Saturday, 08 06 2024
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով

Մինսկի խմբի այս հայտարարությունը հայկական դիվանագիտության հերթական ձախողումն է․ Արման Բաբաջանյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հունիսի 20-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հաղորդագրությունը կարելի է համարել հայտարարություն ոչնչի մասին։ Տարածված տեքստը որևէ օրգանական կապ չունի վերջին ամիսներին հակամարտության գոտում տեղի ունեցած իրադարձությունների ու զարգացումների հետ։ Խոսքը մասնավորապես վերջին ամիսներին Ադրբեջանի ակնհայտորեն կոշտացած հռետորաբանության ու դրանից բխող գործողությունների մասին է։

Արտգործնախարարների նախորդ հանդիպմանը հաջորդող ժամանակաշրջանում Արդբեջանը հասցրել է մի քանի խոշորամասշտաբ զորավարժություններ անցկացնել, այդ թվում՝ Թուրքիայի հետ Նախիջևանում անցկացված համատեղ զորավարժությունները, իսկ առաջիկայում պատրաստվում է մեծամասշտաբ զորավարժություններ կազմակերպել Պակիստանի հետ։

Այս իրադարձությունները, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի, պաշտպանության նախարարի և այլ պաշտոնյաների ռազմատենչ հռետորաբանությունը ցույց են տալիս, որ այդ երկիրն իրականում հակամարտության խաղաղ կարգավորման որևէ ցանկություն չունի և ինտենսիվորեն պատրաստովում է պատերազմի։ Դրա ապացույցն է նաև այդ երկրի ռազմական բյուջեն 5 տոկոսով ավելացնելու մասին նախօրեին Ալիևի կողմից հնչեցված հայտարարությունը։

Վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի կողմից երկու հայ զինծառայողների սպանությունները դրա ևս մեկ վկայությունն են։ Ահա այս ամբողջ համատեքստի փոխարեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց հայտարարության մեջ ընդամենը «ափսոսանք են հայտնում» վերջին շրջանում արձանագրված զոհերի կապակցությամբ՝ առանց կողմերից որևէ մեկին, տվյալ դեպքում Ադրբեջանին ուղղված հասցեականության։

Հայտարարության մեջ ոչինչ ասված չէ շփման գծում հրադադարի պահպանման պայմանավորվածությունների մասին, որևէ հղում կատարված չէ Ադրբեջանի համար կոնկրետ պարտավարություններ նախատեսող նախկին փաստաթղթերին։ Այլ կերպ ասած ԵԱՀԿ Մինսկի խմբի այս անբովանդակ հայտարարությունը կանաչ լույս է Ադրբեջանի համար ռազմատենչ հռետորաբանությունը շարունակելու ու դրանք ռազմական գործողություններով ամրապնդելու համար։

Մինսկի խմբի այս հայտարարությունը հայկական դիվանագիտության հերթական ձախողումն է, որը կարող է ողբերգական հետևանքների հանգեցնել առաջնագծում և տարածաշրջանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում