Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Ինչ է կատարվել Ախալքալաքում. հարվա՞ծ Հայաստանի քվեարկությանը

Համացանցում տեղեկություն և կադրեր են տարածվել Ախալքալաքում տեղի հայ բնակչության և ոստիկանների միջև լարված միջադեպից: Ըստ տարածված տեղեկությունների, ոստիկաններն անհամաչափ բռնություն են գործադրել քաղաքացիների նկատմամբ: Միաժամանակ գրվում է, որ միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ ոստիկանները կանգնեցրել են մոտոցիկլիստի, իսկ անցնող վարորդներից մեկը փորձել է նրանցից հետաքրքրվել, թե ինչ է պատահել: Ոստիկանները ասել են, որ նա շարունբակի ճանապարհը, սակայն վարորդը շարունակել է հարցնել, թե ինչ է պատահել: Առաջացել է վեճ, որը հանգեցրել է բախման:

Տեղի ունեցածն առայժմ ընդհանուր առմամբ հայտնի է այդ մանրամասներով: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պաշտոնական բացատրություն այս պահին գոնե չի ներկայացրել: Սակայն, արդեն կա աղմուկը, և այն որոշակի թափ արդեն հավաքել է և կծավալվի տեղեկատվական տիրույթում, ակնհայտորեն աշխատելով հայ-վրացական հարաբերության դեմ: Եվ դա մի բավական հատկանշական պահի, երբ Հայաստանը ՄԱԿ-ում փաստացի առաջին անգամ դեմ չի քվեարկել Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ վրացական բանաձևին՝ տեղահանված վրացիների վերադարձի մասին: Հայաստանն այդօրինակ բանաձևին միշտ քվեարկել է դեմ: Դա իհարկե ունի երկու պատճառ: Մեկը բնականաբար Ռուսաստանն է, և գուցե գլխավորը:

Բայց, միաժամանակ կա իհարկե Արցախի հարցն ու ադրբեջանական մոտեցումը, իբրև թե իրենց տեղահանվածների վերադարձի մասին: Եվ Երևանն այդ իմաստով դեմ քվեարկելով վրացական բանաձևերին, առաջնորդվել է Բաքվի համար նախադեպ չստեղծելու տրամաբանությամբ:

Մյուս կողմից սակայն, Երևանը մշտապես հանդես է եկել դիրքորոշմամբ, որ Արցախի հակամարտությունը, ինչպես որևէ այլ հակամարտություն, առանձնահատուկ է և դրանք չպետք է որևէ կերպ համեմատվեն կամ նույնացվեն: Ըստ այդմ, Երևանն իր այդ դիրքորոշմամբ կարող է զգալիորեն ազատ լինել այլ հարցերում դիրքավորման համար, քանի որ Արցախի հարցը բացարձակապես տարբեր է աբխազական, օսական, և ընդհանրապես որևէ այլ հակամարտությունից:

Եվ այստեղ գործնականում առավել կարևոր է շեշտադրումը հայ-վրացական հարաբերության վրա, հաշվի առնելով դրա ռազմա-քաղաքական կարևորության, և այդ կարևորության անընդհատ աճի հանգամանքը: Այդ իմաստով, հունիսի 4-ին ՄԱԿ-ում կատարած քվեարկությամբ Հայաստանը կարևոր ժեստ է արել, և ոչ թե Վրաստանի ուղղությամբ, այլ ընդհանրապես ռեգիոնալ անվտանգության տրամաբանության մեջ կարևոր ժեստ:

Միևնույն ժամանակ, այդ ժեստը առաջին հերթին պետք է գնահատի Վրաստանը, ընդ որում իր անվտանգային միջավայրի ամբողջական գնահատման համատեքստում: Որովհետև այդ միջավայրում Հայաստանն ունի առանցքային դեր և նշանակություն, ինչի մասին մենք խոսել ենք բազմաթիվ անգամ: Հայկական ռեգիոնալ գործոնը, այդ թվում նաև ջավախքահայությունը, Թբիլիսին չպետք է դիտարկի անվտանգային ռիսկ, այլ հակառակը՝ անվտանգային կարևոր բաղադրիչ:

Պարզապես, այստեղ հույժ կարևոր է փոխադարձ վստահության կայուն միջավայրի ձևավորումը, ինչը սակայն չի ստացվում ակնհայտորեն: Որոնք են պատճառները, թե Երևանը, թե Թբիլիսին թերևս պետք է ուսումնասիրեն խորությամբ: Սակայն աներկբա է, որ Հայաստանի աննախադեպ քվեարկությունից հետո Ախալքալաքում տեղի է ունենում և համացանցային տարածում ստանում մի իրադարձություն, որը ամենևին չի բխում թե Հայաստանի, թե Վրաստանի շահից ու անվտանգությունից: Դա հարվա՞ծ է Հայաստանի քվեարկությանը: Որտեղի՞ց է հարվածը, կամ ու՞մ ձեռքով կամ մտքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում