Thursday, 16 05 2024
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
19:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Կիբեռանվտանգության շաբաթը կխթանի գիտելիքն ու հմտությունները.լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ
Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ
Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
18:07
Զելենսկին այցելել է Խարկով՝ այնտեղ տիրող իրավիճակն անվանելով «չափազանց բարդ»
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ է. Քվին

Ամուլսարով նշանակված միջազգային փորձաքննության արդյունքները չեն կարող կառավարության համար որոշում կայացնելուց հիմք հանդիսանալ

Ինչպես հայտնի է, Ամուլսարի խնդրով պատվիրված միջազգային փորձաքննության արդյունքները պատրաստ են։ Քննչական կոմիտեն մայիսի 31-ին ստացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության՝ ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա ազդեցության գնահատման նախնական եզրակացությունը, և առաջիկայում սպասվում է դրանց հրապարակումը։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը երեկ լրագրողների հետ զրույցում նկատել է, որ «եթե այն հիմնական մտահոգությունները, որոնք առկա էին, կփարատվեն, ապա կազմակերպությունը կշարունակի գործել»։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ հայտնեցին, որ եզրակացությունը բաղկացած է 150 էջից և այս պահին գտնվում է թարգմանության փուլում: Կհրապարակվի սահմանված ժամկետում՝ թարգմանությունն ամբողջական ավարտելուց հետո։

Մտահոգությունները, իհարկե, կփարատվեն միայն եզրակացությունը հրապարակային դարձնելուց հետո, սակայն շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ եզրակացությունը դրական է՝ հօգուտ «Լիդիան Արմենիա» ընկերությանը։ Նախարարի հանգստությունը ևս, կարծես թե, դրա մասին է խոսում։

«Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն, իրավաբան, բնապահպան Նազելի Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ եթե անգամ նշանակված միջազգային փորձաքննության արդյունքները դրական լինեն, ապա կառավարությունը չի կարող հիմնվել այդ արդյունքների վրա և դրական որոշում կայացնել, քանի որ փորձաքննությունը նշանակված է կոնկրետ քրեական գործի շրջանակներում, և փորձաքննության արդյունքները կարող են վերաբերելի լինել բացառապես այդ քրեական գործին։ «Ես չեմ հասկանում, թե ինչու են բոլոր պաշտոնյաները այսպես սրտատրոփ սպասում փորձաքննության արդյունքներին։ Փորձաքննությունը նշանակվել է քրեական գործի շրջանակներում։ Այդ քրեական գործը հարուցվել է այն պատճառով, որ մեկը դիմել է և ասում է, որ պաշտոնատար անձինք ժամանակին իմացել են վտանգավոր ռիսկերը և բնակիչներին դրա մասին չեն հայտնել։ Այդ պատճառով այդ գործը հարուցվել է և դրա շրջանակներում նշանակվել է այս միջազգային փորձաքննությունը, որը ապացուցողական նշանակություն ունի միայն ու միայն այս քրեական գործի շրջանակներում։ Այն հարցերը, որոնք առաջադրվել են փորձաքննություն կատարելիս, դրանք չեն կարող դիտարկվել այս քրեական գործի շրջանակներից դուրս։ Այն չի կարող ոչ կառավարության, ոչ էլ մեկ այլ գործի համար ապացուցողական նշանակություն ունենալ»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ անգամ զարմանում է, թե ինչ կարիք կար բյուջեից այդքան գումար հատկացնել նման միջազգային փորձաքննություն կատարելու համար։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով նշանակված փորձաքննության համար ՀՀ կառավարությունը պայմանագիր էր կնքել Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ՝ փորձաքննության համար վճարելով 396 հազար 900 ԱՄՆ դոլար գումար։

«Սա կոնկրետ քրեական գործի համար է, որի համար էլ նշանակված փորձաքննության ժամանակ քննիչը հարցեր է առաջ քաշել, որոնց ես տեղյակ չեմ։ Բայց հստակ է, քրեական գործը հարուցված է պաշտոնատար անձանց անգործության մասին, որ նրանք իմացել են և չեմ հայտնել մարդկանց վտանգների ռիսկերի մասին։ Հիմա այս փորձաքննությամբ պետք է պատասխանվի՝ այդ ռիսկերը այդ ժամանակ հայտնի են եղել պաշտոնատար անձանց, թե ոչ, բայց ընդհանուր խնդիրը այս փորձաքննությամբ չի լուծվում, քանի որ Ջերմուկի բնակչությունն ասում է՝ մեզ տեղյակ չեն պահել ի սկզբանե, մեր հետ հաշվի չեն նստել, մեր իրավունքները խախտել են, մենք դեմ ենք այդ ծրագրին, 3000 ստորագրություն է հավաքվել, որ Ջերմուկն առանց հանքի առողջարանական գոտի պետք է լինի։ Սա է խնդիրը»,- նկատեց բնապահպանը՝ կրկնելով, որ փորձաքննությունը կառավարության կայացնելիք որոշման համար ոչ մի հիմք չի կարող հանդիսանալ, իսկ եթե իրենց հույսը դա է, ապա նրանք մոլորության մեջ են։ «Եթե կառավարությունը այդպիսի բան էր ուզում, ապա ինքը պետք է պատվիրեր այդ փորձաքննությունը, հարցր առաջադրեր։ Թե չէ, ինչպես կարող է կոնկրետ քրեական գործով փորձաքննություն նշանակվի ու դա տարածվի ամբողջ կառավարության վրա պետական մակարդակով։ Կառավարությունն էլ կոնկրետ քրեական գործից վերցնի այդ փորձաքննությունը և դրա վրա որոշում կայացնի։ Դա հնարավոր չէ։ Մանավանդ, որ զուգահեռ մենք ևս դատարանում քրեական գործ ունենք հիմա և ասում ենք, որ նոր երևան եկած հանգամանքներ կան, որոնց նախկինում բնապահպանության նախարարություն տեղյակ չի եղել։ Դրա համար հիմա պահանջում ենք, որ դատարանը պարտավորեցնի բնապահպանության նախարարին՝ ուժը կորցրած ճանաչել փորձաքննական եզրակացությունը՝ ըստ ՇՄԱԳ օրենքի։ Հիմա այս փորձաքննությունը չի կարող անգամ տարածվել նոր երևան եկած հանգամանքների շուրջ, քանի որ փորձաքննության հարցադրումները կոնկրետ քրեական գործի շրջանակներում են։ Եթե քննիչն իր հարցադրումներով դուրս գա քրեական գործի շրջանակներից, ապա դա կլինի օրենքի խախտում։ Չգիտեմ՝ ինչու են մեկը մյուսի հետ խառնում։ Չգիտեմ՝ ինչու են այսքան ժամանակ պատգամավորները, կառավարության անդամները այդ փորձաքննության վրա հղում անում։ Իրենք ի՞նչ հույսեր ունեն դրանից։

Կրկնում եմ, եթե կառավարությունը հիմք ընդունի այս միջազգային փորձաքննության արդյունքները կոնկրետ պետական մակարդակով որոշում կայացնելու համար, դա կլինի լրիվ անօրինական բան»,- ընդգծեց իրավաբան-բնապահպանը՝ հավելելով, որ հարցին պետք է մոտենալ օրենքի տեսանկյունից, իսկ օրենքն ասում է, որ փորձաքննության եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչում, եթե մեկ տարում ընկերությունը գործունեություն չի ծավալում։ Իսկ «Լիդիան Արմենիան» փորձաքննության եզրակացություն ստացել է 2016 թվականին, որը օրենքով 2017-ին ուժը կորցրած պետք է ճանաչվեր, քանի որ ընկերությունը ոչ մի գործունեություն չի ծավալել. «Իրենք 10 տարի ՀՀ կառավարությանը մատի վրա պտտեցնում են, անընդհատ ստանում են նոր փորձաքննություն, որպեսզի երկարացնեն իրենց անգործությունը։ Իրենք 10 տարվա մեջ ոչ շինարարություն են արել, ոչ ավարտել են, ոչ էլ գործունեություն են ծավալել։ Հետևաբար, քրեական գործով նշանակված փորձաքննությունը չի կարող կառավարության համար որոշում կայացնելուց հիմք հանդիսանալ, հղումներ կատարել այս փորձաքննությանը։ Չգիտեմ, թե ով է դա կառավարությանը հուշել, այդ որ մի անգրագետն է ասել, որ կառավարությունը կարող է հենվել այդ փորձաքննության արդյունքների վրա»,- նշեց տիկին Վարդանյանը։

Նախօրեին էլ Հայկական բնապահպանական ճակատն էր հայտարարություն տարածել միջազգային փորձաքննության արդյունքների մասով՝ նշելով, որ այս խնդիրը վերաբերում է բնական միջավայրի, մարդկանց առողջության և մեր պետության էկոլոգիական անվտանգությանը, հետևաբար, այդ փորձաքննության բոլոր արդյունքները պետք հասանելի լինեն հանրությանը։

Բացի դրանից՝ շահագրգիռ գիտական, մասնագիտական և հանրային շերտերին պետք է հնարավորություն և ժամանակ տրվի՝ վերլուծելու դրանց հավաստիությունը, գիտական հիմնավորվածությունն ու լիարժեքությունը։ Արդյունքները պետք է հանրային քննարկում անցնեն բոլոր շահագրգիռ և մասնագիտական կողմերի հետ՝ հատկապես Ջերմուկ համայնքի բնակիչների, որոնք 2006 թվականից զրկված են եղել Ամուլսարի մասին որոշումներ կայացնելու գործընթացներին մասնակցելուց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում