Ռուսաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ Պետերբուրգում կայացած համաժողովից հատված մեջբերելով։
«Փաշինյանը ներկա է Պիտերի համաժողովին․ «Երբ բոլորը դժգոհ են, անհրաժեշտ է անել այնպես, որ գոհ մնան»»,-գրել է Զախարովան։
Այս գրառումը բուռն մեկնաբանությունների և քննարկումների տեղիք է տվել։ Հետևորդները նրանից պահանջել են հայցել հայերի և Նիկոլ Փաշինյանի ներողությունը։

Այդ ամենի հետ կապված՝ ՌԴ ԱԳ նախարարության հատուկ ներկայացուցիչը մեկնաբանել է իր գրառումը՝ «հրապարակելով տվյալ թեմայի շուրջ ասված ամեն բան»․
«Երբ իրադրությունն այնպիսին է, որ բոլորը դժգոհ են, անհրաժեշտ է անել այնպես, որ գոհ մնան։ Դրա համար գոյություն ունի մեկ ուղի՝ փոխզիջումը։ Անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությամբ։ Փոխզիջում ձեռք բերելու համար փոխադարձ հարգանք է պետք։ Ինչպես ասել էր՝ Վլադիմիր Վլադիմիրովիչը՝ հարկավոր է հասկանալ միմյանց շահերը և հարգել դրանք»։
«Ինձ շատ է դուր եկել, իսկ սադրիչներին մի լսեք»,-հավելել է նա։









































