Friday, 10 07 2026
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով

Մոսկվայի հերթական սադրանքը. Երևանը կուլ տվեց «խայծը»

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ վերջինիս խնդրանքով։ Ռուսաստանի դեսպանը դարձել է հայկական հակահեղափոխական ռևանշի «քայլող խորհրդանիշ» ու այդ կարգավիճակից հետևողականորեն չի հրաժարվում նույնիսկ Հայաստանի ԱԳՆ կանչվելուց հետո։

Կոպիրկինն օրեր առաջ հյուրընկալվել էր Ռոբերտ Քոչարյանին, ՍԴ՝ հեղափոխության հետ ասոցացվող Վահե Գրիգորյանի մուտքից հետո շտապում է զորակցել Հրայր Թովմասյանին, կամ, ինչպես կարելի է ենթադրել, Մոսկվան՝ դեսպանի դեմքով, փորձում է համակարգել հին համակարգի ռեստավրացիայի շարժումը։

Մոսկվան Հայաստանի դեմ հետևողականորեն «հիբրիդային պատերազմ» է իրականացնում՝ վերջին օրերին Հայաստանում ակնհայտորեն սադրելով իրավիճակը իր դեսպանի դեմքով։

Հայաստանի իշխանությունը, գոնե առաջին տպավորությամբ, կուլ է տվել Մոսկվայի «խայծը»։ Համենայնդեպս, այդ մասին են խոսում երեկ դատական համակարգում կամ դրա շուրջ տեղի ունեցած երկու իրադարձություններ։

Երեք օր առաջ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը երեկ Ազգային ժողովում երդվելիս հայտարարել է, թե Սահմանադրական դատարան է գնում ՍԴ նախագահի լիազորություններով: Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանի կազմում այս պահին դատավորի կարգավիճակ ունեն միայն ինքն ու Արման Դիլանյանը, այլ խոսքով՝ Գրիգորյանը վիճարկում է մյուս յոթ դատավորների լեգիտիմությունը։

Իհարկե, Վահե Գրիգորյանի փաստարկներն անչափ խոցելի են իրավական տեսանկյունից։ Պատահական չէ, որ անգամ հեղափոխությանն աջակից «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի այսօրվա հայտարարությանը: «Թեև ես Հրայր Թովմասյաին համարում եմ ոչ կոմպետենտ և խնդրահարույց կադր, սակայն պետք է ազնվությամբ ընդունեմ, որ ինքը Սահմանադրական դատարանի լեգիտիմ նախագահ է: Թող ներեն ինձ բոլոր հեղափոխական ընկերներս, բայց գոնե ՍԴ նախագահի մասով Սահմանադրության 213-րդ հոդվածը բավականին միարժեք է»,- գրել է նա:

Առավել ևս վիճահարույց է ՍԴ նոր անդամի հայտարարության քաղաքական նպատակահարմարությունը, որովհետև իրավական «բեսպրեդելի» իմիտացիա ցանկանում են ստեղծել հին համակարգի ներկայացուցիչներն իրենց մոսկովյան հովանավորների օգնությամբ։ Ստացվում է՝ Վահե Գրիգորյանը կամ նրան սատարող իշխանությունն ակամայից նպաստում են դավադիր այս պլանին՝ նաև անլրջացնելով ՍԴ դատավորի պաշտոնում Գրիգորյանի ընտրության, ըստ էության, պատմական, քաղաքական նշանակությունը։

Քաղաքականության մեջ երևակայական նախաձեռնությունները, հայտարարությունները երբեք երկարաժամկետ էֆեկտ չեն ունենում, իսկ Գրիգորյանի երեկվա հայտարարությունը հենց այդպիսինն էր։

Երեկ տեղի է ունեցել մեկ այլ ուշագրավ իրադարձություն ևս։ Վերաքննիչ քրեական դատարանում անսպասելի ավարտվել է երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բողոքների քննությունը։ Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Քոչարյանի խափանման միջոց կալանքը երաշխավորությամբ փոխելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ մեղադրող կողմի և զոհերի իրավահաջորդների ու տուժողի ներկայացուցչի բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 25-ին:

Դատարանը խորհրդակցական սենյակ հեռացավ առանց Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, ու վերջիններս դատարանի նման որոշումն արդեն ապօրինի և կանխակալ են որակել: Առերևույթ այս դեպքում ևս դատարանի որոշումն «արդար» է թվում, որովհետև կանխատեսվում է, որ չորս օր հետո Քոչարյանը կկալանավորվի։

Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ երկրորդ նախագահի կալանքն ըստ էության անխուսափելի էր ու պետք է տեղի ունենար օրինական գործընթացի արդյունքում։ Այս դեպքում Քոչարյանը կկալանավորվի ոչ այնքան լեգիտիմ կամ նույնիսկ ապալեգիտիմացված գործընթացի արդյունքում, ինչը հզոր խաղաթուղթ է նրա պաշտպանական մարտավարության տեսանկյունից։

Ըստ այդմ՝ կամ դատավորը ծառայություն է մատուցել Քոչարյանին, կամ էլ նրան ուղղորդել են քաղաքական իշխանությունից՝ դարձյալ չդիմանալով ռուսական սադրանքի «խայծին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում