԿ-ի ներսում գոյություն ունեցող տարաձայնությունները բացահայտ չէին արտահայտվում ԶԼՄ-ներում, ՔՊ-ինը ակտիվ հանրայնացվում են»։

Ըստ նրա՝ ոչ մեկի համար նորություն չէ ՔՊ-ի տարաձայնությունները, և հատկապես Աբովյանի ընտրություններով դա ցայտուն դարձավ. «Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բացահայտ ասաց, որ Սասուն Միքայելյանն իրենց բնավ չի օգնել, ու այդ ֆոնի վրա Ռոմանոս Պետրոսյանը դառնում է ՔՊ վարչության անդամ, Միքայելյանը՝ ոչ։

Գագիկ Համբարյանը չի բացառում, որ նախկին իշխանությունների նման այժմ ևս ԵԿՄ-ն կարող է քաղաքականացվել. «Իսկ դա շատ վտանգավոր է, ինչպես ազատամարտիկները պառակտված են եղել, այդպես էլ կմնան։ Այդ պառակտումն ավելի կմեծանա, ու մենք էլ ավելի զավեշտալի երևույթների ականատես կլինենք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում