Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Ինչո՞վ են զբաղված մեր հասարակագետները

Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում հասարակագիտության բնագավառում, շատ քիչ առնչություն ունի գիտության հետ: Այս ոլորտում գիտնականներ համարվողների (գիտությունների թեկնածուների, ակադեմիկոսների և այլն) քանակը այսօր բավականին մեծ է, որոշ դեպքերում նրանք նաև պետությունից ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան բնական գիտությունների բնագավառի գիտնականները, սակայն այդ հասարակագետների ապահոված գիտական արդյունքը կարելի է զրոյական համարել:

Վիճակագրությունը բավականին հետաքրքիր օրինաչափություններ է բացահայտում: Այսպես, Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ակադեմիկոսների և թղթակից-անդամների թիվը 1980-ականների մոտ 70-ի փոխարեն, այսօր մոտ 130 է, ընդ որում` այդ աճն ապահովվել է հիմնականում հասարակական գիտությունների բնագավառի ակադեմիկոսների և թղթակից-անդամների թվի աճի շնորհիվ: Ֆիզիկա-աստղաֆիզիկա բաժանմունքի անդամների թիվը, օրինակ, ինչպես ութսունականներին, այնպես էլ այսօր, մոտ 25 է: Է՛լ ավելի արագ աճել է հասարակագիտության բնագավառում գիտությունների թեկնածուների և դոկտորների թիվը: Եթե ֆիզիկամաթեմատիկական բնագավառում թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ պաշտպանողների թիվը ինչպես ութսունականներին, այնպես էլ այժմ տարեկան 50-60 է, ապա հասարակագիտության բնագավառում պաշտպանողների թիվը ութսունականներին 20 էր, հետագայում աճեց մինչև 180 և միայն նախորդ տարի էր, որ կազմեց մոտ 100:

Այսինքն` վերջին տաս տարում Հայաստանում «արտադրվել» է ավելի քան 1000 հասարակագետ-գիտությունների թեկնածու: Այսքանից հետո տրամաբանական կլիներ ակնկալել հասարակական գիտությունների բնագավառում հայաստանցի հետազոտողների կողմից միջազգային վարկանիշային գիտական հանդեսներում տպագրված հոդվածների բազմապատկում: Սակայն, ցավոք սրտի, նմանատիպ գիտական ամսագրերում մեր հասարակագետների տպագրած հոդվածների թիվն աննշան է: Ինչպես երևում է կառավարության կողմից վերջերս հաստատված 2011-2015 թթ. գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրից, 2000-2010 թթ. ընթացքում հանրապետության գիտնականների հեղինակությամբ կամ համահեղինակությամբ հրատարակված և «Սկոպուս» գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված գիտական աշխատություններն ըստ հետազոտությունների բնագավառի դասակարգելիս բնական գիտություններին (ֆիզիկա, աստղագիտություն, կենսաբանություն, քիմիա և այլն) բաժին է ընկնում ընդհանուրի շուրջ 95%-ը, այդ թվում` ֆիզիկա և աստղագիտություն՝ 59, կենսաբանություն՝ 14, քիմիա՝ 11%, այնուհետև ճարտարագիտություն և այլն: Այսինքն՝ մնացած 5%-ն է միայն, որ ապահովում են մեր հասարակագետները:

Մոտավորապես նմանատիպ պատկեր արձանագրվեց Facebook սոցիալական ցանցում ստեղծված «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության կողմից իրականացված խրախուսման ծրագրի արդյունքում: Երիտասարդ գիտնականներին տրված 95 խրախուսավճարներից միայն մեկն է բաժին ընկել հասարակական գիտությանը: Եվ սա այն դեպքում, երբ օրինակ հայագիտության ֆինանսավորումը վերջին 3 տարում ավելացել է մոտ երեք անգամ: Եթե երիտասարդ ֆիզիկոսների աշխատավարձը մոտ 30 հազար դրամ է, ապա հայագետների աշխատավարձը այսօր սկսվում է 80 հազար դրամից:

Մինչդեռ միայն 2010 թ. մեր 2 հարևանների հասարակագետների կողմից մոտ հարյուր հրապարակումներ են եղել Հայաստանի վերաբերյալ տարատեսակ վարկանիշային` ազդեցության գործակից ունեցող ամսագրերում, սակայն ՀՀ-ից որևէ գիտնական դրանց պատասխան չի տվել: Կարծես թե ինֆորմացիոն պատերազմը սկսվում ու ավարտվում է կայքեր կոտրելով կամ facebook-ում ու youtube-ում հակաադրբեջանական «ռոլիկներ» տեղադրելով:

Իրականում մեր մի քանի բլոգերների նմանատիպ աշխատանքի նշանակությունը տեղեկատվական պատերազմների տեսակետից չի կարող համեմատվել վարկանիշային ամսագրերում տպագրվող հոդվածների նշանակության հետ: Մի խոսքով` մեր երկրի պետական քաղաքականությունը հասարակագիտության, հայագիտության ու ինֆորմացիոն պատերազմների ոլորտում այսօր տապալված կարելի է համարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում