Saturday, 04 05 2024
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա

«Երկրորդ ճակատ» Մոսկվայի դեմ․ Քոչարյանի շուրջ օղակը սեղմվում է

Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը շուտով կարող է կանգնել դատարանի առաջ՝ աղմկահարույց մի շարք մեղադրանքներով՝ իշխանության բռնազավթումից մինչև խոշոր կոռուպցիա ու ռուսական քրեական աշխարհի հետ համագործակցություն։ Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, որն ամիսներ առաջ էր ստեղծվել նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով, երեկ հայտարարել է՝ նախկին նախագահն անցնում է Քրեական օրենսգրքի 9 հոդվածներով: Մեղադրանքները դեռ պետք է հաստատվեն դատախազությունում, ինչից հետո արդեն խորհրդարանը քվեարկության կդնի նախկին նախագահին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

Աթամբաևը առաջնորդում էր Ղրղըզստանը 2011-2017 թվականներին, և առաջինն էր երկրի ղեկավարների մեջ, որն ինքնակամ հեռացավ պաշտոնից՝ իր աջակցությունը հայտնելով նախկին վարչապետ, այժմ նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին: Անցած տարվա մարտից, սակայն, նախկին և ներկա նախագահների հարաբերությունները կտրուկ սրվեցին. երբեմնի դաշնակիցները հայտնվեցին բարիկադների տարբեր կողմերում, երբ նոր իշխանությունը կոռուպցիայի մեղադրանքով ազատազրկեց նախկին նախագահի տասնյակ թիմակիցների ու մերձավորների:

Այսպիսով՝ Ղրղըզստանում հեղափոխություն տեղի չի ունեցել, ու նախկին նախագահ Աթամբաևն իշխանությունը նույնիսկ հանձնել է դեմոկրատական ճանապարհով՝ գոնե ֆորմալ առումով։ Այսինքն՝ նա չի փորձել սահմանադրական փոփոխությունների կամ կասկածելի այլ ճանապարհներով երկարաձգել սեփական իշխանությունը։ Քաղաքական այս մշակույթը արդեն խորթ է եվրասիական ավտորիտար «մշակույթին», այլ խոսքով՝ դեմոկրատական ընթացակարգը, նույնիսկ ֆորմալիստական առումով, էական հարված է կոռուպցիոն բուրգին, որը հետսովետական ցանկացած երկրում համարվում է ռուսական տոտալ ազդեցության, վասալային հարաբերությունների, այսպես կոչված, ինստիտուցիոնալ հիմքը։

Եվրասիական առաջնորդները՝ Պուտինից սկսած, «պախաններ» են, որոնք կամ պետք է ցկյանս կառավարեն, ինչին ձգտում է Ռուսաստանի գործող նախագահը, կամ էլ՝ հեռանալուց հետո մնան համակարգերի գլխին՝ «ազգի հայր» Նուրսուլթան Նազարբաևի օրինակով։

Ղրղըզստանի հակակոռուպցիոն բացահայտումների իրական մոտիվներն այնքան էլ կարևոր չեն, բայց ԵՏՄ անդամ այդ երկրում կատարվող իրադարձությունները «երկրորդ ճակատ» են բացում Մոսկվայի դեմ, որովհետև դատարանի առաջ է կանգնելու Պուտինի «ավտորիտար եղբայրությունից» ևս մեկը։

Ղրղըզստանի դեպքերը հենց այսքանով են առնչվում մեզ հետ, այն իրականության հետ, որը թավշյա հեղափոխությունից հետո ստեղծվեց Հայաստանում։

Իշխանությունների հավերժության ու ավտորիտար առաջնորդների անպարտության սկզբունքին առաջինը մարտահրավեր նետեց Հայաստանը, ու մեր հեղափոխության ուժը հենց դրանով է անկասելի, որ դրա անուղղակի արձագանքները հասնում են Կենտրոնական Ասիայի մի երկիր, որտեղ նույնպես կարծում են, որ իշխանությունը ոչ միայն կարող է փոխվել, այլ նաև դրա առաջին դեմքը կարող է կանգնել դատարանի առաջ, եթե խնդիրներ ունի օրենքի հետ։

Տարածված կարծիք կա, որ հայկական հեղափոխությունը չի կարող ամբողջովին կապիտալիզացվել եվրասիական միջավայրում, ու սա ճշմարտություն է, մյուս կողմից՝ եվրասիական ավտորիտարիզմն այլևս չի կարողանում դիմադրել փոփոխությունների ալիքին, որոնք արմատական դրսևորում ունեցել են դեռ միայն Հայաստանում, սակայն մենք դեռ չգիտենք՝ ինչ իրադարձություններ տեղի կունենան Ղրղըզստանում, կամ իշխանության տրանսֆորմացիան ինչ հետևանքներ կունենա Ղազախստանում, որտեղ կրքերը նախագահական ընտրություններից հետո ակնհայտորեն չեն հանգստանում։ Ասածս այն է, որ աշխարհի լուսանցքում հայտնված Ռուսաստանն այլևս հարկադրված է լինելու կռիվ տալ նոր «ճակատների» դեմ, որոնք նրա դեմ բացվում են հետսովետական տարածքում։

Սա, ինչ-որ իմաստով, Ռուսաստանի սանձազերծած «հիբրիդային պատերազմի» հետևանքն է՝ բումերանգի օրենքով, ու հեռու չէ այն օրը, որ Պուտինի իշխանությունը հայտնվելու է իր իսկ ստեղծած այլանդակ համակարգի փլատակների տակ։ Համենայնդեպս, Բեռլինի պատի կործանումից հետո «չարիքի կայսրության» սահմաններն անընդհատ փոքրացել են, ու այդ ընթացը շարունակվելու է, քանի դեռ Ռուսաստանում չի հաղթել դեմոկրատիան՝ հետխորհրդային տարածքում դառնալով ռացիոնալ ինտեգրացիայի կենտրոն։

Այս համատեքստում Ռոբերտ Քոչարյանն ու նրա աջակիցներն իզուր են հույսները դրել Պուտինի աջակցության վրա։ Ռուսաստանի ավտորիտար առաջնորդը չունի մի քանի «ճակատներով» պատերազմելու ռեսուրսներ, պոտենցիալ, ու հեռու չէ այն օրը, երբ մնալու է ավտորիտար մենության մեջ՝ տագնապով հետևելով իր «ավտորիտար եղբայրության» ներկայացուցիչների հաջորդական ձերբակալություններին։ Օղակը սեղմվում է Պուտինի շուրջ, նա չի կարող սեղմվող օղակից ազատել Քոչարյանին կամ «քիմիայով» իր հետ կապված մյուս ավտորիտարներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում