Friday, 10 07 2026
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին

Այս երկու մոդելների դեպքում հակակոռուպցիոն նոր մարմինը ունենալու է խնդիրներ, չի լինելու անկախ

Հրապարակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի լրամշակված տարբերակը: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանին, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին և «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» հակակոռուպցիոն փորձագետ, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանին:

«Հակակոռուպցիոն ռազմավարության սկզբնական նախագիծն ուներ թե՛ հայեցակարգային, թե՛ բովանդակային բազմաթիվ թերություններ, որոնցից յուրաքանչյուրը մենք ընթացքում դարձրել ենք առանձին քննարկման առարկա»,- նշեց արդարադատության փոխնախարարը՝ հավելելով, որ իրենք նախատեսել են բազմաթիվ առաջադիմական միջոցառումներ, որոնք կոչված են կառավարության ծրագրի հասցեավորված կիրառմանը կոռուպցիայի դեմ պայքարն ավելի հետևողական և արմատական առաջ տանելու համար:

Ինչպես նշեց Անի Սամսոնյանը՝ այս փաստաթղթով առաջարկվում է կոռուպցիայի դեմ պայքարը դնել ինստիտուցիոնալ հենքի վրա. «Ըստ այդմ՝ առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն կոմիտե, սակայն հստակ չէր՝ այդ կոմիտեն ունիվերսա՞լ է, թե՞ ոչ: Այսինքն՝ մենք այդտեղ Քննչական կոմիտեից, ոստիկանությունից և ՊԵԿ-ից վերցնում ենք որոշակի հաստիքներ, գործիքակազմը տեղափոխելու ենք հակակոռուպցիոն կոմիտե, բայց այդտեղ բաց են մնում կանխարգելման, կրթական գործիքակազմերը»:

Պատգամավորի խոսքով՝ ակնհայտ է, որ այդ տարանջատման մոդելը չի գործել. «Բազմիցս շեշտվել է, որ կոռուպցիայի հաղթահարման համար խոչընդոտ է հանդիսացել այն, որ այդ գործառույթները բաշխված են մի քանի մարմինների վրա: Այն չի եղել համակարգված, միասնական, այդ իսկ պատճառով մեր խմբակցությունը հանդես եկավ այդ ինստիտուցիոնալ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմինը ստեղծելու առաջարկով»:

Տիգրան Խաչիկյանը, սակայն, հակադարձեց՝ ասելով. «Ինստիտուցիոնալ համակարգը ներդրվել է հենց այս մոդելի շրջանակներում: Մենք միասնականացնում ենք նախաքննության իրականացման գործառույթը, այսինքն՝ կոռուպցիոն հանցագործությունները պետք է քննության առարկա դառնան մեկ միասնական մարմնի կողմից»:

Անի Սամսոնյանն էլ, ի պատասխան փոխնախարարի «հարձակման», նշեց. «Ձեզ մոտ միացված է ինքնարդարացման մի կոճակ: Դուք աշխատելու խնդիր ունեք»:

Ինչպես նշեց Սյուզաննա Սողոմոնյանը՝ նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն քաղաքականության նոր մարմին, որը ենթադրաբար պետք է փոխարինի գործող խորհրդին. «Եվ բնականաբար բոլորիս մեջ հարց է ծագում՝ եթե նոր մարմին է ստեղծվում, այն պետք է էականորեն տարբերվի գործող մարմնից: Սակայն որևէ կոնցեպտուալ փոփոխություն չկա, ավելին՝ այն համարվում է ռեգրես»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում