«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արթուր Հովհաննիսյանը երդման արարողությամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանը պատգամավորի պարտականությունները ստանձնեց Ազգային ժողովի հունիսի 18-ի նիստում:
«ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ-ի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 3 արձանագրությունը, ըստ որի մանդատը տրվում է Իմ քայլը կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արթուր Հովհաննիսյանին»,-ներկայացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Արթուր Հովհաննիսյանը համաձայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի՝ երդման արարողությամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները:





































