Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Ո՞վ է նախապատրաստում Քոչարյանի դավադրությունն Արցախում

Սամվել Բաբայանն Արցախում սկսել է ստորագրահավաք․ համապատասխան թվով ստորագրությունները պետք է ներկայացվեն խորհրդարան` Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու առաջարկով: Հավաքվող ստորագրությունները միտված են քաղաքացիության նորմի փոփոխմանը. Արցախի սահմանադրությունն ամրագրում է՝ եթե անձը 10 տարի մշտապես չի բնակվել Արցախում, չի կարող դառնալ նախագահի թեկնածու: Սամվել Բաբայանի կողմնակիցներն առաջարկել են՝ եթե անձն ապրել է Հայաստանում 10 տարի, դա պետք է համարել նաև Արցախի քաղաքացիություն ունենալու իրավական նորմ։

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը ԼՂՀ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել ու տրամաբանական է թվում նրա այս նախաձեռնությունն՝ այնքանով, որ Բաբայանը փորձում է վերացնել իր առաջադրման սահմանադրական, օրենսդրական արգելքը։ Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Բաբայանը Արցախի նախագահ դառնալու որևէ շանս չունի, եթե անգամ նրա առաջադրման սահամանադրական արգելքը վերանա, ու նա հանարավորություն ստանա մասնակցել հաջորդ տարվա ընտրություններին։ ԼՂՀ իշխանական էլիտայի հետ նախկին հրամանատարի հարաբերությունները լարված են վաղուց, իսկ այս օրերին հակադրությունը նոր «թարմացում» է ստանում։ Գեներալը հասցրել է հրապարակային «պատերազմի» մեջ մտնել Արցախի նախագահի երկու պոտենցիալ հավակնորդների՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի ու ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։ Մի խոսքով՝ Ստեփանակերտում որոշել են՝ որևէ «ազատ տարածք» չթողել Բաբայանի գործունեության համար։

Վերջինս չի կարող լինել նաև պաշտոնական Երևանի, այսպես կոչված, «դեսանտն» Արցախի ընտրություններում՝ խիստ անվստահելի ու անկանխատեսելի լինելու հետևանքով։ ՊԲ նախկին էպատաժային հրամանատարը չի կարող հանդիսանալ նաև հայաստանյան նախկին համակարգի կամ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կոնսենսուսային թեկնածուն։ Նա ավելի շուտ այս երկու գործիչների հակադրության առիթներից մեկն է, որովհետև անցած քսան տարիներին մշտապես խաղացել է նրանց հակասությունների վրա՝ ավելի շատ դիրքավորվելով Ռոբերտ Քոչարյանի թիմում ու քաղաքականությունը վերածելով բիզնեսի։ Բացի այդ՝ վերջին մի քանի հարցազրույցներում Բաբայանը Մարտի 1-ի գործում ակնհայտորեն հանդես է գալիս Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության դիրքերից՝ սլաքներն ուղղելով Սերժ Սարգսյանի կողմը։

Մեծ հաշվով՝ Բաբայանի մի հայտարարություն, որը վերաբերում էր Արցախի նկատմամբ ռուսական մանդատի հաստատման անհրաժեշտությանը, ստիպում է մտածել, որ նա ինքնուրույն խաղացող չէ ու այս կամպանիայում կատարում է ռուսական շահեր սպասարկողի գործառույթ։ Չի բացառվում, որ Արցախի նախագահական ընտրությունները Մոսկվայի համար դառնան Հայաստանի դեմ վարվող «հիբրիդային պատերազմի» մի բաղադրիչը, որի միջոցով փորձ արվի հնարավորինս խորացնել անջրպետը Հայաստանի ու Արցախի միջև։ Այդ «առաքելությունը» հնարավորինս «արդյունավետ» կարող է կատարել Ռոբերտ Քոչարյանը, եթե մասնակցի Արցախի նախագահական ընտրություններին։ Արդ, չի բացառվում, որ Սամվել Բաբայանը հետամուտ է սահմանադրական փոփոխություններին՝ հնեց Քոչարյանի մասնակցությունն ապահովելու նպատակով։ Ավելորդ չէ հիշեցնել, որ Հայաստանի 2017-ի խորհրդարանական ընտրություններում Սամվել Բաբայանն արդեն եղել է Քոչարյանի շահերը ներկայացնողը՝ վերջինիս կողմից վերահսկելով ՕՐՕ դաշինքի գործունեությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում