Բջջային սարքերի համար Candy Crush Saga խաղի ստեղծող King Digital Entertainment ընկերությունն իրեն 7.6 մլրդ դոլար է գնահատել բաժնետոմսերը բորսա դուրս բերելուց առաջ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ընկերության գնահատականը ստացվել է մեկ բաժնետոմսը 24 դոլար հաշվարկելով: Գործակալության տվյալներով՝ King Digital Entertainment-ի արժեթուղթը կգնահատվի 21-24 դոլար:
Չհաստատված տեղեկություններով՝ բաժնետոմսերը New York Stock Exchange բորսա կհանվեն մարտի 25-ին: Ներդրողներին կառաջարկվի 22.2 մլն բաժնետոմս: Ընկերությունն ինքը վաճառում է 15.5 մլն բաժետոմս, իսկ մնացածը՝ բաժնետերերը:
Ընկերությունը կայուն կերպով բարելավում է ֆինանսական ցուցանիշները: 2013-ի չորրորդ եռամսյակում նրա եկամուտը կազմել է 602 մլն դոլար: Համեմատության համար նշենք, որ 2012-ի առաջին եռամսյակում եկամուտը կազմել է 22 մլն դոլար:
Փետրվարին ամենօրյա ակտիվ լսարանը կազմել է 144 մլն մարդ:











































