Sunday, 12 07 2026
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ

Ֆրանսիական քաղաքները հերթով չեղարկում են Արցախի բնակավայրերի հետ բարեկամության հուշագրերը. հայտարարություն

Ֆրանսիական դատարանները մեկը մյուսի ետևից կայացնում են վճիռներ՝ չեղարկելով Ֆրանսիայի տարբեր քաղաքների և Արցախի բնակավայրերի միջև կնքված՝ բարեկամության մասին հուշագրերը։ Այս մասին ասվում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանի տարածած հայտարարությունում։

«Մինչ մենք մսխում ենք մեր պետական միտքը դատարաններում և մինչ համառորեն հորինում ենք հակամարտություն Արցախի հետ, մեր շուրջը տեղի են ունենում պատմական իրադարձություններ, որոնք մեր օրակարգից դուրս են, և մենք ձև ենք անում, թե դա մեզ չի վերաբերում:

Երեկ Վրաստանը պաշտոնապես հայտարարել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմական համագործակցության ընդլայնման մասին և միանալու է այս տարի պլանավորված թուրք-ադրբեջանական զորավարժություններին:

Ադրբեջանի Գաբալա քաղաքում կայացած` երեք պետությունների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ արձանագրվել է, որ ռազմական ոլորտում եռակողմ համագործակցության մեխանիզմը նպաստում է տարածաշրջանում կայունության և անվտանգության մեծացմանը:

Ըստ էության, երեկ հայտարարվել է տարածաշրջանում նոր ռազմական ձևաչափի մասին: Մենք չկարողացանք կանխել, մենք զբաղված ենք այլ կարևոր գործերով:

Այս հարցը մեր լրահոսում չկա, քաղաքական քննարկումներում չկա, Ազգային Ժողովում չկա, պաշտոնական Երևանի արձագանք չկա, ընդդիմության ահազանգ չկա: Հայտնի չէ` մենք այս թեմայով Ռուսաստանի հետ ունեցե՞լ ենք քննարկումներ, կոնսուլտացիաներ: Մենք հաշվո՞ւմ ենք ռիսկերը, մենք հաշվո՞ւմ ենք թուրք-ադրբեջանա-վրացական խորացող ռազմական համագործակցության հաջորդ քայլերը: Կա խոր կասկած, որ սա միայն սկիզբն է և ունենալու է շարունակություն: Որո՞նք են մեր հակաքայլերը:

Մենք չենք կարող անտեսել նոր իրողությունը, նոր մարտահրավերը: Տարածաշրջանում իրողությունները սկսել են արագ փոփոխվել: Որքանո՞վ ենք մենք դրանց պատրաստ:

Ակնհայտ է, որ մեզ պարտադրվող դատական ճահիճը, ապրիլյանի հանձնաժողովի ստեղծումը, հաղթած հրամանատարների հանդեպ հետապնդումները, Արցախի գեներալների հանդեպ ճնշումները, ընդհանրապես Արցախի հանդեպ խրախուսվող սառնությունը էապես թուլացնում են մեր դիրքերը:

Զուգահեռ՝ բավականին վտանգավոր և անհասկանալի պրոցես է ընթանում համանախագահ երկիր Ֆրանսիայում: Ֆրանսիական դատարանները մեկը մյուսի ետևից կայացնում են վճիռներ՝ չեղարկելով Ֆրանսիայի տարբեր քաղաքների և Արցախի բնակավայրերի միջև կնքված՝ բարեկամության մասին հուշագրերը: Ակնհայտ է, որ սա լավ կազմակերպված, հեռանկարային վտանգներ պարունակող արշավ է: Հայաստանում ո՞վ է այս հարցով զբաղվում՝ իրավական էլիտան, դիվանագիտական էլիտան, ո՞վ: Եվ տեղյա՞կ է արդյոք որևէ մեկը այդ գործընթացից: Հաշվարկե՞լ է որևէ մեկը, որ սա կարող է նախադեպային դառնալ ԵՄ այլ երկրների համար, և ստանանք շրջափակման նոր մակարդակ:

Հայաստանի ներքին մթնոլորտը, որը օր օրի ավելի անտանելի է դառնում՝ էապես թուլացնում է մեր դիրքերը: Մենք խաբում ենք մեզ, եթե կարծում ենք, որ այսօրվա լայվերի ու լոզունգների ռեժիմով կարողանալու ենք հակակշռել հին և նոր մարտահրավերներին: Պարզապես օրվա հրամայական է՝ սկսել աշխատելը: Միայն աշխատող Հայաստանը կարող է դիմակայել և գտնել զարգացման ռեսուրսներ: Իսկ աշխատանքի համար նախապայման է ագրեսիայի, ներքին սուր կոնֆլիկտների բացառումը, մի քանի կարևոր թեմաների շուրջ տեսակետների վերանայումը»,– ասվում է հայտարարությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում