Friday, 07 06 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա

Տաշի-տուշիի ժամանակն անցավ. Մոսկվային կոնկրետ առաջարկներ անելու ժամանակն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը (Ռուսաստան, Մոսկվա):

-Պարոն Կարախանյան, օրերս կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգ կատարած այցը, համաժողովից բացի, հանդիպում եղավ նաև Վլադիմիր Պուտինի հետ։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում ղարաբաղյան հիմնահարցին անդրադարձ չի եղել, ինչպե՞ս կամփոփեք այս այցելությունը։

Սանկտ Պետերբուրգի հանդիպման մասին շատ գրվեց, քննարկվեց, նույնիսկ ռուսական մեդիայում արձագանքներ եղան։ Եկեք առավել քննադատական, օբյեկտիվ ու սառը գնահատենք ստեղծված իրավիճակը։ Ընդհանուր առմամբ, դրական միտումներով քննարկումներ եղան՝ անկախ նրանից, որ Ռուսաստանում վատ կամ քննադատաբար էին տրամադրված Հայաստանի այսօրվա իշխանությունների նկատմամբ։ Ռուսաստանի ղեկավարն ամեն դեպքում տրամադրված է շատ գործնական, կոնստրուկտիվ, իրատես աշխատանքի, բայց կա մի մեծ խնդիր։ Բոլոր հարցերն էլ քննարկվել են՝ իհարկե, ոչ շատ մեծ խորությամբ, քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունները՝ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի հետ կապված հարցեր, իհարկե, խոր որոշումներ չեն ընդունվել։

Ուստի չենք կարող ասել, թե արցախյան հարցում քննարկել ու հանգել են ինչ-որ եզրակացության, գուցե հպանցիկ խոսել են ընդհանուր տենդենցների մասին։ Ռուսաստանի ղեկավարությունը մինչև հիմա սպասում է ավելի գործնական, իրատեսական քայլերի քննարկման ու ավելի խոր հարցերի լուծման։ ՌԴ ղեկավարության կողմից կա բարյացակամ վերաբերմունք, բացի ռազմական համագործակցությունից, կա ցանկություն խորացնել նաև մյուս բոլոր ուղղությունները։ Հայաստանի քաղաքական դաշտը վերածվել է հուզական էմոցիոնալ ամբոխի, և քաղաքականությունը տարվում է հուզական ֆոնի վրա։ Դժբախտությունն այն է, որ ամեն ինչ տեղափոխվում է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների տիրույթ, որն ընդհանրապես թույլատրելի չէ։ Էմոցիաները քաղաքական սուբյեկտներ ու գործոններ չեն։ Ռուսաստանի նման երկրի հետ չի կարելի այդ չափորոշիչներով հարաբերվել։

-Խնդրահարույց կետերը հայ-ռուսական հարաբերություններում այժմ որո՞նք են։

Ռուսաստանն ուզում է հասկանալ՝ Հայաստանում կա՞ն քաղաքական հետապնդումներ թե՞ ոչ, այդ հարցերի շուրջ տարվում են ուսումնասիրություններ։ Կան քրեական գործեր և քաղաքական հետապնդումներ, այս երկու գործոնները պետք է հստակ իրարից առանձնացնել։ Երկրորդ՝ ՌԴ ղեկավարությունն ուզում է հասկանալ՝ Հայաստանն իրատեսական, ներդրումային ծրագրերի, բարձր տեխնոլոգիաների հետ կապված ռեալ առաջարկներ ունի՞, թե՞ ոչ։ Եվ ամենաէմոցիոնալ, ամենավառվող հարցը՝ արցախյան հիմնահարցն է, ՌԴ ղեկավարությունն ուզում է հասկանալ՝ Հայաստանն ունի՞ իր տեսլականները։ Իհարկե, դա փակ թեմա է, շատ բաներ հրապարակման ենթակա չեն, բայց պետք է հասկանալ՝ ՀՀ ղեկավարությունն ունի՞ տեսլական, թե՞ ոչ։

Պատրա՞ստ ենք գնալ հարցերի լուծման, թե՞ ոչ։ Մնացած հարցերը վերջին նշածիս ֆոնին շատ էմոցիոնալ են, վստահ եմ՝ վերջին հարցի շուրջ եղել են քննարկումներ։

Հիմա ստացվում է այս վիճակը՝ ՀՀ վարչապետը գալիս է Ռուսաստան ու երկար-բարակ հրապարակայնորեն, տեսախցիկների առաջ սկսում է խոսել, պատմել, ասել՝ մենք այսպես կանենք, այնպես կանենք, ուզում է բոլոր հարցերի շուրջ խոսել, բայց այդպես չի լինում։ Այսինքն՝ կարող է խոսել, բայց դա արդյունավետ չէ, Ռուսաստանում դա այդպես են համարում։ Դրա համար կան դիվանագիտական ծառայություններ, որ պետք է աշխատանքներ տանեն, որ ամեն ինչ չգա հասնի նրան, որ վարչապետը գա, նստի, ժամերով խոսա, մի քիչ էլ լեզվի սայթաքումներ թույլ տա, որ դրա շուրջ էլ սպեկուլյացիաներ լինեն։ Այդ փաստաթղթերը պետք է պատրաստեն, վարչապետը գա առաջին դեմքի հետ հանդիպի, սեղանին կոնկրետ հարցեր լինեն ու քննարկվեն։ Բայց այս միջպետական դիվանագիտական աշխատանքը զրո է, Ռուսաստանի կարծիքով՝ մանկապարտեզ է։ Ոչինչ չի արվում, վարչապետն էլ գալիս է՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, այսպես, այնպես, զարմանում են մարդիկ, ասում են՝ այ, ձեր ցավը տանեմ, փաթեթները կոնկրետացրեք, վարչապետը չպետք է գա խոսակցական թեմայով ինչ-որ բաների մասին խոսա ու ակնկալի, որ օդի մեջ այդ խոսակցություններով գործնական հարցեր կլուծվեն։ Այս ոճով աշխատելը տեղիք է տալիս բոլոր տեսակի մանիպուլյացիաների, աշխատանք բացարձակապես չի արվում։ Ռուսաստանի իշխանությունները, բնականաբար, հետևում են ՀՀ իշխանությունների վարկանիշին, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին ու տեսնում են, որ վարկանիշն իջնում է։ Ոչ ոք չէր ասում, որ մնալու է 70-80 տոկոս, բայց իջնել էլ կա, իջնել էլ։ Քաղաք առ քաղաք պարտություն է լինում, այո՛, հեղափոխությունն իր խնդիրը լուծել է, բայց վարկանիշը շատ է իջնում, ու եթե վաղը ընտրություններ լինեն՝ իշխող ուժը շատ ցածր տոկոսներ կհավաքի։

Այսօր ՀՀ իշխանությունները համակարգված աշխատանք չեն իրականացնում Ռուսաստանի հետ, դրա համար էլ բոլոր հարցերը մնում են հանդիպումից հանդիպում ֆորմատով։ Արդեն մեկ տարուց ավելի ժամանակ է անցել, և արդեն ակնկալվում էր, որ պետք է գնանք ու հարցերի գործնական լուծմանը տրվենք։ Իսկ մենք զբաղված ենք բամբասանքներով, Զախարովան այսպես ասած, այն մյուսը՝ այնպես։ Մենք իրականում ունենք լուրջ հարցեր, որոնք պետք է հրատապ լուծվեն։ Դիվանագիտական աշխատանքը խայտառակ մակարդակի վրա է, նույնիսկ անհարմար է այդ բառն օգտագործել։ Հասկանում ենք, որ հին կադրերն են, բայց տաշի-տուշին անցել է ու աշխատելու ժամանակն է։ Որոշ դեմքեր փոխվել են, բայց տենդենցները նույնն են՝ որքան էլ ՌԴ-ի կողմից կա լավ վերաբերմունք։ 150 անգամ կարող են հանդիպել, երկար խոսեն ու ոչ մի ռեալ արդյունք չկա։

-Բայց որքան էլ խոսում ենք ՌԴ իշխանությունների բարյացակամ վերաբերմունքի մասին, առանձին պաշտոնյաներ կամ պաշտոնական դեմքեր, միանշանակ, վերաբերմունք ցույց չեն տալիս։ Մարիա Զախարովայի գրառումն ինչպե՞ս հասկանանք։

Մարիա Զախարովան ընդամենը մի նախադասություն է մեջբերել, լավ կամ վատ բան չի ուզեցել ասել։ Մեր վարչապետը նոր մարդ է, ընդհանուր ֆոնից դուրս է մնում, գալիս ու նոր անմիջական մտքեր արտահայտում, մարդիկ էլ լսում են ու ֆիքսում։

Դժբախտությունն այն է՝ քանի որ չունենք կոնկրետ աշխատանք, զբաղված ենք բառախաղեր որոնելով, օդից ինչ-որ բան ենք բռնում, այն ինչը սա ասաց, մյուսը՝ այն։ Տարուց ավելի ժամանակ է անցել, բոլոր կարող ուժերը կան, ծրագրեր կազմեք, եկեք նստեք աշխատեք։ Նույնիսկ չկա մի այնպիսի իրավիճակ, որ ծրագրերը ներկայացնեն ու մերժում ստանան, ընդհանրապես ոչինչ գոյություն չունի։ Զբաղված ենք Քոչարյանով, քարոզչությամբ, մանիպուլյացիաներով՝ թարս նայեց, Զախարովան քոմենթ արեց, բայց պետք չի նման բաներով զբաղվել։ Դեմագոգիան լավ բան է՝ կարող ենք Ծաղկաձորում, Դիլիջանում հավաքվել ու խորիմաստ մտքեր արտահայտենք, աշխարհին զարմացնենք, բայց գործնականում պետք է կոնկրետ հարցեր բարձրացնենք։ Վեթինգ ենք անում, չգիտեմ ինչ ենք անում․․․ ՌԴ-ում կարծում են, որ եթե կան օրինախախտներ՝ պետք է օր առաջ մաքրվեն, բայց չենք կարող ամբողջ ընթացքում դրա քարոզչությամբ զբաղվել։ ԱԺ-ում ՀՀԿ-ն էր խանգարում, ազատվեցինք նրանցից, հիմա պետք է գա՞նք գործնական փուլի, թե՞ ոչ։ Էմոցիաներով լի Հայաստանի քաղաքական դաշտը տեղափոխվել է հայ-ռուսական հարաբերություններ, ինչն անթույլատրելի է։ Ժամանակն աշխատում է ՀՀ իշխանությունների դեմ, ես վախենում եմ, որ կարող ենք գալ հասնել մի պահի, որ երբ իրական քայլեր արվեն՝ այդ ժամանակ Ռուսաստանը մտածի՝ արժե՞ այս ղեկավարների հետ տեխնոլոգիական նման խոր համագործակցության գնալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում