Wednesday, 08 05 2024
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պուտինի, թերեւս, ամենալուրջ մարտահրավերը
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:30
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
10:30
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի

Սերժ Սարգսյանի հերթը հանձնաժողովում. ինչու են հեռացվել զինվորականները

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պաշտոնանկ եղած զինվորականները պատրաստակամ են քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման համար ստեղծված խորհրդարանական հանձնաժողովի հետ աշխատելու հարցում: Քառօրյայից հետո Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց զինված ուժերում կապի և ավտոմատացված կառավարման համակարգի համար պատասխանատուին, ՊՆ նյութատեխնիկական ապահովման համար պատասխանատուին, հետախուզության ղեկավարին: Ի դեպ, վերջինս՝ գեներալ Արշակ Կարապետյանը, այժմ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է:

Ավելին, հեռացնելով նրան իր պաշտոնից՝ Սերժ Սարգսյանը մի քանի ամիս անց նշանակեց ՌԴ դեսպանատանը ռազմական կցորդ: Փաշինյանը վարչապետ դառնալուց ամիսներ անց վերադարձրեց նրան՝ հայտարարելով, որ պատերազմի մասին գաղտնի նյութերում որևէ բան չի տեսել հետախուզության բացի մասին:

Հատկանշական է, որ առայժմ որևէ կերպ հայտնի չէ հանձնաժողովի գործունեության մասին Սերժ Սարգսյանի գնահատականը և հանձնաժողովի հետ աշխատելու հարցում նրա դիրքորոշումը: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն, օրինակ, ակնարկեց, թե ինքն իր ուսումնասիրություններն է արել պատերազմից հետո՝ դեռևս նախարար եղած կարգավիճակում, և այն թողել ՊՆ-ում, այսինքն՝ իր ասելիքը այնտեղ է, թող բացեն ու տեսնեն:

Հանձնաժողովականները հայտարարել էին, որ հարկ եղած դեպքում կհրավիրվի նաև Սերժ Սարգսյանը: Բայց ի՞նչ է նշանակում հարկ եղած դեպք, երբ խոսքը այդ ժամանակ թիվ մեկ պաշտոնյայի և Գերագույն գլխավոր հրամանատարի մասին է: Թվում է, որ հենց նրան հրավիրելուց հետո արդեն կորոշվի, թե էլ ում է պետք հրավիրել:

Մյուս կողմից՝ այստեղ իհարկե աշխատանքի մեթոդաբանության հարց կա, և Սերժ Սարգսյանին հանձնաժողովի հարցերը թերևս պետք է կուտակվեն, հավաքվեն կամ ձևակերպվեն այն պաշտոնյաների հետ զրույցներից, այն պաշտոնյաներին հարցեր տալուց հետո, որոնց Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Եվ այստեղ հետաքրքիր է դառնում թերևս այն, թե արդյոք այդ պաշտոնյաների հետ զրույցներից կամ հարցաքննություններից հետո խորհրդարանական հանձնաժողովը, մինչև Սերժ Սարգսյանին հրավիրելը, էլ ո՞ւմ հրավիրելու և հարցեր տալու անհրաժեշտություն կտեսնի: Խոսքը մարդկանց մասին է, որոնք այդ շրջանում զբաղեցրել են զինվորական և քաղաքական բարձր պաշտոններ, ընդ որում՝ Հայաստանում և Արցախում:

Ի դեպ, այդ իմաստով հետաքրքիր է, թե պաշտոնից հեռացված զինվորականները ունեցե՞լ են զրույց Սերժ Սարգսյանի հետ՝ մինչ հեռացվելը: Տրամաբանությունը հուշում է, որ հեռացվելուց առաջ նրանք առնվազն պետք է ստանային պարզաբանումներ տալու հնարավորություն, որովհետև նրանց հեռացնելով՝ Սերժ Սարգսյանը փաստորեն ուղղակի թե անուղղակի նրանց վրա է դրել մարդկային կյանքերի և տարածքային կորստի պատասխանատվությունը: Ըստ այդմ՝ այդ ծանր պատասխանատվությունը նրանց վրա դնելուց առաջ պետք էր տալ պարզաբանումների հնարավորություն:

Ի դեպ, հատկանշական է նաև այն, որ նրանց հեռացնելիս հանրությանը չներկայացվեց պատճառների մասին որևէ պաշտոնական բացատրություն, թե որ հարցում են նրանք թերացել: Մյուս կողմից՝ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը խուսափեց «ձևակերպում» տալ նրանց վրա դրվող պատասխանատվությանը: Այստեղ էլ առաջանում է մեկ այլ հարց՝ իսկ արդյո՞ք նրանք հեռացվել են ոչ թե պատերազմի համար պատասխանատվության պատճառով, այլ իրական պատասխանատուներին «կոծկելու» և Գերագույն գլխավոր հրամանատարի հարցերին «չպատասխանելու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում