Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը մերկ նկարահանվել է անապատի ֆոնին: Նկարը հրապարակվել է նրա Instagram-ի էջում և հաշված ժամեր անց ավելի քան 400 հազար լայքեր հավաքել:
Լուսանկարը կզարդարի «Vogue» ամսագրի բրիտանական տարբերակի համարը: Նկարում մոդելը լիովին մերկ է, մեջքով դեպի օբյեկտիվը, և գլուխը դեպի կողմ շրջված:
Չնայած Քեմփբելն արդեն 49 տարեկան է, նա հիանալի կազմվածք ունի: Բաժանորդները մոդելի լուսանկարին բազմաթիվ հիացական մեկնաբանություններ են թողել:











































