Sunday, 12 07 2026
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան. «Ուկրաինան հաղթահարելու է տնտեսական ճգնաժամը». «Ժողովուրդ»

Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Ուկրաինան խնդրանքո դիմել է շատ միջազգային ֆինանսա-կան կառույցների, այդ թվում՝ միջազգային արժույթի հիմնադրամին՝ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար աջակցություն ցուցաբերելու համար: «Եվ հիմնադրամը, Եվրամիությունը, ԱՄՆ-ը իրավիճակին ծանոթանալու նպատակով ուղարկել են իրենց տնտեսագետներին, փորձագետներին, որոնք կօգնեն Ուկրաինային իրականացնել տնտեսական բարեփոխումներ և հաղթահարել տնտեսական ճգնաժամը»,-նշեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանը:

-Պարոն դեսպան, երբ 2008թ. ռուս-վրացական պատերազմի արդյունքում Վրաստանը կորցրեց իր տարածքների մի մասը` Հարավային Օսիան և Աբխազիան, Արևմուտքն, ըստ էության, ոչինչ չարեց, մի կողմ քաշվեց: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ուկրաինայի դեպքում էլ, ի վերջո, արդյունքը նույնը լինի:

-Ես չեմ մեկնաբանի Վրաստանի իրադարձությունները. դա իմ կոմպետենցիան չէ, իսկ ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա ես ևս մեկ անգամ հաստատում եմ, որ Ուկրաինան դիմել է ողջ միջազգային հանրությանը, միջազգային կազմակերպություններին, որպեսզի նրանք միջնորդ դառնան Ուկրաինայում ստեղծված իրադրության կարգավորման հարցում:

-Շատ պաշտոնատար անձինք ասում էին, որ Ուկրաինայում նման իրավիճակ չի ստեղծվի: Ընդհանրապես իրերի, դեպքերի նման զարգացում ենթադրվո՞ւմ էր:

-Ուկրաինայում ստեղծված տնտեսական իրավիճակը, Եվրամիության հետ պայմանագրի չստորագրումը և կոռուպցիան, որը ներառել էր իշխանություններին` վերևից ներքև, այդ ամենը բերեց բողոքի շարժումների, ու մարդիկ դուրս եկան Մայդան: Մարդիկ, ովքեր դժգոհ էին իշխանությունների տնտեսական, սոցիալական քաղաքականությունից, իրականացվող բարեփոխումներից և, առաջին հերթին, Եվրամիության հետ պայմանագիրը չստորագրելուց: Այսինքն՝ բողոքը կրում էր ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական ու սոցիալական բնույթ:

-Խոսեցիք կոռուպցիայի մասին, ուկրաինացիները միայն հիմա՞ իմացան, որ իշ խանությունները կոռումպացված են: Ի վերջո, չէ որ եթե չլինեին Ռուսաստանի ճնշումները, ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը նույն Յանուկովիչն էր ստորագրելու, որի կոռումպացվածության ապացույցներն այս օրերին հեղեղել են ողջ համացանցը:

-Բանն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարում են իրավապահ մարմինները, բայց
եթե իրենք էին կոռումպացված, ինչպե՞ս կարող էին պայքարել կոռուպցիայի դեմ: Այնպես որ՝ կոռուպցիան եղել է, այն անհրաժեշտ է արմատախիլ անել, և դրա համար եղել են և կան իրավապահներ, որոնց պայքարը եղել է անարդյունավետ: Կան տվյալներ, որ բյուջետային և այլ միջոցները դուրս են բերվել արտերկիր, օֆշորային գոտիներ:

-Ուկրաինայի ռուսալեզու մասը՝ մասնավորապես Ղրիմը, իրեն Ռուսաստանի հետ է պատկերացնում, բայց Մայդանի մեթոդներով չասաց իր խոսքը:

-Ինչպես ասացի, Մայդանի բողոքն ուներ ոչ միայն քաղաքական, այլ նաև ուրիշ շարժառիթներ: Եվ երկրորդը՝ այսօր Ղրիմում անցկացված սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ բնակչության կեսից ավելին եվրաինտեգրման կողմնակից է: Բացի այդ, բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են ինչպես 2010 թվականի նախագահական, այնպես էլ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին, հստակ արտահայտվում էին եվրաինտեգրման օգտին: Իսկ Ուկրաինայի եվրաինտեգրացումն ամրապնդված է երկրի հիմնական արտաքին քաղաքական ուղղությունների վերաբերյալ օրենքով, որը քվեարկվել է բնակչության բոլոր շերտերը ներկայացնող պատգամավորների կողմից:

Հարցազրույցն ամբոջղջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում