Saturday, 08 06 2024
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են

Տղան ծնվել է մեկ թոքով և մեկ երիկամով, իսկ սիրտն աջ կողմում է

Ֆրենկի Շոպլենդի ծնողները նրան «կես մարդ» են անվանում՝ տղայի անատոմիական անսովոր կառուցվածքի պատճառով: Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, տղան ծնվել է մեկ թոքով և մեկ երիկամով, իսկ սիրտն աջ կողմում է:

Խանգարումներն ի հայտ են եկել մինչ երեխայի ծնվելը, սակայն ծնողերը հրաժարվել են դադարեցնել հղիությունն արհեստական ճանապարհով: Երեխան լույս աշխարհ է եկել ժամկետից 8 շաբաթ առաջ և հիվանդանոցում է անցկացրել ավելի քան 800 օր:

Ֆրենկին արհեստական թոքերի վիրահատություն է տարել, սակայն չնայած դրան՝ չի կարող ջուր խմել և սնվել շնչառական խնդիրների պատճառով: Տղան կենսագործունեության համար անհրաժեշտ սննդամթերք է ստանում հատուկ սարքի միջոցով, որն ամրացված է նրա որովայնին:

Չնայած դոնորական օրգանների փոխպատվաստման հնարավորությունների բացակայությանը՝ ծնողները լավատեսությամբ են լցված եւ չեն հանձնվում:

«Անատոմիական առումով նա «կես մարդ» է, սակայն մեզ համար՝ մի ամբողջություն»,- նշում են նրանք:

Ծնվելիս երեխայի շնչուղիները չափազանց նեղ են եղել, ինչը հավելյալ առողջական խնդիրներ է ստեղծել: Այդ խնդիրը հեռացվել է վիրահատական ճանապարհով, սակայն թոքերի շարունակական օդափոխության պատճառով նա չի կարողանում խոսել:

Բժիշկները չեն շտապում կանխատեսումներ անել, քանի որ բժշկության մեջ նման դեպքերը չեն եղել, հետևաբար, այդ վիճակը նկարագրված չէ բժշկական գրականության մեջ: Սակայն երեխայի ծնողները վճռական են տրամադրված և մտադիր են ինքնուրույն հետազոտություն անցկացնել: Նրանք հույս ունեն, որ նման դեպքերի բացահայտումը կօգնի կազմակերպել իրենց որդու ճիշտ բուժումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում