Friday, 07 06 2024
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում

Մի երկիր, որ դարձել էր Ռուսաստանի մարզ, միանգամից փոխվեց… Մոսկվան դա կընդունի՞, կհարմարվի՞

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը (Ռուսաստան, Մոսկվա):

– Պարոն Խաչատրյան, ի՞նչ դիտարկումներ ունեք Հայաստանում դատաիրավական համակարգում մեկնարկած գործողությունների շուրջ։ Տեսնում ենք, որ թե՛ քաղաքական դաշտում և թե՛ նաև մեր արտաքին գործընկերների մոտ միանշանակ արձագանք չկա։

Հայաստանում տարօրինակ բան կատարվեց՝ հեղափոխություն ընդդեմ քրեաօլիգարխիկ համակարգի, բայց հետագայում այդ համակարգը սպասարկող ճյուղերը չապամոնտաժվեցին։ Այդ ճյուղերը սկսեցին կամաց-կամաց օգտագործվել իշխանության եկած նոր ուժերի դեմ։ Օրինական ճանապարհով ինչպե՞ս դուրս գալ դրա դեմ, փաստաբանները գործեցին փողերով, իսկ դատարաններն էլ իրենցն են։ Պետությունը չի խառնվում, իրենք էլ վարվում են՝ ինչպես ուզում են։ Թալանը, մարդկանց ունեզրկելը՝ այդ ամենը վերացված չէ, ու այդ ամենով հանդերձ գործ բացել ու փորձել հասնել արդարության՝ անհնար է։ Ժողովրդի դժգոհությունը, էմոցիոնալ պոռթկումները միանգամայն տեղավորվում է տրամաբանության մեջ։ Գալ օրինական դաշտ՝ առանց այդ համակարգերը փոխելու՝ անիմաստ էր ու անհնար։

Երկրորդ՝ նախկինում ամեն ինչ կատարվում էր մի մարդու միջոցով, մնացած ինստիտուտները ենթարկվում էին նրան, ոչ մի ինստիտուտ օրինական չէր աշխատում, թալանը կատարվում էր թղթերով և օրինական ձևով՝ և՛ դատական, և՛ մնացած ինստիտուտները աշխատում էին մի ղեկավարի համար։ Քանի որ այդ թղթերն ու թալանը օրինական են եղել, դրա դեմ պայքարելը առանց բյուջեի և առանց դատական համակարգի՝ փոփոխություն կատարելն ահռելի ծանր է։ Կոռումպացված խմբավորումն այժմ օգտագործում է ղարաբաղյան գործոնը, ինչո՞ւ առաջ այն լուծվում էր մի մարդու միջոցով՝ հզոր ղեկավարների հետ կապվելով։ Հիմա իրավիճակը փոխվել է, և նրանք ստիպված են դիմադրել։

Այս ամբողջը ստեղծում է մի այլանդակ վիճակ, ու նոր իշխանությունները մեծ դժվարությամբ են ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարում։ Առանց բարեփոխումների անհնար է առաջ շարժվել, բայց և դժվար է ասել՝ դա ինչքանով կհաջողվի։

Ներքին ինստիտուտները իրար հետ հակասության մեջ են, դատական համակարգն առհասրակ չի աշխատում։ Այդ սահմանադրական դատարանները, որ ժամանակին ընտրությունների հետ կապված վճիռ էին կայացնում, նրանց նշանակում ղեկավար, հիմա ինչպե՞ս եք պատկերացնում՝ իրենց դեմ վճիռներ կայացնեն։ Այդ նույն դատավորների վրա եկեք դնենք նախկին ընտրությունների հարցը, ինչպե՞ս են տակից դուրս գալու։

– Արևմուտքն աջակցում է մեկնարկած գործընթացին, իսկ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը լռում է, ի՞նչն է պատճառը։

– Ինչո՞ւ պետք է ողջունի, իրենք նույնիսկ իրենց ներքին բարեփոխումները չեն կատարում, չեն ողջունում, ուր մնաց՝ Հայաստանի հետ կապված ինչ-որ բան ողջունեն։ Ռուսաստանի  հեռուստատեսության ամբողջ պրոպագանդան այլ իրավիճակ է ենթադրում, ինչ հրամցնում են՝ այն էլ քարոզվում է։ Նույն դատական համակարգն էլ այնտեղ է, դատարանները որոշում են կայացնում՝ դա ներկայացվում է որպես անկախ որոշում, ու ասում են՝ պետությունն իրավասու չէ միջամտել։

– Բայց կոնկրետ Հայաստանի մասով վերապահումներն ակնհայտ են. Սոլովյովի համար Քոչարյանը հերոս է, չեն արտահանձնում անգամ ոչ ՌԴ քաղաքացի, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին։

– Պատճառն այն է, որ Հայաստանում կատարվեց մի բան, որն իրենց այնքան էլ ձեռնտու չէր։ Մի երկիր, որը դարձել էր Ռուսաստանի մարզ՝ միանգամից փոխվեց, նրանք դա կընդունե՞ն, դրան կհարմարվե՞ն։ Հիմնականում Քոչարյանի ժամանակաշրջանում ամեն ինչ տրվեց Ռուսաստանին։ Հիմա թե դա միայն Քոչարյանի «շնորքն» էր, թե ամբողջ շրջապատի՝ ես չեմ կարող ասել կամ պնդել, բայց որ դարձել էր այդպիսին՝ բոլորն էին դա տեսնում։ Այդ վտանգը գնալով ավելի էր խորանում։ Միայն ապրիլյան պատերազմի մասով ասեմ. ես մինչ այդ  իմ «Ատոմային ձմեռ» հոդվածում գրել եմ ու ասել, որ շատ շուտով Ղարաբաղում կլինի սադրանք, և եղավ ապրիլյան պատերազմը։ Կատարվում են այդպիսի դեպքեր, հետո Ռուսաստանը մտնում ու բոլոր հարցերը լուծում է։

Պարզ ասեմ. երկրի ձեռքից վերցրիք իր մասնաճյուղը, ու ո՞նց եք ուզում, որ դա ընդունի: Պարզ է՝ պետք է նմանատիպ գործողություններ արվեն, զարմանալու ոչինչ չկա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում