Friday, 24 07 2026
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան

Լոռու մարզպետը պետք է ներողություն խնդրի լրագրողից և պաշտոնանկ արվի. անցել են լկտիություն դրսևորելու և անպատիժ մնալու ժամանակները

Հետևություններ չանելով պարգևավճարների հետ կապված տարեսկզբի աղմուկից, որոշ պաշտոնյաներ վերջերս կրկին իրենք իրենց պարգևատրել են։ Նրանց թվում են նաև որոշ մարզպետներ։ Ուշագրավն այս դեպքում այն էր, որ մարզպետներից միայն Լոռու մարզպետը՝ Անդրեյ Ղուկասյանն է որոշել, որ անկախ պարգևատրումից պետք է համառորեն հերքի այդ փաստը։

Բանն այն է, որ օրերս «Հետք» էլեկտրոնային պարբերականը փաստաթղթերով հրապարակեց, որ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, իր կարգադրությամբ, իրեն պարգևատրել է 496 հազար 50 դրամով: Ի դեպ, լրատվամիջոցի հարցմանը պատասխանել և դա հավաստող փաստաթղթերը լրատվամիջոցին տրամադրել էր հենց Լոռու մարզպետարանը: Բարձրացված աղմուկից հետո, սակայն, մարզպետը որոշել էր հերքել արդեն հայտնի փաստը Ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով հետևյալ մեկնաբանությունը. «Սև ուժերին սպասարկող մամուլում տեղ գտած հրապարակումերին ի պատասխան՝ հայտարարում եմ, որ պարգևատրում չեմ ստացել: Ավելին, այլևս չեմ ստանալու: Այսուհետ, բոլոր նման հրապարակումները ստահոդ են և ձեզ, իմ հարգելի լոռեցիներ, ապակողմնորոշելու և իմ նկատմամբ բացասական ֆոն ստեղծելու համար են: Ինձ համար Լոռու մարզպետի բարձր պաշտոնը զբաղեցնելը պատիվ է և պատրաստ եմ առանց աշխատավարձի ծառայել մեր մարզին:

Սիրում եմ բոլորիդ»:

Ի պատասխան այդ գրառման՝ «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը նույն գրառման տակ տեղադրել էր ապրիլի 12-ով թվագրված պարգևատրման կարգադրությունը և խնդրել բացատրել, թե այդ դեպքում դա ինչ է նշանակում։ Ի պատասխան՝ մարզպետը վիրավորել էր լրագրողին՝ գրելով. «Հարգելիս, դա նախորդ պարգևատրումն է՝ մարտ ամսվա, ի՞նչ կա չհասկանալու։ Ձեր ակտիվությունը ես պայմանավորում էի գարնան գալով, բայց հիմա ամառ է: Ես հասկանում եմ, որ ինձնով եք ապրում, ձեր ամբողջ օրը ինձնով եք լցնում, բայց ամեն ինչ սահմաններ ունի»:

Նարինե Ավետիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մարզպետի վարքագիծը գնահատում է որպես պետական պաշտոնյային ոչ հարիր վարքագիծ և առաջիկայում պատրաստվում է դիմել պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով։ «Առաջին հերթին ինձ համար անընդունելին այն է, որ նա լրատվամիջոցներին համարում է սև ուժերին սպասարկողներ։ Այսինքն՝ եթե իրեն առողջ, փաստարկված քննադատության են ենթարկում, ապա սև՞ ուժերին են սպասարկում։ Նա էլ ցանկացած ինֆորմացիայի տակ միանգամից գրում է, որ դա իրականությանը չի համապատասխանում՝ պատասխանատվությունից խուսափելու համար։ Նույնն էլ այս դեպքում է եղել, նա ինձ, ի պատասխան իմ փաստարկված հարցման՝ վիրավորական գրառմամբ է հանդես եկել։ Եթե ես չլինեի լրագրող, իմ ընկերները նրան այլ դաշտում կպատասխանեին, բայց, քանի որ ես լրագրող եմ, ես լրագրողական դիրքերում կմնամ»,- ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ իր իրավաբան, պատգամավոր ընկերների հետ քննարկումների արդյունքում որոշել են դիմել բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով, որպեսզի մարզպետը ներողություն խնդրի լրագրողից։ «Եթե ինքը, իրենց հեղափոխական թիմը հեղափոխության արժեքներից են խոսում, ապա մարզպետի այս գործելաոճը չի տեղավորվում իրենց դավանած արժեքների մեջ։ Այսպիսի վարքագիծ անգամ հանրապետական նախկին մարզպետը չի դրսևորել, երբ ես նրան քննադատում էի»,- ասաց Ավետիսյանը։

Ինչ վերաբերում է դատարան դիմելուն, ապա լրագրողն ասաց, որ առայժմ կդիմեն էթիկայի հանձնաժողով, որից հետո, եթե հաջողության չհասնեն, նոր կմտածեն դատարան դիմելու մասին։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Լոռու մարզպետը, որը, որ իրեն թույլ է տվել նման կերպ արտահայտվել լրագրողի մասին, պետք է պարզապես պաշտոնանկ արվի։ «Անցել են ժամանակները, երբ ցանկացած պաշտոնատար անձ կարող էր լկտիություն ցուցաբերել և դա մնար անպատիժ։ Նոր իրողությունների պարագայում պաշտոնատար անձինք շատ ավելի պարկեշտ վարքագիծ պետք է դրսևորեն, իսկ ով որ չի համապատասխանում այդ չափանիշներին, պարզապես պետք է դուրս մնա իշխանությունից։ Ցավալին այն է, որ մարզպետը նման կերպ է պատասխանում լրագրողին, երբ հրապարակումը փաստարկված է, համապատասխանում է իրականությանը, և ճիշտ հարցադրում է եղել մարզպետին։ Մարզպետը, եթե չի ընդունում իր ստորագրությամբ արձակված կարգադրությունը, ուրեմն դա փորձ է հանրության արջև թափանցիկ, հաշվետվողական լինելուց։ Ես իմ վրդովմունքն եմ հայտնում մարզպետի կողմից մարզային լրատվամիջոցի գործադիր ղեկավարի նկատմամբ նման լկտի ենթատեքստ ունեցող արտահայտություն թույլ տալը»,- ասաց Մելիքյանը։

ԽԱՊԿ նախագահի խոսքերով՝ կառավարության ղեկավարը պարզապես պետք է նախաձեռնի մարզպետի պաշտոնանկ արվելու գործընթացը, զուգահեռաբար կարող են քննարկվել էթիկայի հանձնաժողով, ինչպես նաև դատարան դիմելու տարբերակները, որպեսզի մարզպետը ներողություն խնդրի լրագրողից նրան վիրավորելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում