Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Սա ՀՀԿ-ի բյուջեն էր. ինչու է ԲՀԿ-ն դեմ քվեարկել, իսկ ԼՀԿ-ն՝ կողմ

Կողմ 94, դեմ՝17. քվեների այսպիսի հարաբերակցությամբ ՀՀ Ազգային ժողովը հավանություն է տվել 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ԱԺ որոշման նախագծին:

Բյուջեի կատարողականին դեմ է քվեարկել ԲՀԿ խմբակցությունը: Առաջին հայացքից մոտիվացված է թվում, որ խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն այս կարևոր հարցում հակադրվում է կառավարությանը: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այս անգամ կողմ է քվեարկել բյուջեի կատարողականին։

Փորձենք հասկանալ խորհրդարանական ուժերի քաղաքական վարքագիծը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

«Այս բյուջեն ՀՀԿ-ի կազմած բյուջեն է, որը 2017թ. ներկայացվել է խորհրդարան, և մեր խմբակցությունը դեմ է քվեարկել,- Նշեց Սերգեյ Բագրատյանը՝ հավելելով, որ նոր իշխանությունը մայիսից հետո է պատասխանատու այդ բյուջեի համար:- Մենք տնտեսական վերլուծություն ենք կատարել: Ի սկզբանե այն թվերը, որ դրված էին այդ բյուջեի հիմքում, լուրջ չեն եղել: Երբ որ ՀՀԿ-ն ներկայացրեց, մենք քննադատել ենք այդ բյուջեն, համարում ենք, որ դա զարգացման բյուջե չէ, նախանշված չէին այն ոլորտները, որտեղ ներդրումներ պետք է արվեին… Եթե մենք ի սկզբանե չենք ընդունել այն հիմքերը, որոնց վրա պետք է կառուցվեր այդ բյուջեն, բնականաբար կատարողականը պետք է մերժվեր մեր խմբակցության կողմից: Մենք կողմ քվեարկելու շանս չունեինք»:

Համազասպ Դանիելյանը հավելեց, որ այսօրվա քվեարկությունը վերաբերում էր կատարողականին. «Այս բյուջեն իրականացվել է երեք տարբեր կառավարությունների կողմից…»:

«Մենք, իհարկե, նկատել ենք թերություններ, այդ մասին բարձրաձայնել ենք ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, բայց միևնույն ժամանակ ընդգծել ենք, որ ըմբռնումով ենք մոտենում հեղափոխական իշխանության կատարողական գործողություններին, առավել ևս, որ մեր խմբակցության ներկայացուցիչը ևս եղել է այդ կառավարության կազմում: Հասկանում ենք, որ այդ բյուջեն նախորդ իշխանությունների կողմից է ձևավորվել, և նոր իշխանությունը ստիպված էր կատարել այն, ինչ նախորդները թողել էին: Առկա թերությունները բացասական եզրակացություններ անելու հիմք չեն տալիս: Թերությունների մասին բարձրաձայնել ենք, որպեսզի կառավարությունն այս տարի հաշվի առնի և այդ թերությունները վերացնելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնի»: Տ. Սիմոնյանը նաև հավելեց, որ բյուջեի կատարողականին դեմ քվեարկելը կնշանակեր անվստահություն հայտնել. «Անցած տարվա կառավարությանը անվստահություն հայտնելու համար մենք հիմքեր չենք տեսել»:

Ս. Բագրատյանը նաև կարծիք հայտնեց, որ որոշ լծակներ պետք է փոխանցել ընդդիմությանը: «Մենք չենք կարող իշխանության բոլոր որոշումներին կողմ քվեարկել, մեր ընդդիմություն լինելու շեշտադրումը պետք է միշտ ունենանք»,- նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավորը: Հ. Դանիելյանը հավելեց, որ ընդդիմությանը լծակներ արդեն տրված են:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում