Thursday, 16 07 2026
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը
20:50
Ուկրաինայում բողոքի ակցիաներ են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ

Բանակցային գործընթացը կենդանի է, այն փակուղում լինելու մասին ենթադրությունները իրականությանը չեն համապատասխանում

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մայիսի 27-30-ը տարածաշրջան կատարած այցից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ իրենց այցելության գլխավոր նպատակը շփման գծում և սահմանում իրավիճակի գնահատումն էր, ինչպես նաև Վիեննայում մարտի 29-ին Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի անցկացրած քննարկումների շարունակությանը հետևելու հնարավորությունը։

Համանախագահները ներկայացրել են կարգավորման գործընթացում հետագա որոշակի քայլերի մասին առաջարկները, այդ թվում և մարդասիրական և անվտանգության միջոցառումները: «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ընդունել են առաջիկայում հանդիպելու համանախագահների առաջարկը՝ իրենց հովանու ներքո, և տեղի ունենալիք հանդիպման մանրամասների մասին կտեղեկացնեն համապատասխան ժամանակին»,- ասվում է հայտարարության մեջ:

Համանախագահները խոր մտահոգություն են հայտնել վերջերս եղած զոհերի առնչությամբ և կողմերին կոչ են արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել իրավիճակի սրումից խուսափելու համար:

Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ամփոփելով Մինսկի խմբի համանախագահների այցը, նշեց. «Ընդհանուր առմամբ ես կարծում եմ՝ համանախագահների տարածաշրջանային այցի հիմնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական  հանդիպումը կազմակերպելն է, ինչի մասին նրանք իրենց հայտարարության մեջ արդեն իսկ ասել են։ Մյուս հարցերն ընթացիկ են, և, բնականաբար, գտնվելով տարածաշրջանում՝ համանախագահները պետք է կողմերի ղեկավարության հետ քննարկեին և՛ շփման գծում իրավիճակը, և՛ նախորդ պայմանավորվածությունները հնարավորության սահմաններում կյանքի կոչելու հեռանկարը։ Թե կոնկրետ ինչ պայմանավորվածությունների են հանգել՝ այս պահին ենթադրելը դժվար է»։

Աթանեսյանն ընդգծեց. «Այն, որ համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, ինքնին դրական է։ Որքան ես եմ այդ հայտարարությունից հասկանում, հանդիպումը տեղի է ունենալու հենց համանախագահների հովանու ներքո։ Թե որտեղ և երբ տեղի կունենա՝ արդեն տեխնիկական խնդիրներ են, որոնք առաջիկայում դիվանագիտական խողովակներով կճշտվեն։ Կարևորը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպում կազմակերպելու մասին, ինչը վկայում է, որ բանակցային գործընթացը կենդանի է, և այն փակուղում հայտնված լինելու մասին ենթադրությունները, դատողություններն ու մեկնաբանությունները, բարեբախտաբար, իրականությանը չեն համապատասխանում։ Ես անձնապես շահագրգռված եմ, որպեսզի բանակցային գործընթացը շարունակություն գտնի, և կողմերը քննարկեն կարգավորման հետ կապված սկզբունքային հարցեր»։

Հայկական կողմի՝ Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու պնդումը գործընթացը փակուղի չի՞ տանում. Այս դիտարկմանը ի պատասխան, Վահրամ Աթանեսյանն արձագանքեց. «Ես չեմ կարծում, թե Արցախի մասնակցության կամ չմասնակցության հարցը պետք է կանխորոշի բանակցությունների ընթացքը կամ կասեցումը։ Դա հռչակագրված նպատակ է, որ հայկական կողմը դրել է իր առջև, ինչը մոտ ապագայում լուծվելիք խնդիր չէ։ Որքան որ ես հասկանում եմ՝ դրա համար տևական ժամանակ է անհրաժեշտ։ Ըստ իս՝ ուժի մեջ է մնում միջնորդների այն մոտեցումը, որ բանակցային գործընթացի ինչ-որ փուլում Արցախը կներգրավվի քննարկումներում»։

Միևնույն ժամանակ, Աթանեսյանը շեշտեց՝ դատելով ՀՀ վարչապետի հայտարարություններից, հայկական կողմը նման նախապայման չի դրել. «Այսինքն՝ պաշտոնական Երևանը չի ասել, որ առանց Արցախի մասնակցության՝ ինքը չի գնա բանակցությունների։ Սա իրավիճակի թյուրըմբռնում է որոշակի քաղաքական շրջանակների և վերլուծաբանների կողմից և պարբերաբար նետվում է մեդիատարածք զուտ ներքաղաքական նկատառումներով։ Այսինքն՝ փորձ է արվում ստվերել ՀՀ իշխանության մոտեցումը կամ դիրքորոշումը արցախյան հարցում, ինչը, իմ տպավորությամբ, իրականությանը չի համապատասխանում»։

Ինչ վերաբերում է հումանիտար ոլորտում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ մեր զրուցակիցը նշեց, որ դրանց իրականացումը պետք է դիտարկել կարգավորման ամբողջական համատեքստում և ո՛չ դրանից դուրս. «Ցանկալի ու ողջունելի է, որպեսզի ձեռք բերված պայմանավորվածությունը, ի վերջո, գործնական ընթացք ունենա։ Կարծում եմ, որ կողմերն այդ հարցերը քննարկում են, և, ըստ երևույթին, գոյություն ունեն ինչ-որ տեխնիկական խնդիրներ, խոչընդոտներ, որոնք կարող են բանակցությունների հետագա ընթացքում հարթվել։ Ինչ-որ փուլում հնարավոր է՝ հասարակությունների միջև տեղի ունենան նման շփումներ։ Ես դա դրական եմ համարում. հայ-ադրբեջանական ցանկացած մակարդակի շփում ինչ-որ չափով թուլացնում է լարվածությունը և հույս է ներշնչում, որ կողմերը կարող են հասնել համաձայնության ու հետագայում ապրել խաղաղ գոյակցության պայմաններում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում