Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում հրավիրել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը, դիմելով ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին, ասաց. «Եթե այս փոփոխություններն ընդունվեն, միայն 2019թ. բյուջեի եկամուտները կնվազեն շուրջ 16 մլրդ դրամով: Ի՞նչ վարչարարությամբ պետք է վերականգնվի այդ 16 մլրդ-ը: Եվ խնդրում եմ նշեք, թե հաջորդող տարիներին ինչքան գումար է պակասելու»:
Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ բյուջեի պակասը կփոխհատուցվի ակցիզային հարկի բարձրացմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում:









































