Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Դաշնակցության դեղին քարտ-բլանշը

Մի քանի շաբաթ առաջ ՀՅԴ հանրահավաքում ստացած դեղին քարտը վարչապետ Փաշինյանը վերադարձրեց «սևով»՝ փաստացի կանխարգելելով դեղինը կարմիրի վերածելու ՀՅԴ մտադրությունը: Ընդ որում, այդ վերադարձի հնարավորությունը կամ, ավելի ճիշտ, առիթը վարչապետին տվեց հենց ՀՅԴ-ն օրերս տեղի ունեցած հայտնի ակցիայի միջոցով, որով Դաշնակցությունն արձագանքեց ՀԱԿ ակտիվիստներից մեկի հանդեպ բռնության միջադեպին: Դաշնակցության ներկայացուցիչները այցելեցին ոստիկանություն՝ հայտարարելով, որ իրենք են ծեծել ակտիվիստին՝ սոցցանցերում ազգային արժեքների և Արցախի մասին վատ բաներ հրապարակելու համար:

Այն, որ այդ տեսանկյունից կա խորքային խնդիր, և ՀՅԴ ռեակցիան ու ակցիան պետք է դիտարկել հենց այդ խորքային, համապարփակ շրջանակում՝ կասկածից վեր է, որովհետև սոցցանցային անպատասխանատու և անարգելակ հռետորաբանությամբ ակտիվիզմը պակաս խնդիր չէ հանրության «կյանքի» և առողջության համար, որքան բռնությունը կամ բռնության քարոզը: Սակայն այս խնդրի, այսպես ասած, մշակութաբանական և հանրային օրգանական ասպեկտներին կանդրադառնանք այլ առիթով: Տվյալ պարագայում վարչապետ Փաշինյանի համար կոշտ ելութի առիթ դարձավ տեղի ունեցածի քաղաքական ասպեկտը, թեև վարչապետը անդրադարձավ նաև բռնության ընդհանրապես, աներկբա, այսպես ասած, վերքաղաքական դատապարտման անհրաժեշտությանը՝ անկախ իշխանական կամ ընդդիմադիր ճամբարային պատկանելությունից:

Վերադառնալով քաղաքական ասպեկտին՝ ՀՅԴ ակցիան Նիկոլ Փաշինյանին փաստորեն ընձեռեց հիբրիդային պատերազմի մասին հայտարարելու և դրա դեմ պայքարի քաղաքական ուղերձը ձևակերպելու առիթ, ինչպես, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատարանի որոշումը դարձել էր առիթ մայիսի 20-ի ելույթի և գործընթացի կատալիզացիայի համար:

Փաստորեն, ՀՅԴ-ն դեղին քարտի փոխարեն՝ խոշոր հաշվով դեղին քարտ-բլանշ տվեց վարչապետ Փաշինյանին՝ դեղին քարտ-բլանշ հիբրիդային պատերազմի դեմ: Դրա «սևով» վերադարձը անշուշտ Հայաստանում քաղաքական նոր իրողությունների ձևման գործընթացի բաղկացուցիչներից է, ինչի մասին է վկայում Փաշինյանի հայտարարությունը, որ իշխանությունը չունի քաղաքական գործունեությամբ և անգամ սուր քննադատությամբ զբաղվող ուժերին արգելակելու որևէ խնդիր, խնդիրը, այսպես ասած, իրավիճակի ապակայունացման հիբրիդային մեխանիզմների կիրառման արգելակումն է: Այստեղ տողատակը բավականին խորքային է և առնչվում է Հայաստանի ինքնիշխանության հարցին:

Բանն այն է, որ այդ ինքնիշխանության խնդրում քաղաքական իմունիտետի ձևավորումը Հայաստանի ռազմավարական խնդիրն է: Իսկ այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում քաղաքականությունից առավելագույնս դուրս մղվեն այդ հիբրիդային տեխնոլոգիաներն ու մտածողությունը, որոնք հայաստանյան քաղաքականության մեջ ներդրվել և գեներացվել են նախորդ համակարգի գոյության օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմաններում: Բանն այն է, որ այդ հիբրիդային մոտեցումները ստեղծում են արտաքին միջամտության պարարտ դաշտ: Վերջին հաշվով, թավշյա հեղափոխության հաջողության գրավականներից մեկն այն էր, որ Փաշինյանը նախաձեռնեց գործընթացը, որը սկզբունքորեն բացառում կամ գերնվազագույնի էր հասցնում այդ «հիբրիդի» տրամաբանությունն ու բաղադրիչը: Պատահական չէ նաև, որ, այսպես կոչված, հակահեղափոխական կամ կոնտրհեղափոխական ալիքը շեշտը դնում է հայաստանյան ներքին կյանքում հիբրիդայնությունը վերականգնելու վրա:

Այդպիսով, այստեղ շոշափվում է շատ ավելի խորքային գործընթաց, որը նաև ազդակ է Հայաստանում ինքնիշխանության գերակա գաղափարով քաղաքական գործունեություն ծավալելու սկզբունքին դավանող բոլոր ուժերին՝ ձեռնամուխ լինել հիբրիդային քաղաքականության չեզոքացմանն ու, այսպես կոչված, հակահիբրիդային քաղաքական օրակարգի ձևավորմանը, ընդ որում՝ դրա խորքային, գաղափարական բազայից սկսած:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում