Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Կենտրոնական բանկի գործունեության տարեկան հաղորդումը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը, դիմելով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին, հիշեցրեց իր ուղարկած նամակի մասին առ այն, որ ՀՀ քաղաքացի Արցախի մեր հայրենակիցները չեն կարողանում ՀՀ-ում գործող առևտրային բանկերից վարկեր ստանալ. «Դուք պատասխանել եք, որ դա առևտրային բանկերի ինքնուրույն որոշման հարցն է: Ինչպե՞ս եք պատկերացնում խնդրի լուծումը»:
Պատգամավորի խոսքով՝ բանկային համակարգի սրբություն սրբոցը բանկային գաղտնիքն է. «Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել բանկային գաղտնիքն ավելի պաշտպանելու համար»:
Արման Բաբաջանյանը, հիշեցնելով ԿԲ նախագահի խոսքերը, թե՝ տարածաշրջանում Հայաստանի ԿԲ-ն ունի առավելություն, նկատեց . «Սակայն աշխարհն ավարտում է «Բազել-4»ը, «Բազել-5»-ի մասին են արդեն խոսում, բայց Հայաստանը դեռ «Բազել-3-ը» հորով-մորով չի արել. ե՞րբ կավարտենք «Բազել-3»-ը և կսկսենք «Բազել-4»-ը»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































