Friday, 10 07 2026
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»

ՀՀ նոր իշխանությունը ունի բարեփոխումներ կատարելու քաղաքական կամք. Լեհաստանում ՀՀ դեսպան

«Եվրամիությունը գտնվում է ճգնաժամային փուլում, եվրոպացիներն՝ իրենք էլ են դա ընդունում, բայց դա հաղթահարելի ճգնաժամ է, այն առաջացել է հիմնականում Միացյալ Թագավորության՝ ԵՄ-ից դուրս գալու որոշման հետ կապված, բայց միաժամանակ նաև ԵՄ ներսում ընթացող քաղաքական ուղղությունների վերաբերյալ առանձին երկրների տարբեր մոտեցումների հետ կապված»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը: Դիտարկելով Եվրախորհրդարանի ընտրությունները՝ դեսպանը նշեց, որ բարձր մասնակցությունն այդ ընտրություններին, վկայություն է այն մասին, որ եվրոպացիները շատ լուրջ են վերաբերվում ԵՄ-ին, նրա ճակատագրին, ապագային և փորձելու են ձեռնարկել ամեն բան, որպեսզի միությունը պահպանվի՝ իր զարգացման ուղենիշներով, իր հետապնդած նպատակներով: Իհարկե, այսպիսի բարդ և բազմանշանակ կառույցի առջև միշտ կանգնած են լինելու խնդիրներ, բայց դրանց հաղթահարման հաջող ուղիների որոնումը և ի վերջո դրանց գտնելը և համապատասխան լուծումներ տալը դրական ապագա են խոստանում»:

«Այս տարի նշում ենք Արևելյան գործընկերության տասնամյակը: Ընդհանուր գանահատկանը դրական է, առաջիկայում համագործակցությունը շարունակվելու է: Արևելյան գործընկերության 6 մասնակից երկրները, նաև ԵՄ անդամ երկրները պետք է ներգրավվեն քննարկումներում, թե Արևելյան գործընկերությունն ինչպիսի ապագա պետք է ունենա հաջորդ տասնամյակում, ինչպիսի ներքին ինտեգրացիոն գործընթացներ պետք է ձևավորվեն, ինչպիսի օրակարգ պետք է ձևավորվի և ինչպիսին պետք է լինի ԵՄ միասնական դիրքրոշումը… Պետք է ընդհանուր քննարկումների ընթացքում ընդունելի ծրագիր կազմել, որը հնարավորություն կտա առաջիկայում շարունակել հարաբերությունները»,- նշեց Ս. Մկրտչյանը:

Դեսպանի խոսքով՝ եվրոպական կողմին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կողմից գերակա գնահատվող 13 ոլորտներ, եվրոպական կողմը դրական է ընկալել այդ ոլորտները, որպես համագործակցության հիմք: «Այժմ մենք էլ, որպես դիվանագիտական ներկայացուցիչներ, աշխատանք են տանում ԵՄ երկրների հետ, որպեսզի առաջարկված այդ ոլորտային համագործակցության շրջանակներում ներգրավենք այդ երկրներին՝ հաշվի առնելով նաև նրանց հետաքրքրությունները»:

Դեսպանը նկատեց, որ Հայաստանի իշխանությունը թավշյա հեղափոխությունից հետո ունի արմատական բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամք:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում